Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր նշվել է Դպրոցական սննդի օրը, որը 2012 թվականից աշխարհում նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: Այս տարի գլոբալ շարժման անդամ է դարձել նաև Հայաստանը, որտեղ 2014 թվականից իրականացվում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը: Միջոցառմանը մասնակիցներին ողջունել և շնորհավորել է…
Գարնանամուտին Կապանի հ.5 հիմնական դպրոցին հաճելի անակնկալ մատուցեց դպրոցի երգչախումբը:
Երաժշտության ուսուցչուհի Մ.Խամփերյանի ղեկավարությամբ երգչախմբի փոքրիկ երգիչ-դերասանները բեմադրեցին Նիկոլ Գալանտերյանի «Սևուկ ուլիկ» մանկական օպերան: Մեծ բավականություն ստացած հանդիսատեսը որոտընդոստ ծափահարություններով իր հիացմունքն էր արտահայտում:
Միջոցառումը իսկական տոնական նվեր էր ուսուցչուհիներին, մայրիկներին, աշակերտուհիներին:
Կապանի…
Կապանի հ․11 միջնակարգ դպրոցում մարտի 3- ին տեղի ունեցավ հանդիպում Սյունիքի փրկարարական ծառայության Կապանի Արտակարգ Իրավիճակների ներկայացուվիչների՝ ճգնաժամային կառավարման պետ՝ Ռոմա Սահակյանի և ճգնաժամային կառավարման հրահանգիչ՝ Վարանցով Սահադյանի հանդիպումը աշակերտների հետ: Նրանք կազմակերպեցին նախապատրաստական տարհանում, որը կատարվեց արագ՝ պահպանելով նախատեսված կանոնները: Վերջում նարանք զրուցեցին աշակերտների հետ, խորհուրդներ տվեցին և պատասխանեցին…
Մարտի 6-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի գրադարանի հերթական հյուրն էր` Եղիշե Չարենցն իր կյանքի գործունեությամբ և ստեղծագործություններով:
Գրադարանավարուհիներ Գ. Հարությունյանը և Ն. Ասատրյանը միջին դասարանախմբերի աշակերտների միջոցով ներկայացրեցին Չարենցի բոցաշունչ կյանքն ու նույն երանգի ստեղծագործությունները: Աշակերտները Չարենցի անհուն հայրենասիրությունը համատեղեցին նրա անձնազոհությանը և խիզախումներին:
Միջոցառման ամբողջ ընթացքում…
Կապանի հ.13 հիմնական դպրոցում թղթի թափոնների հավաքմամբ զբաղվում է աշակերտական խորհուրդը:Արդեն մի քանի տարի է աշակերտներն իրենց օրինակով թղթի նկատմամբ հարգանք են սերմանում մյուս աշակերտների շրջանում: Մեր բոլոր դասարաններում դրված են արկղեր,որտեղ հավաքվում է օգտագործված թուղթը,իսկ արկղերը լցվելուց հետո թուղթը հանձնում են տնտեսական մաս: Բացի պարբերաբար կուտակվող թղթի հանձնումից, դպրոցում…
Մարտի 1-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանի աշակերտները գարնան շնչով ու բույրով լցրեցին դպրոցական դահլիճը: Դասվար Մ. Սահակյանը ներկայացրեց «Ողջու՜յն քեզ, գարու´ն…» ցերեկույթը: Մասնակիցներն իրենց գեղեցիկ արտասանությամբ և հմայիչ պարերով գերեցին ներկաներին: Բեմի յուրաքանչյուր անկյունից գարուն էր ծիկրակում:
Ծնողները ջանք ու եռանդ չէին խնայել միջոցառումն ավելի գունեղ…
Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ ներկայացրին միջոցառում նվիրված Գիրք նվիրելու օրվան։
Փետրվարի 19-ը համայն հայ ժողովուրդը նշում է որպես գիրք նվիրելու օր: Այդ օրը հայ մեծանուն գրող, հանճարեղ լոռեցի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այս օրվան յուրահատուկ շունչ ու ոգի են տալիս աշակերտները` օրը …
Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը (դասղեկ` Մ. Գալստյան) ներկայացրեց միջոցառում նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան` «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, հոգին ու հոգեբանությունը…» խորագրով։
Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումը բացվեց Մհերի «Հայաստան» երգով, որին զուգահեռ էկրանին ցուցադրվում էր…
Երևանի Գ.Էմինի անվան հ.182 ավագ դպրոցի տնօրեն Ռ. Ալավերդյանը և մանկավարժական ողջ անձնակազմը շնորհավորում են քիմիայի ուսուցիչ Ա. Մարտիրոսյանին և 11-րդ դասարանի աշակերտ Էրիկ Համազասպյանին միջազգային գիտական ասպարեզում ձեռք բերած հաջողության առիթով: Էրիկ Համազասպյանի ԵՊՀ քիմիական լաբորատորիաներում տևական ժամանակ կատարած գիտահետազոտական աշխատանքների մասին առաջին հրապարակումը տեղ գտավ Ռուսական Բնագիտական Ակադեմիայի…
Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ.Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը (դասղեկ` Մ. Գալստյան) ներկայացրեց միջոցառում նվիրված «Գիքորը» պատմվածքի հրատարակման 110 ամյակին:
Գրական ցերեկույթը սկսվեց աշակերտների բացման խոսքով` ձոնված մեծ պոետին, արձակագրին, անմահ լոռեցուն: Աշակերտները ասմունքեցին Վ. Տերյանի, Ե. Չարենցի բանաստեղծությունները նվիրված Հովհ. Թումանյանին: Ասմունքից հետո նրանք անդրադարձ կատարեցին մեծ պոետի ու արձակագրի…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ