Գարնանային զարթոնք, անթիվ շողեր, թարմություն, ջերմություն, վայելքներ ու հաճելի պահեր. ահա այն ամենը, ինչ ցերեկույթի միջոցով իրենց հյուրերին փոխանցեցին Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան հ.4 հիմնական դպրոցի 2Ա դասարանի աշակերտները:
Դասվար Հերմինե Մուրադյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հրաշք Գարուն» միջոցառման ընթացքում երեխաները գովերգեցին գարունն ու տվեցին գարնան գեղեցիկ նկարագիրը: Երկրորդ դասարանցիներն իրենց ասմունքով,…
Ապրիլի 14-ին Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները և դասղեկ Ա.Շահբազյանը կազմակերպել էին ցերեկույթ` նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած քաջերի հիշատակին:
Դպրոցն իր ցավակցությունը հայտնեց զոհված զինվորների և խաղաղ բնակիչների հարազատներին:
Աշակերտներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված զինվորներին, երախտիքի խոսքեր ուղղեցին նրանց հիշատակին, մեկ անգամ ևս փորձեցին…
Ապրիլի 13-ին Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 5գ դասարանում կայացավ ինտեգրված բաց դաս՝ «Մաթեմատիկան սիրում է քեզ, Անգլերենը նույնպես սիրում է քեզ» խորագրով՝ միջառարկայական կապի և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Դասը վարում էին մաթեմատիկայի ուսուցիչ Լուսինե Ավագյանը և անգլերենի ուսուցիչ Գայանե Իսպիրյանը: Դասի թեման էր՝ «Սովորական կոտորակներ»: Դասի նպատակն…
Արմավիրի հ.8 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Ավետիք Ւսահակյանին նվիրված գրական-երաժշտական միջոցառում: Այն կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հռիփսիմե Վարդանյանը 8-րդ դասարանցիների հետ:
Աշակերտները ներկայացրեցին Ավետիք Իսահակյանի կյանքի հայտնի և անհայտ էջերը , արտասանեցին նրա սքանչելի բանաստեղծությունները: Ներկաներին հուզեցին Ավ. Իսահակյանի բանաստեղծությունների խոսքերով գրված երգերով, որոնց ներքո կատարվեցին…
Դպրոցական ոչ մի հանդիսություն համեմատելի չէ Այբուբենի հրաժեշտի տոն-ծիսակատարության հետ, որը հիմք ու պատվարն է կայացման հետագա ողջ ճանապարհի համար, որովհետեւ ինչպես օտարության մեջ իր ինքնությունն անխառն ու անապակ պահած հայ պոետն է ասել` «Հայ լեզուն տունն է հայուն»: Ահա այսպիսի խորախորհուրդ տոն-ծեսի էր նման Կապանի N13 հիմնական դպրոցի I «ա»…
Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 16-ին: Այս օրը Քրիստոնյա աշխարհը տոնում է իր Փրկչի հարության տոնը: «Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուչ տարի նրա նշման օրը փոխվում է: Ենոքավանի միջնակարգ դպրոցում ապրիլի 16-ին նշվեց Սուրբ Հարության տոնը:…
Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան հ.1 հիմնական դպրոցի 3բ դասարանը «Մեր հայրենիքի հերոս պաշտպանները» թեմայի ամփոփումը անցկացրեց Գավառի քաղաքային գրադարանում: Թեմատիկ միավորի ամփոփումը նպատակ ուներ աշակերտներին էլ ավելի մոտիկից ծանոթացնել զինվորի առօրյային, հոգեբանությանը, այն մեծ առաքելությանը, որը ամեն րոպե իրականացնում է սահմանին կանգնած զինվորը, ծանոթանալ ու շփվել մեր…
Մայրության տոնի առթիվ՝ ապրիլի 5-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը՝ իր տիկնոջ և մայրիկի հետ, Մասիսի Զարգացման Հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Ս. Հովհաննիսյանը, ուսուցիչներ և բազմաթիվ հյուրեր:
Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ. Հարությունյանը: Աշակերտները երգեցին, կատակեցին, իրենց…
Ապրիլի 12-ին Կապանի հ.2 ավագ դպրոցի 9ա դասարանում ցուցադրական դաս-միջոցառում էր կազմակերպել ռուսաց լեզվի տարակարգված ուսուցիչ Նարինե Ասատրյանը: Դասը նվիրված էր Տիեզերագնացության միջազգային օրվան։
Դասի նպատակը և խնդիրներն էին․
1. Ծանոթանալ առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կյանքին և գործունեությանը։
2. Սովորեցնել՝ գնահատել, պահպանել և զարգացնել անցյալի լավագույն ավանդույթները, հոգատարություն…
Ապրիլի 12-ին նորից լեփ-լեցուն էր Արամուսի Վլ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը՝ բարձրաստիճան հյուրեր,ՀՀ ՊՆ Կոտայքի տարածքային զինկոմիսարիատի և ՀՀ ՊՆ թիվ 5507 զորամասի ներկայացուցիչներ, զինվորներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:
«Փա՛ռք ընկածներին,փա՛ռք կանգնածներին» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմին,քառօրյա մարտերին: Միջոցառումը սկսվեց Տեր Գերաշնորհ Սրբազան Հայր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանի Օրհնությամբ:
Բոլորը մի…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ