Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հաշտ ապրենք երկրաշարժի հետ» թեմայով դաս-դասախոսություն, որը անցկացրեց սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի գլխավոր մեթոդիստ Արմեն Համբարձումյանը:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Կապանի N 13 հիմնական դպրոցում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Պայթյունի հետևանքով կիսաքանդ շենքում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացում» թեմայով, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Սյունիքի մազային փրկարարական վարչությունը: Ուսումնավարժությունը անցավ պատշաճ մակարդակով,այն ուսուցողական էր ու նպատակային: ԱԻՆ-ի աշխատակիցները իրենց տեսական և գործնական վարժանքների միջոցով աշակերտներին տվեցին…
Դեռևս մեր պատմական երթի արշալույսին զգացինք բռնակալին չհնազանդվելու խրոխտ ձգտումը, զգացինք՝ մեր դժվարին երթի ընթացքում փորձություններից կոփվելու կամքը,ինչպես նաև այն,որ մենք աստվածընտրյալ ազգի զավակ ենք և իրավունք չունենք սխալվելու:Անկախության տոնը ցնծության տոն է, ինչի խորը գիտակցումով օրը լցրին մեր դպրոցի հումանիտար հոսքի սաները՝ սեպտեմբերի 22-ին:
Դեռևս վաղ առավոտից դպրոցի շքամուտքում…
Մի առիթով Րաֆֆին ասել. «Հայրենասիրությունը սկսում է հայրենագիտությունից»:
Արդարև, հայրենիքդ սիրելու համար պետք է այն ճանաչես: Անկախության տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները մեր դպրոցում սկսեցինք ճանաչողական նպատակային էքսկուրսիաներից: Հայրենագիտական նպատակներով մեր ուխտագնացությունը սկսեց Ամբերդից,հետո Ս.Աստվածածին եկեղեցի, Արշակունյաց դամբարան, Բյուրական՝ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Իմաստնացած,ոգեշնչված և ազգային բարձր ինքնագիտակցումով փառավորված՝ այլ կերպ արժևորեցինք…
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացնում է «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» խորագրով ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի VIII դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ «Հայ զինվորը» խորագրով: Դասը վարեցին…
Գիտեմ, այս դարի հողմերում վրդով
Դարերից բերած խորին խորհրդով
Քեզ նորից պիտի Նարեկով զորես,
Խաչքարիդ ազնիվ լույսով մկրտես,
Ջրդեղես պիտի Չարենցյան հրով
Հավերժես պիտի լեռներում այս լուրթ,
Հավատում եմ քեզ, իմ հա’յ ժողովուրդ…
Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում,որը…
Արդեն երկրորդ տարին է, ինչ Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոցի աշակերտներն ակտիվորեն մասնակցում են դպրոցում ձևավորված վիքիակումբի աշխատանքներին: Ամռանը Սուրենն ու Հռիփսիմեն մասնակցել են նաև վիքիճամբարի աշխատանքներին, ուր և հանգստացել են, և ակտիվորեն հոդվածներ են հավաքել Վիքիպեդիայի համար: Ուսուցիչներ Ա. Մխեյանի, Ն. Հակոբյանի, Ա. Պիրոևայի անմիջական հսկողությամբ աշակերտները սիրով կատարում…
Սեպտեմբերի 19-ին Կապանի N13 հիմնական դպրոցում սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ նշվեց Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի ներքո:
Այս տոնը կոչված է տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և հասարակության բոլոր անդամներին դարձնել դրա կրողն ու իրագործողը:
Ծրագրի նպատակն է խրախուսել ժողովրդավարական գործընթացը և…
Կապանի N13 հիմնական դպրոցի VIII դասարանի աշակերտների համար ս/թ սեպտեմբերի 7-ին Սյունիքի մարզական փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ, մայոր Վիլեն Օվչյանը և հրահանգիչ, լեյտենանտ Մհեր Միրզոյանը անցկացրին դասընթաց «Բնական աղետների ռիսկերի նվազեցումը» թեմայով: Ուսուցումները անցկացվեցին համանուն թեմայով, որը պարունակում է տեղեկություններ ռիսկերի նվազեցման և նրանց կառավարման ցիկլի բաղադրամասերի (կանխարգելում,…
Աշունը եկել, մեր դուռն է թակում,
Դռները բացեք, դպրոցն է կանչում...
Այս խոսքով սկսվեց Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի առաջին զանգի և գիտելիքի օրվան նվիրված հանդիսությունը: Տնօրենի տեղակալ Գ. Հակոբյանը ողջունեց կրթօջախի հին ու նոր սաներին, ուսուցիչներին, ծնողներին և հարգարժան հյուրերին: Բարեմաղթանքի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի սիրված տնօրեն Տ.…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ