ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ոսկեհեր աշուն

Նոյեմբերի 18, 2022
Դպրոցական անցուդարձ

Աշուն է, ոսկեհեր աշուն՝ զարմանահրաշ ու հեքիաթային գույներով, անուշահամ մրգերով:

Բնության գողտրիկ խաղ՝ ոսկեդեղին տերևների մեղմօրոր պարով, տերևներ, որոնք ամենաշքեղ հագուստները հագած, կարծես պարահանդեսի են պատրաստվում ու սպասում քամու երգին, որ սկսեն իրենց նազանի պարը:

Սկսվում է սերևաթափ…

Այս տեսարանն էր ներկայացված Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի IIԲ…

«Իմ իրավունքները և պարտականությունները» խորագրով դաս-միջոցառում

Նոյեմբերի 17, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի երկրորդ «Դ» դասարանում դաս֊միջոցառում էր, որ կրում էր «Իմ իրավունքները և պարտականությունները» խորագիրը ( դասվար` Ա. Վելիխանյան)։

«Կատարած բարի գործերը մարդկանց հիշողության մեջ վառ պահելու լավագույն տարբերակը դրանք կրկնել է»․ ԲԵԿՈՆ

Դասարանում տոն էր. նրանց այցի էր եկել Բարին և ուզում էր հասկանալ` արդյո՞ք նրանք գիտեն իր մասին։

Գիտա-մեթոդական օգտակար սեմինար

Նոյեմբերի 16, 2022
Դպրոցական անցուդարձ

2022թ. հոկտեմբերի 27-29-ը Ծաղկաձորի Գրողների տանը անցկացվեց «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցիչների գիտա-մեթոդական սեմինար:

Խորհրդանշական էր անցկացման վայրը, քանի որ այստեղ եղել են մեծ դասականներ Ե. Չարենցն ու Վ.Գրոսմանը, Վ. Սարոյանն ու Չ. Այթմատովը, Հ. Մաթևոսյանն ու Պ. Կոելյոն, Ա. Բիտովն ու Ս. Կապուտիկյանը…

Սեմինարին մասնակցում էր շուրջ 155 ուսուցիչ Հայաստանի…

Բնագիտության աշխարհում

Նոյեմբերի 10, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի ուսուցչի օգնական Գոհար Գալստյանը բնագիտություն առարկայից V Ա դասարանում անցկացրեց խաղ֊վիկտորինա ` «Բնագիտության աշխարհում» թեմայով։

Բաց դասն անցկացվեց տեսասահիկի միջոցով, աշակերտները դիտեցին մուլտֆիլմ «Բնապահպանություն» թեմայով։

Կազմվեց աշակերտների երեք խումբ, որոնց միջև ընթացավ թեժ պայքար։ Խաղ֊մրցույթը բաղկացած էր հինգ փուլից։ Ավարտին ժյուրիի անդամները գնահատեցին խմբերին։

Դասը շատ…

«Մեր տունը» դասի ամփոփում

Նոյեմբերի 10, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Երկրորդ «Ա» դասարանում (դասվար՝ Արևիկ Դավթյան) անցկացվեց օրինակելի դաս ՝ «Մեր տունը» թեմայով:

Դասն սկսվեց «Մեր տունը» ներկայացնող նկարներով, բնութագրվեց՝ ի՞նչ է ընտանիքը, ովքե՞ր են ապրում այդ ընդհանուր տանիքի տակ:

Դասարանը բաժանված էր խմբերի. «Պապիկ», «Տատիկ», «Հայրիկ», «Մայրիկ», «Քույրիկ», «Եղբայր», իսկ ընդհանուր դասարանը «Հայրենիք»:

Դպրոցի 60-րդ աշունը

Նոյեմբերի 10, 2022
Դպրոցական անցուդարձ

Անթաքույց, աշունն աչքի է ընկնում իր բազմերանգությամբ։Վահանավանքի գունեղ բնությունն իր գիրկն է առել այսօր մեր դպրոցի ողջ համակազմին։Աշակերտ, ուսուցիչ, ծնողներ իրար միահյուսվել`աշնան մեղմ քամու մեղեուն էին ձայնակցում իրենց զվարթ տրամադրությամբ։

Տնօրեն Սիրանուշ Հարությունյանը համակարգեց դասարանների դասավորվածությունն ու ժամանցային ռեժիմը։ Դասարաններն, ըստ կարգի այցելեցին եկեղեցի, ըմբոշխնեցին Տեր Ավետիքի հոգեոր շփումը, համտեսեցին…

Միասնական ու հաղթանակած

Նոյեմբերի 8, 2022
Դպրոցական անցուդարձ

Եթե ուզում եք շուտ հասնել, քայլեք միայնակ, եթե ուզում եք հեռուն հասնել, քալյեք միասին:

Հոկտեմբերի 15-16-ը Մարտունի քաղաքում կայացավ բռնցքամարտի միջազգային կարգի առաջնություն՝ նվիրված ՀՀ անկախության 31-րդ տարեդարձին: Առաջնությանը մասնակցում էին թիմեր ՀՀ-ից, Արցախից, Վրաստանից և Աջարյայից՝ շուրջ 150 բռնցքամարտիկ, որոնց թվում էին նաև Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի…

Արևաբույր «Ա» տառը

Նոյեմբերի 8, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին «Ա» դասարանում (դասվար՝ Վարսիկ Կարապետյան) «Ա» տառի ուսուցման բաց դաս էր: Դասասենյակը կահավորված էր դասին համահունչ դիտողական պարագաներով:

Յուրահատուկ էր «Այբբենարանի» մուտքը:

Վերցրու Այբբենարանն
ՈՒ քայլիր ինձ հետ,
Ես քեզ ցույց կտամ
Մի լույս արահետ,
Ձեռքիցդ բռնած՝ կտանեմ ես քեզ,

Քու տառերեդ ազատություն կբուրեն

Նոյեմբերի 8, 2022
Դպրոցական անցուդարձ

«Խունկ կբուրեն
Որդան կարմիր ու մագաղաթ կը բուրեն,
Վանք կբուրեն,
Ապաշխարանք կբուրեն,
Խաչ ու Նարեկ-աղոթք, ողբ ու շարական կբուրեն,
Ուր որ ըլլան հողմացրիվ ,ուր որ գաղթեն - Վարդապե'տ,
Քու տառերեդ ազատություն կբուրեն»:

IX ա դասարանի աշակերտները Զահրատի այս խոսքերով սկսեցին իրենց միջոցառումը` նվիրված թարգմանչաց…

«Ա» տառի թագադրում

Նոյեմբերի 7, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Առաջին Բ» դասարանում (դասվար՝ Մարգարիտ Հովսեփյան) «Ա» հնչյուն-տառի ուսուցման դաս էր:

Թագադրվում էր Հայոց Այբուբենի առաջատարը՝ սկիզբն ու բանալին գիտելիքների հրաշագեղ աշխարհի:

Հյուր եկած «Արևը», «Արագիլը», «Աքաղաղը» դասընկերներին հանելուկներ առաջարկեցին, դասարանը բաժանվեց խմբերի, աշակերտները կատարեցին տրված բառերի հնչյունային և վանկային վերլուծություն: Խաղ-վարժանքի օգնությամբ թվարկեցին…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)