ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Երգը՝ հայ–ֆրանսիական բարեկամության կամուրջ

Ապրիլի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 7-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին: Այն կազմակերպել էր դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Կ. Մելիքսեթյանը: Միջոցառումը կրում էր «Երգը՝ հայ–ֆրանսիական բարեկամության կամուրջ» խորագիրը: Միջոցառման ընթացքում VI – IX դասարանի սովորողները ներկայացրեցին դրվագներ Շառլ Ազնավուրի կյանքից և ստեղծագործական գործունեությունից: Միջոցառմանը հատուկ…

Իմ անուշ մայրիկ

Ապրիլի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր Vա դասարանի դասղեկ Արփինե Կարապետյանը:
Միջոցառման ընթացքում շնորհալի աշակերտները ներկայացրեցին Մարտի 8-ի ստեղծման պատմությունը, հանդես եկան լուսափթիթ գարնան, «կենաց ծառը մշտադալար պահող» կանանց ու մայրերի, «մայրամուտի շողից պոկված, արշալույսի ցողով օծված» չքնաղ…

Փառաբանենք հանապազօրյա հացը

Ապրիլի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

- Տանդ միշտ ցո՛րեն լինի, կյանքդ ու արտդ, երաշտ չտեսնեն,- օրհնանքով հացի սրբության և կարևորության մասին գունեղ միջոցառում էր կազմակերպել Կապանի N 5 հիմնական դպրոցի 2-րդ ա դասարանի դասվար Ջ. Հովհաննիսյանը:

- Հայի հացը սկսվում է գութանից ու հորովելից,- ահա այսպես ներկայացրին փոքրիկները հացի ծագումը: Սրբության գաղափարն ամփոփվեց խնայողության վերջաբանով:…

Հայրենասիրության դաս հաջորդ սերունդներին

Ապրիլի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Կարմիրգյուղի հ.1 միջնակարգ դպրոցում շատ է կարևորվում ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Դպրոցի վաստակաշատ մանկավարժ Նորիկ Գափոյանի հեղինակած «Զոհրապ» պիեսը՝ նվիրված Արցախյան պատերազմին մասնակցած մեր համագյուղացիներին և նրանց ցուցաբերած սխրագործություններին, նույնպես ոգեկոչման աղբյուր և հայրենասիրության դաս է հաջորդ սերունդների համար: Պիեսը վերնագրված է մեր համագյուղացի Զոհրապ Շհոյանի անունով, ով անձնուրացաբար մարտնչեց Արցախյան պատերազմում…

Բաց դաս Գավառի ավագ դպրոցում

Ապրիլի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Գավառի ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Լալա Գասպարյանը և բնագիտական ենթահոսքի 12-րդ դասարանի աշակերտները` մասնակցությամբ նույն ենթահոսքի 10-րդ և քաղաքի հիմնական դպրոցների 9-րդ դասարանցիների, ներկայացրին «Քիմիական ռեակցիաների դասակարգումը»  թեմայով մի հետաքրքիր գործնական դաս:  Հմուտ ուսուցչուհու գլխավոր ձեռքբերումն ակնհայտ էր՝ նրա աշակերտները կարողացան ինքնուրույն նախապատրաստել և անցկացնել տասը փորձ, այդ թվում «փարավոնի…

Ֆրանկաֆոնիա. ճանաչողական դաս

Ապրիլի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայաստանը դարերի խորքից եկող ամուր կապեր ունի ֆրանկոֆոնիայի ընտանիքի անդամ երկրներից շատերի  հետ:

 Հիշենք. դեռ մեկ հազարամյակ առաջ ֆրանսերենը Միջերկրական ծովի ափերին տեղակայված Կիլիկիայի  հայկական թագավորությունում հայկական արքունիքի  պաշտոնական գրագրության և արվեստի լեզու էր:

Այսօր ՀՀ հաստատակամորեն իրականացնում է ֆրանկոֆոնիային իր անդամակցությամբ ստանձնած ֆրանսերենի տարածման ու խորացման հանձնառությունը:

Ֆրանկոֆոնիան մեզ համար մշակույթ…

Փորձարարական դաս երկրաչափությունից

Ապրիլի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 8բ դասարանում մաթեմատիկայի ուսուցչուհի Թ. Մելիքսեթյանը կազմակերպել էր փորձարարական դաս երկրաչափություն առարկայից: Դասի թեման էր «Բազմանկյունների մակերեսները»: Այն գիտելիքների ամրապնդման և ամփոփման համագործակցային դաս էր՝ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ:

Դասի նպատակն էր մեծացնել առարկայի նկատմամբ հետաքրքրասիրությունը, խորացնել և ամրապնդել բազմանկյունների մակերեսների հատկությունների, զուգահեռագծի,…

Ֆիզիկան և պոեզիան

Ապրիլի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Անսովոր էր ֆիզիկայի դասը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում: Դասի թեման էր` «Ֆիզիկան և պոեզիան», ուսուցիչ` Սուսաննա Եղշատյան: Նպատակն էր ցույց տալ, որ գիտությունն ու արվեստը պահանջում են նմանատիպ մտածողության պրոցես, սակայն տարբեր են արտահայտչամիջոցները, ձևավորել բնության ներդաշնակություն զգալու, նկարագրելու և դրանք գնահատելու կարողություններ,  բացահայտել…

«Քվեարկությունը որպես իրավունք, պահանջ և պատասխանատվություն»

Ապրիլի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 5-ին Ուրասարի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները  «Հասարակագիտություն» առարկայից ներկայացրին բաց դաս՝ «Քվեարկությունը որպես իրավունք, պահանջ և պատասխանատվություն» թեմայով (ուսուցիչ՝ Սամվել Մանուկյան), որի ընթացքում ներկայացրին ընտրությունների անցկացման կարգը: Աշակերտները պատասխանեցին ընտրություններին և քվեարկությանը վերաբերող հարցերի, ապա լսարանին ներկայացան որպես «Ապագայի քաղաքի» քաղաքապետի թեկնածուներ՝ Խելամիտ Գիտունիկյան (Սվետլանա Ղանդիլյան), Հնարագետ Ժրաջանյան…

Մայրության տոնը «Արևներ» նախակրթարանում

Ապրիլի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայրության, գեղեցկության տոնին էր նվիրված Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում իրականացված միջոցառումը: Միջոցառման մասնակիցները «Արևներ» նախակրթարանի սաներն էին: Դաստիարակ Շողիկ Ղազարյանի գլխավորությամբ փոքրիկները ուրախ ու գեղեցիկ պահեր նվիրեցին իրենց մայրիկներին և ներկա գտնվող մանկավարժներին: Իրենց գեղեցիկ արտասանությամբ, երգերի հրաշալի կատարումներով նրանք զարմացրին և հիացրին ծնողներին: Առավել ուշագրավ էր նրանց փոքրիկ բեմականացումը…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)