Այվազովսկու հոգին թևածում է Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում ...
ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակներում իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի նպատակը նոր ձևավորվող սերնդի մեջ հայրենասիրության արմատավորելն ու հայապահպանության նպաստելն է:
Ահա այս ծրագրի շրջանակներում դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Լիանա Մելիքսեթյանը կազմակերպել է նկարչական ցուցահանդես՝…
2017 թվականի ապրիլի 14-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի համակարգչային կաբինետում կայացավ ՏՀՏ-ների կիրառմամբ դաս ռուսաց լեզվից՝ 7ա դասարանում: Դասն անցկացրեց ռուսաց լեզվի ուսուցչուհի Մայա Բաղդասարյանը: Դասի թեման էր` Պուշկինի՝ «Ձմեռային երեկո» և «Կալանավորը» ստեղծագործությունների համեմատություն:
Աշակերտները նախապես պատրաստել էին պաստառներ «Ձմեռային երեկո» թեմայով: Դասի ընթացքում աշակերտները կատարեցին…
Հուշարձանների պահպանության օրը հետաքրքիր ձևով անցավ Ստեփանավանի հ.1 դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար:
«Լոռի Բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոցի աշխատակիցների և դպրոցի համատեղ պայմանավորվածությամբ երեխաները այցելեցին բերդաքաղաք: Բերդաքաղաքի պատմության վերաբերյալ նախօրոք տրված հարցաշարերով երեխաները պատրաստվել էին մրցույթի, որն անցավ հենց ամրոցի տարածքում: Մինչ մրցույթը երեխաները շրջեցին բերդաքաղաքի տարածքում, լսեցին…
Ապրիլի 14-ին Ուրասար և Վահագնաձոր համայնքների հիմնական դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների ջանքերով կազմակերպվեց հերթական հեռավար դասը: Վահագնաձորի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Աիդա Պետրոսյանն Ուրասարի հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների համար պատրաստել էր դաս հանրահաշվից՝ «Պատահույթի հավանականությունը» թեմայով: Հեռավար դասի ընթացքում տեսական մասի ներկայացումից հետո առաջադրվեցին մի շարք խնդիրներ, որոնք տեղում լուծվեցին և…
07.04.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցում II-III դասարանցիները / դասվար՝ Սուսաննա Սանամյան / ներկայացրին գրական - երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Երեխաները հանդես եկան արտահայտիչ ասմունքով, թատերականացված համարներով: Նրանք նաև պարեցին՝ գեղագիտական մեծ հաճույք պարգևելով ներկաներին: Իսկ երբ սկսեցին հարցեր ուղղել մայրիկներին, վերջիններս այնքան էլ արագ չէին կողմնորոշվում պատասխաններ ընտրելիս:…
11.04.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցի IX դասարանում ՆԶՊ-ից ներկայացվեց բաց դաս՝ «Կալաշնիկովի ինքնաձիգի կառուցվածքը» թեմայով /ուս.՝ Սամվել Մանուկյան/: Աշակերտները ծանոթացան ԱԿ տիպի ինքնաձիգների տարատեսակներին, բացատրեցին դրանց կառուցվածքը, տեխնիկական բնութագրիչները, քանդման, հավաքման եղանակները: Այնուհետև դիտեցին տեսաֆիլմեր՝ ԱԿ ինքնաձիգների ստեղծման, զարգացման պատմության, ժամանակակից կիրառության մասին: Աշակերտները ներկայացրին նաև ինքնատիպ ռեֆերատներ ԱԿ զինտեխնիկայի մասին:…
Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցի և Գուգարքի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների միջև անցկացվեց հեռավար դաս, որի թեման էր «Պյութագորասի թեորեմ»-ը: Համագործակցում էին ուսուցիչներ՝ Ա. Սաքանյանը և Վ. Դավոյանը: Դասը անցավ արդյունավետ, աշակերտները իրենց հասանելի ընտրված մեթոդով դուրս բերեցին Պյութագորասի թեորեմը, կիրառեցին խնդիրների լուծման մեջ: Փորձի ձեռքբերումը ապահովեց հետագա…
14.04.2017թ. Ուրասարի հիմնական դպրոցում «Առաջնորդության խմբակի» հերթական դասին ներկայացվեց «Բնապահպանություն. շրջակա միջավայրի մաքրություն» վերտառությամբ պրեզենտացիոն դաս /ուսուցիչ՝ Արմեն Մխեյան/: Աշակերտները ծանոթացան շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրներին, էկոլոգիական նշանակություն ունեցող խնդիրներին և մարդու կենսագործունեության ընթացքում բնությունը աղտոտող այլ գործոնների: Դասի ընթացքում ներկայացվեցին մի շարք նյութերի քայքայման ժամկետները, օրգանական աղբի վերամշակման տարբերակներից…
Վերջին շրջանում շատերս համոզվել ենք, որ դասապրոցեսի արդյունավետության և աշակերտների մոտ հետաքրքրության խթանման գործում մեծ դեր և նշանակություն ունի ինտեգրված դասը, որի հիմնական նպատակներից մեկն այն է, որ խթանվի աշակերտների ակտիվ մտածողությունը, ուսուցումը դառնա ոչ թե վերարտադրողական,այլ նաև ստեղծագործական գործընթաց: Նմանատիպ դասերը կարևոր են այնքանով, որ դրանք աշակերտների մտահորիզոնը ընդլայնելու,…
Ապրիլի 12-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ամենախելացին» ինտելեկտուալ մրցույթը, որով ամփոփվեցին «Մաթեմատիկա և բնագիտական առարկաներ» մասնախմբի օրերը:
Մրցույթին մասնակցում էին դպրոցի 7-8-րդ դասարանների 12 աշակերտներ: Մրցույթի թեմաներն ընտրված էին ըստ բնագիտական առարկաների, և նույնիսկ «Մշակույթ», «Կրոն», «Խոհանոց», «Սպորտ», «Հայտնի մարդիկ» և «Գաղտնիք» թեմաների հարցերը…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ