ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Բաց դաս. «Երաժշտությունն ու կերպարվեստը»

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 6-ին Մասիսի հ.3 դպրոցի 5ա դասարանում երաժշտություն առարկայից բաց դաս էր: Դասը կազմակերպել էր դասավանդող ուսուցիչ՝ Ս. Բաղդասարյանը: «Երաժշտությունն ու կերպարվեստը» թեման երեխաները բացահայտեցին բոլորովին այլ տեսանկյունից: Ա. Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»  ունկնդրելուց հետո երեխաները զուգահեռներ տարան ու համադրեցին  Մ. Սարյանի բնանկարների հետ: Գույների սառը և տաք կոնտրաստը կտավներում երաժշտության…

Անուշ Հայաստան

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայրենասիրությունն ու հայեցի դաստիարակությունը դպրոցի գլխավոր առաքելություններից է:

Հրազդանի Վ. Սարոյանի անվան №11 հիմնական դպրոցի IV «Ա» դասարանի աշակերտները դասվար Սվետլանա Պետրոսյանի ղեկավարությամբ մայիսի 15-ին կազմակերպված «Հայի օրրան՝ անուշ Հայաստան» խորագրով ցերեկույթին հյուրերի սրտերն ու միտքը լցրեցին նժդեհյան և շիրազյան ոգով՝ ապացուցելով,որ լավ են յուրացրել քաջ Նժդեհի պատգամները.«Հայրենիք մի՛ սպասեք…

Արշավ-ուխտագնացություն

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Ֆ.Բեգոյանը կազմակերպել էր արշավ- ուխտագնացություն դեպի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի վանքային համալիր և Աղձք գյուղում գտնվող Հայոց Արշակունի թագավորների դամբարան: Արշավին մասնակցում էին դպրոցի  8-րդ և 9-րդ դասարաններից 29 աշակերտ: Երեխաները շրջեցին Տեղեր գյուղի վանքային համալիրում, որը բաղկացած է 2 եկեղեցիներից՝…

Հայրենասիրական դաստիարակությունը շատ կարևոր է

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Ազգը կանհետանա պատմության թատերաբեմից միայն այն ժամանակ, երբ դադարում է իր ինքնության համար պայքարելուց,ինքն իրեն պաշտպանելուց, իր իսկ սեփական ուժին ապավինելուց:

Իսկ եթե ազգը  միակամ է,միասնական է ու միշտ պայքարել է իր ինքնության, իր անկախության համար,աշխարհում ոչ մի ուժ չի կարող նրա կամքին  խոչընդոտ հանդիսանալ,չի կարող անկախության հասնելու նրա հաղթարշավը…

Բաց դաս. Վահան Տերյան

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ  մայիսի 17-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIIIա դասարանում բաց դաս էր՝ Վահան Տերյան թեմայի ամփոփում: Դասին ներկա էին դպրոցի տնօրենությունը և ուսուցիչներ: Դասը շատ հագեցած էր՝ պաստառներով, ասույթներով, համակարգչային տեսանյութով: Աշակերտները իրենց ակտիվ մասնակցությամբ ներկայացրին Տերյանի կյանքը ,գեղեցիկարտասանեցին և վերլուծեցին Տերյանի աշնան ,սիրո և հայրենասիրության թեմայով…

Ռուսերենի այբուբենի տոնը դպրոցում

Մայիսի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի IIա դասարանում տեղի ունեցավ ռուսերենի այբուբենի տոն: Ուսուցիչ՝ Գայանե Պատվականյան: 
Աշակերտները մեծ շուքով շնորհակալություն հայտնեցին իրենց ռուսալեզու առաջին ընկեր-դասագրքին՝ ''Букварь''-ին, որն համբերատար ու սիրով իրենց օգնեց սովորել կարդալ ու գրել ռուսերեն լեզվով։
Ռուսերենի տառերը նրանց մատուցվել էր վարպետությամբ ու պատասխանատվությամբ: Փոքրիկ Էդիտայի կատարումը, «Գնդիկ-բոքոնիկ» ռուսական…

Հրաժեշտ Այբբենարանին

Մայիսի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 11-ին 1ա դասարանում հիշարժան օր էր: Նշում էին «Հրաժեշտ Այբբենարանին»  միջոցառումը: Գրական–երաժշտական ցերեկույթի խորագիրն էր՝ «Ապրեց մեր լեզուն՝ ոսկեղենիկը մեր մեսրոպազուն»:

Դասվար Ս. Բաղդասարյանը իր սաներին կրթել ու դաստիարակել է հայեցի. դա զգացվում էր նրանց խրոխտ ու գիտակցված ասմունքից: 5ա դասարանի աշակերտները մուտք գործեցին բեմ՝ ներկայացնելով տառերի ստեղծման պատմական…

«Փարիզ ու մի քիչ սեր» խորագրով միջոցառում

Մայիսի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Փարիզ ու մի քիչ սեր» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էին 7ա և 8բ դասարանի աշակերտները, ուսուցչուհի Հերմինե Հովակիմյանի  գլխավորությամբ: Աշակերտները ցույց  տվեցին իրենց սերը սիրո լեզու ֆրանսերենի հանդեպ, փայլուն ներկայացրեցին Ֆրանսիան, սիրո մայրաքաղաք Փարիզը: Ֆրանսիական երգն ու պարը թևածում էր դահլիճում:…

Հանապազօրյա հաց

Մայիսի 16, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 4-ին դպրոցի 2ա դասարանի աշակերտները ներկայացրեցին միջոցառում՝ «Հանապազօրյա հաց» թեմայի շուրջ: Մանուկների շուրթերից հնչեցին գեղեցիկ երգեր՝ նվիրված ցորենի հատիկին, մշակին, հացթուխին: Աշակերտները վարպետորեն ներկայացրեցին ցորենի քաղը, մաղելը, երկանքով աղալը, խմոր հունցելը, գրտնակելը և թխելը: Թխված հացը աղով մատուցվեց հյուրերին: Կազմակերպիչ՝ դասվար Նաիրա Ստեփանյան:

Միջոցառում` նվիրված Անդրանիկ Օզանյանին

Մայիսի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 4-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում` նվիրված բոլոր ժամանակների 100 մեծագույն հերոսներից մեկին` Անդրանիկ Օզանյանին: Միջոցառումը կազմակերպել էին պատմության ուսուցչուհի Հերմիկ Ղազարյանը և երգի ուսուցչուհի Զարինե Նիկողոսյանը:
Ազգագրական երգերի, պարերի և ասմունքի միջոցով երեխաները ներկայացրին մեծ զորավարի ապրած կյանքը, անցած մարտական ուղին, հնչեց նրա…