Դպրոցական ոչ մի հանդիսություն համեմատելի չէ Այբուբենի հրաժեշտի տոն-ծիսակատարության հետ, որը հիմք ու պատվարն է կայացման հետագա ողջ ճանապարհի համար, որովհետեւ ինչպես օտարության մեջ իր ինքնությունն անխառն ու անապակ պահած հայ պոետն է ասել` «Հայ լեզուն տունն է հայուն»: Ահա այսպիսի խորախորհուրդ տոն-ծեսի էր նման Կապանի N13 հիմնական դպրոցի I «ա»…
Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 16-ին: Այս օրը Քրիստոնյա աշխարհը տոնում է իր Փրկչի հարության տոնը: «Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուչ տարի նրա նշման օրը փոխվում է: Ենոքավանի միջնակարգ դպրոցում ապրիլի 16-ին նշվեց Սուրբ Հարության տոնը:…
Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան հ.1 հիմնական դպրոցի 3բ դասարանը «Մեր հայրենիքի հերոս պաշտպանները» թեմայի ամփոփումը անցկացրեց Գավառի քաղաքային գրադարանում: Թեմատիկ միավորի ամփոփումը նպատակ ուներ աշակերտներին էլ ավելի մոտիկից ծանոթացնել զինվորի առօրյային, հոգեբանությանը, այն մեծ առաքելությանը, որը ամեն րոպե իրականացնում է սահմանին կանգնած զինվորը, ծանոթանալ ու շփվել մեր…
Մայրության տոնի առթիվ՝ ապրիլի 5-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը՝ իր տիկնոջ և մայրիկի հետ, Մասիսի Զարգացման Հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Ս. Հովհաննիսյանը, ուսուցիչներ և բազմաթիվ հյուրեր:
Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ. Հարությունյանը: Աշակերտները երգեցին, կատակեցին, իրենց…
Ապրիլի 12-ին Կապանի հ.2 ավագ դպրոցի 9ա դասարանում ցուցադրական դաս-միջոցառում էր կազմակերպել ռուսաց լեզվի տարակարգված ուսուցիչ Նարինե Ասատրյանը: Դասը նվիրված էր Տիեզերագնացության միջազգային օրվան։
Դասի նպատակը և խնդիրներն էին․
1. Ծանոթանալ առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կյանքին և գործունեությանը։
2. Սովորեցնել՝ գնահատել, պահպանել և զարգացնել անցյալի լավագույն ավանդույթները, հոգատարություն…
Ապրիլի 12-ին նորից լեփ-լեցուն էր Արամուսի Վլ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը՝ բարձրաստիճան հյուրեր,ՀՀ ՊՆ Կոտայքի տարածքային զինկոմիսարիատի և ՀՀ ՊՆ թիվ 5507 զորամասի ներկայացուցիչներ, զինվորներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:
«Փա՛ռք ընկածներին,փա՛ռք կանգնածներին» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմին,քառօրյա մարտերին: Միջոցառումը սկսվեց Տեր Գերաշնորհ Սրբազան Հայր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանի Օրհնությամբ:
Բոլորը մի…
Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհիներ Արմինե Ալավերդյանը և Անահիտ Բալասանյանը մասնակցել են Խաղաղության կորպուսի կողմից 2017 թվականին հայտարարված անգլերենի շարադրության հանրապետական մրցույթին և գրավել համապատասխանաբար 1-ին և 2-րդ պատվավոր տեղերը (անգլերենի ուսուցչուհի՝ Մարինա Գյուլումյան):
Շնորհավորում ենք և՛ աշակերտուհիներին, և՛ ուսուցչուհուն և ցանկանում նորանոր հաջողություններ:
…
Այսօր դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ Վրեժ Գալստյանը կազմակերպել էր բաց դաս «ՆԶՊ» առարկայից:
Դասը կառուցված էր «Ռազմական տեղագրության հիմունքներ» թեմայի շուրջ:
Դասի նպատակն էր աշակերտներին սովորեցնել տեղանքում առանց քարտեզի կողմնորոշվելը, հորիզոնի կողմերի որոշումը տեղանքում գտնվող առարկաների և երկնային մարմինների միջոցով:
Դասապրոցեսում որպես դիտողական պարագաներ օգտագործվեցին կողմնացույց, ժամացույց, ծառի կոճղ, ծառ:
Դասը…
Կայացավ Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ ուսուցման որակի բարձրացման նպատակով երրորդ դասարանի աշակերտների միջև անցկացվող ասմունքի օլիմպիադայի երրորդ՝ եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր 2-րդ փուլում հաղթող ճանաչված 13 աշակերտ:
Գեղեցիկ արտասանությունները հաջորդում էին միմյանց: Աշակերտները ասմունքում էին հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործություններից: Հանձնաժողովի կողմից կարևորվում էր…
Արմավիրի h.8 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Վասիլյանը 6ա դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր գրական դատ՝ «Որտե՞ղ է թաքնված արդարությունը» խորագրով: Դատն անարդարության մասին էր. անարդարություն, որ բույն է դնում մարդու հոգու մեջ, գորշացնում գույները, աղարտում հոգու հայելին, անարդարություն, որը զգալով, մարդը կորցնում է ինքնագնահատման չափանիշը, օրերին նայում…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ