ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ծառատունկ. «Անմոռուկ - 2017»

Ապրիլի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում ապրիլի 20-ին կազմակերպվեց բնապահպանական միջոցառում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և կրում էր «Անմոռուկ - 2017» խորագիրը: Դպրոցի տարածքը համալրվեց 60 նոր ծառերով ու թփերով: Միջոցառման նպատակն էր ներգրավել սովորողներին հասարարական աշխատանքներում, նպաստել նրանց համագործակցային կարողությունների զարգացմանը: Ծառերը տնկելուց զատ աշակերտները պատրաստակամություն հայտնեցին պարբերաբար շարունակական…

Բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից

Ապրիլի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 14-ին Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցի 3Գ դասարանում անցկացվեց բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից: Դասը վարում էր դասվար Վ. Խումարյանը: Դասի թեման էր «Ժամանակի չափման միավորներ և կապը դրանց միջև»: Դասը կառուցված էր նախագծման մեթոդով: Ուսուցչուհին իր սաների հետ նախապես հետազոտական ծավալուն աշխատանք էր կատարել՝ հավաքելով…

«Սպորտլանդիա» մարզական միջոցառում

Ապրիլի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 7-ին Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի մարդաշատ մարզադահլիճի պատերի ներքո ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սողոմոնյանն անցկացրեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառում, որի մասնակից թիմերն էին ` IIIա և IIIբ դասարանների «Արևներ» և«Արծիվներ»-ը: Օլիմպիական տրամադրող երգի ներքո մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նշանաբանները և շարային քայլքով շարժվեցին իրենց համապատասխան տեղերը : Մասնակից թիմերին ոգևորելու…

Դու պիտի վրեժ առնես ապրելով

Ապրիլի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում միջոցառում էր` «Դու պիտի վրեժ առնես ապրելով» խորագրով: Միջոցառումն սկսվեց դպրոցի զինղեկ Ա. Նորեկյանի բացման խոսքով: Հայտարարվեց լռության րոպե: Դպրոցի կամարների տակ հնչում էին համապատասխան երգերի ղողանջներն ու պարուրում սովորողների հոգիները, որոնք առանձնահատուկ ակնածանքով խոնարհել էին գլուխներն ու ականջալուր էին այն ամենին,…

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելից

Ապրիլի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 24-ին ոգեկոչման և խնկարկման օր էր Վանաձորի Ղ.Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում: Միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Աշակերտները մեծ պատասխանատվությամբ ու հույզերով էին հավաքվել դպրոցի բակում, Մեծ եղեռնին նվիրված երգերով, պարերով ու ասմունքով կերտեցին մեր ժաղովրդի պատմության արյունոտ հատվածն ու հավատի կերոն վառեցին վաղվա օրվա նկատմամբ:…

Զանգերը դեռ ղողանջում են

Ապրիլի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 24-ին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հ.1 հիմնական դպրոցում «Զանգերը դեռ ղողանջում են» խորագրով հուշ-ցերեկույթ էր` նվիրված Մեծ եղեռնի զոհերի 102-րդ տարելիցին:

Ցերեկույթին մասնակցում էին դպրոցի 3-9-րդ դասարանների աշակերտները, որոնք կարողացան ներկաներին տեղափոխել 1915թ. արյուն, ջարդ, կոտորած, սով, գաղթի ճամփա…

Ու արյուններ կհոսին…

Աշակերտները ասմունքեցին, երգեցին, պահանջեցին ճանաչում.

Մենք ենք…

Այբուբենի խորհրդավոր գաղտնիքները

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

   Կապանի հ.5 հիմնական դպրոցի 1-ին բ և  1-ին գ դասարանների (դասվարներ՝ Ա․ Ալթունյան և Լ․ Հարությունյան) սաների համար տոն էր։

    Տոն, որը գիտելիքի ճամփան բռնած երեխաների համար առաջին լուրջ քննությունն էր։ Նրանք ամբողջ դպրոցի և համայնքի առաջ մաքուր ու գեղեցիկ հայերենով արտասանեցին այբուբենի հնչյուն-տառերը և երգեցին՝ փառաբանելով մեր…

Դաս՝ կոմիտասյան շնչով

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 18-ին Հրազդանի Պ. Սևակի անվան №8 հիմնական դպրոցի VIգ դասարանի Մայրենիի դասաժամն առանձնահատուկ էր. թեման՝«Կռունկ», դասասենյակը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:Դասը շարունակվեց Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ բոլոր աշակերտները ներկայացրին նշանավոր մեծերի կյանքն ու գործունեությունը՝ համեմելով իրենց խոսքը ասմունքով: Ուսանելի դաս էր:

Այվազովսկի բաց դաս

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

IXա դասարանում անցկացվեց դասղեկի բաց դաս, որը նվիրված էր Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 -ամյակին և ստեղծագործական կյանքին:Դասը սկսվեց Պ. Ադամյանի խոսքերով, որոնք ուղղված  էին նկարչին: Ալ. Սպենդիարյանի «Ղրիմյան էսքիզներ» սյուիտի հնչյունների ներքո հնչեցին բանաստեղծություններ և քառյակներ: Աշակերտները ներկայացրին մեծ ծովանկարչի կյանքից հետաքրքիր դրվագներ, լեգենդներ նրա մասին:Նախօրոք պատրաստված սալիկահանդեսով ցուցադրվեցին տասնյակ նկարներ՝…

Մեր լեզուն մեր խիղճն է դա, սուրբ հացը մեր սեղանի՛

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Սահյանական հայտնի խոսքերը առանցքում ունենալով՝ VII բ  դասարանը ներկաներին հրամցրեց «Բայ» խոսքի մասին վերաբերող զարմանահրաշ մի «սկուտեղ»:Լարված մեկ դասաժամի ընթացքում բոլոր աշակերտները (ինչպես մարտադաշտում զինվորները) ներկայացրին իրենց գիտելիքները վերոհիշյալ թեմայի վերաբերյալ, այդ գիտելիքները փոխադրեցին գործնական դաշտ՝ աշխատելով գրական տեքստի վրա: Դասապրոցեսին ականջալուր ուսուցիչները (դպրոցի տնօրեն Ք. Սարգսյանն իր փոխտնօրենների հետ, հ. լեզվի մասնագետներ)…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)