ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Դասը վարում է ոստիկանը

Հոկտեմբերի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 20-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց հյուրընկալվեցին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Բագրատ Ղազինյանը և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ԱԳԲ պետ, ոստիկանության մայոր Արամ Հովսեփյանը։

Նրանք ուսանելի դաս վարեցին «Աշակերտների իրավունքները և պարտականությունները ինչպես դպրոցում, այնպես էլ հասարակության մեջ» թեմայով, որը շատ արդիական էր և աշակերտների…

«Ա» տառի ծնունդը

Հոկտեմբերի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Այս օրը դեռ շատ երկար կպահպանվի  Կաքավաձորի Մ.Մխիթարյանի անվան միջն. դպրոցի առաջին դասարանցիների հուշերում։Այսօր նրանք հանդիսավորությամբ նշեցին «Ա» տառի ծնունդը,որը տեղի ունեցավ դպրոցի բակում։ 
Դասն իր կառուցվածքով տարբերվում էր պարապած նախորդ դասերից, լի էր ծննդյան օրվան բնորոշ անակնկալներով:
Դասի ընթացքում փոքրիկները ակտիվ արտահայտեցին իրենց գիտելիքները, դասը հագեցած էր…

Բերքի տոն` Կաքավաձորի Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցում

Հոկտեմբերի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 19-ը շատերի համար նոր բացահայտումների և նոր ձեռքբերումների օր էր, քանզի Կաքավաձորի Մ.Մխիթարյանի անվան միջն. դպրոցում տոն էր՝ Բերքի տոն: Փառատոնը նվիրվում էր մեր գյուղի աշխատավոր հասարակությանը, մեր սիրելի ուսուցիչներին, մեր սահմանը պահող քաջ զինվորներին, հայրենյաց պաշտպանության գործում իրենց կյանքը չխնայած մեր քաջ հերոսներին՝ Մեսրոպին,Վահեին, Կայծերին,Անանիային և Սասունին:ԵՎ իվերջո…

Աբովյանի Ա.Վանոյանի անվան թ.6 ավագ դպրոցը՝ առաջինը մարզում

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Հաղթարշավը դարձավ ավանդական. նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցաշարի մարզային փուլում Աբովյանի Ա.Վանոյանի անվան թ.6 ավագ դպրոցը պահեց  ողջունելի ավանդույթը՝ դարձյալ մարզում առաջինն ենք: Դպրոցի թիմը ներկայացնում են շնորհալի և հմուտ սաներ, ովքեր ցուցաբերեցին բարձր ցուցանիշներ փոխանցումավազքի,նռնակի նետման,հրաձգության ոլորտներում՝ արժանանալով առաջին պատվավոր տեղի: Ռազմարվեստի…

Մարդասիրական իրավունքներ

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցը մեծ կարևորություն են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց կիրառմանը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրադրությունում: Հենց այդ նպատակով էլ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Կապանի գրասենյակի աշխատակից Աննա Առստամյանը VII դասարանում անցկացրեց սեմինար-պարապմունք, որն ուղղված էր մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց պահպանման կարևորությանը:

ՄԿԱ…

Արարում

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի VII դասարանում անցկացվեց դաս, որը նվիրված էր Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական կյանքին /Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա.Արզումանյան/:
Դասը սկսվեց Պ. Ադամյանի խոսքերով, որոնք ուղղված էին նկարչին: Ալ. Սպենդիարյանի «Ղրիմյան էսքիզներ» սյուիտի հնչյունների ներքո հնչեցին բանաստեղծություններ և քառյակներ: Աշակերտները ներկայացրին մեծ ծովանկարչի կյանքից հետաքրքիր դրվագներ: Ցուցադրվեցին…

«Ա» հնչյուն-տառի ուսուցումը

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Iա և Iբ դասարաններում տեղի ունեցավ բաց դաս՝ «Ա» հնչյուն-տառի ուսուցումը /դասվարներ Ա.Առաքելյան,Մ.Մովսիսյան/ 
Այս օրերը շատ կարևոր էին նրանց համար և մեծ անակնկալներ էին սպասվում: Դասարանում զարմանալի հրաշքներ էին հայտնվել, իսկ իմաստուն մեղվիկները հանելուկ-առաջադրանքներ էին պատրաստել: Ա տառն եղավ այն կախարդական բանալին, որով կբացվի մեսրոպյան…

Դաս-վիկտորինա

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում հոկտեմբերի 20-ին կազմակերպվեց մաթեմատիկայի բաց դաս /ուսուցչուհի Ռիմա Մկրտչյան/: 
Դասի տիպը՝ Դաս-վիկտորինա 
Նպատակը՝ բարձրացնել հետաքրքրասիրությունը մաթեմատիկա առարկայի նկատմամբ, զարգացնել տրամաբանությունը: Աշակերտները մեծ պատասխանատվություն, ակտիվություն և հետաքրքություն ցուցաբերեցին: Նրանք հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին բնական գիտությունների թագուհու` մաթեմատիկայի մասին: Լուծեցին հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ, պատասխանեցին ուսուցչի…

Մայրենի լեզու

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առակայից /ուսուցիչ Անահիտ Արզումանյան/:

Ուսուցիչը կարևորելով ազգապահպանման և արձագանքելով լեզվապահպանության խնդրին, կարևոր համարեց կրկին անդրադառնալ Սիլվա Կապուտիկյանի՝ լեզվի ու լեզվապայքարի ասպարեզում դրսևորած գործին ու գործունեությանը: «Խոսք իմ որդուն»-ը դարձավ հայության հավաքական սիրտը մուտք գործելու մշտական անցագիր։
Աշակերտները ներկայացրին…

Հեքիաթ և իրականություն

Հոկտեմբերի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 19-ին Կապանի Ալ. Շիվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը Կապանի N13 հիմնական դպրոցում ներկայացավ Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը», «Անխելք մարդը», «Քաջ Նազարը», «Սուտասանը» հեքիաթների բեմադրությամբ: 

Թումանյանը հեքիաթները մշակելիս հաշվի է առել մանուկների կոնկրետ մտածողութ յունը, նրանց հոգեբանությունը և երեխային դնելով ակտիվ վիճակում նրան մղել ժողովրդական վեհ իդեալ¬ների հաղթանակի համար պայքարի։…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)