«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի բեմահարթակում գերմանալեզու մեծ տոնախմբությունն էր․մեր 4-րդ դասարանների սաները իրենց երաժշտական տոնին միանալու հրավիրել էին բոլոր բոլորին։
Հրաշալի թիմային աշխատանք՝ ի դեմս մեր պարուսույց Մարիաննա Հովհաննիսյանի, տաղանդավոր երգահան Կարինե Գալյանի և մեր գերմաներենի ուսուցչուհի Օֆելյա Նազարյանի, որի արդյունքում ականատես եղանք գերմաներեն լեզվով բեմադրված երկու բացառիկ, գունեղ ու…
Մայիսի 18-ին Ուրասարի հիմնական դպրոց այցելեց Հայաստանի Ազգային արխիվի (ՀԱԱ) անձնակազմը: Նրանք ներկայացրին Ուրասար գյուղի, դպրոցի և եկեղեցու պատմությունը, ինչպես նաև Ներսիսյան և Գայանյան օրիորդաց դպրոցներին վերաբերող փաստաթղթեր` ըստ ՀԱԱ-ում պահվող արխիվային վավերագրերի: Նշյալ փաստաթղթերը ՀԱԱ-ն նվիրեց Ուրասարի հիմնական դպրոցին, որոնք այսուհետ կպահվեն դպրոցում. ցանկացողները կարողն են ծանոթանալ դրանց: Այս…
Մայիսի 26-ին Հայաստանի դպրոցներում հնչեց Վերջին զանգը. բացառություն չէր նաև Ուրասարի հիմնական դպրոցը: Երեխաները մեծ հուզմունքով էին սպասել այդ օրվան և նախապատրաստվել ամենայն լրջությամբ: Վերջին զանգն արժանավորվեց նրանով, որ այս տարի առաջին անգամ այն անցկացվեց գյուղի ակումբում՝ երեխաների նախաձեռնությամբ: Պետք է նշել, որ ակումբը երբևէ չէր գործածվել նմանատիպ միջոցառումների համար…
Մայիսի 20-ին Ուրասարի հիմնական դպրոցում մեկնարկեցին Վիքիակումբի աշխատանքները. դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները միացան հայերեն Վիքիպեդիան խմբագրողների բազմահազարանոց բանակին: Այսուհետ ուրասարցի աշակերտները ևս կունենան իրենց փոքրիկ ներդրումը օնլայն հանրագիտարանում հոդվածների, մասնավորապես Վիքիբառարանը խմբագրելու գործում: Ուսուցիչներ Նարեկ Հակոբյանի և Արմեն Մխեյանի օժանդակությամբ աշակերտները խմբագրեցին Վիքիբառարանի մի շարք բարբառային բառեր:
Մասնագիտության գիտակցված ընտրությունը
Ձեր աշխատանքային հաջողությունների հիմքն է:
Ջերմուկի Մ.Գորկու անվան թ. 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում միջոցառում է վերոհիշյալ թեմայով: Ներկա էին տարբեր մասնագիտության տեր հյուրեր: Ցանկալի էր լսել նրանց կարծիքները, խոհերը, տեսակետները իրենց մասնագիտությունների վերաբերյալ և մեկ անգամ ևս ճշտելու, թե արդյոք ճիշտ ընտրություն են արել /կամ…
Կապանի հ.13 հիմնական դպրոցում արդեն բարի ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի՝ մայիսին, մեծ շուքով անցկացնել 9-րդ դասարանցիների ավարտական հանդեսը:
Աշակերտները հավաքվել էին՝ ոչ թե միմյանց հրաժեշտ տալու (չէ՞ որ նրանք դեռ երկար ճանապարհ են անցնելու միասին), այլ երախտագիտության խոսք ասելու իրենց ուսուցիչներին, սիրելի տնօրեն՝ Զավեն Ստեփանյանին, և դպրոցի յուրաքանչյուր…
Կապանի հ.13 հիմնական դպրոցի IIբ դասարանում տեղի ունեցավ ամփոփիչ դաս «Իմ հայրենիքը Հայաստանն է» թեմայով: Այն կազմակերպել էր դասվար Կարինե Մարտիրոսյանը: Աշակերտները ներկաներին փոխանցեցին հայրենիքի մասին իրենց պատկերացումները: Դասն ամբողջովին ողողված էր հայրենասիրական շնչով և եռագույն դրոշի գույներով:
Նմանօրինակ դասերը միջոց են ճանաչելու մեր հայրենի բնաշխարհը, պատմամշակութային կոթողները, մոտ…
Արարատի մարզի Մասիս քաղաքի Վ.Բաբայանի անվան հ.2 հիմնական դպրոցի 7գ դասարանի դասղեկ Գ.Գաջիյանը կազմակերպել էր հրաշալի տարեվերջյան շոու-ծրագիր «Ուռա՜, արձակուրդներ են» խորագրով: Միջոցառման ընթացքում երեխաները խոսեցին ամառային տոների մասին, խորհուրդներ տվեցին որտեղ կարելի է հանգստանալ, ներկայացրին ամառային սպորտաձևեր, նորաձևություն, եղանակային կանխատեսումներ, իսկ միջոցառման զարդը ամառային արձակուրդն էր, ով բոլոր-բոլորին հրավիրեց իր…
Արարատի մարզի Մասիս քաղաքի Վ.Բաբայանի անվան հ.2 հիմնական դպրոցը կազմակերպել էր հրաշալի և անակնկալներով լի «Վերջին զանգ»:
Դպրոցի տնօրեն Արևհատ Նազարյանը պատվոգրեր հանձնեց իններորդցինեին` «Հայ ասպետ» հեռուստախաղում հաղթելու և Մասիսի տարածաշրջանային ՈՒՀԱ-ում /Ուրախների և հնարամիտների ակումբ/ լավագույնս ներկայանալու համար:
Դպրոցի տնօրինությունը շնորհավորում է իններորդցիներին, մաղթում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
2017 թվականի մայիսի 27-ին Ֆանտանի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Մարիամ Թովմասյանը արշավ էր կազմակերպել յոթերորդ դասարանցիների հետ դեպի մայր բնություն։ Նպատակն էր աշակերտներին ծանոթացնել տեղանքի դեղաբույսերի և միջատների բազմազանությանը։ Արշավականներն ուղևորվեցին Գութանասար, ականատես եղան լեռան ստորոտի և մարգագետնային ֆլորային, հանդիպեցին բազմազան միջատների, տեսան նրանց զարգացման տարբեր փուլերը։ Լսեցին լորի, խաղտտնիկի,…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ