«Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հա՛յ լեզու, դարերի լեռնապարերի վրայով …»
Սիլվա Կապուտիկյան
Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում փետրվարի 21-ին 5-10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ Հայոց լեզվի և գրականության առարկայական մեթոդական միավորումը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Մայրենիի օրվան:
Դասասենյակում Մ.Մաշտոցի և Հովհ. Թումանյանի մեծադիր նկարներն էին, հայոց անմահ այբուբենը, գրքեր, ծաղիկներ…
Խոսուն էին ասույթները՝ «Որ զրնգա արևի տակ հավետ պայծառ հայոց լեզուն», «Ապրեց մեր լեզուն՝ Ոսկեղենիկը մեր մեսրոպազուն, շողաց, հուրհրաց նա բոցի նման»…
Աշակերտները ներկայացրին Մայրենիի անցած հազարամյա ճանապարհը, նրա տեղն ու դերը մեր կյանքում՝ արժևորելով …
Հովհաննես Թումանյանի ծննդյան և գրքի տոնի առթիվ Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի 5բ դասարանի դասղեկ Ա.Քոչարյանի գլխավորությամբ կազմակերպվեց դասղեկի ժամ:
Աշակերտները ներկայացրին գրքի կարևորությունը մեր կյանքում,փառաբանեցին Հ. Թումանյանի անմահ գործունեությունը և բեմադրեցին «Սուտասան» հեքիաթը անգլերենով: Ծանոթացրին մատենագրության պատմությանը և գովերգեցին Հայոց աշխարհն ու հայոց լեզուն: Դասի ավարտին աշակերտները նվիրեցին…
Փետրվարի 21-ին Աբովյանի Վիկտոր Համբարձումյանի անվան N10 հիմնական դպրոցում տոնական տրամադրություն էր: Գիրք նվիրելու գեղեցիկ և հաճելի տոնը նշվեց բոլոր դասարաններում դասղեկների նախաձեռնությամբ: IVե դասարանի դասվար Ա.Չոմարյանը ևս պատրաստել էր մի գեղեցիկ դաս՝ նվիրված մայրենի լեզվին: Թեման ինքնին շատ խոսուն և բազմաբովանդակ է, երեխաներն իրենց պատրաստվածությամբ, գեղեցիկ խոսքով դասը կառուցեցին…
Այսօր Հրազդանի Վ. Սարոյանի անվան № 11 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում մարզական իսկական տոն էր:
Մրցասպարեզ էին դուրս եկել 2-րդ «Ա» և 2-րդ«Ե» դասարանների՝«Բողբոջներ» և «Ծիլեր» թիմերը (ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Մեհրի Գեղամյան):
Մարզադահլիճը լեփ-լեցուն էր. երեխաներին ծափերով ոգևորում էին ծնողները, աշակերտները, ուսուցիչները, նույնիսկ մրցահրապարակում էին նաև մրցող դասարանների դասվարները:
Մրցող…
2017թ. փետրվարի 20-ին Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցի դասվար Յուլյա Մկրտչյանի ղեկավարությամբ 3-րդ «Ա» և 6-րդ «Ա» դասարանների աշակերտների ուժերով կազմակերպվել է գեղեցիկ միջոցառում՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-րդ տարեդարձին:
Բեմում աշակերտներն էին՝ թումանյանական հերոսների նկարագրով, իսկ դահլիճում թևածում էր Թումանյանի անմահ հոգին:
1999 թվականի նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում է ընդունել մայրենի լեզվի օր սահմանելու մասին:
Օրը սահմանվեց:
2000 թվականի փետրվարի 21-ին ամբողջ աշխարհն սկսեց տոնել իր մայրենի լեզվի միջազգային օրը:
«Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնիմ, ձեր արևին ղուրբան,տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատքը ղայիմ բռնեցեք» (Խ.…
Փետրվարի 21-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում տոնական բարձր տրամադրություն էր. 4բ դասարանի աշակերտները նշում էին մայրենի լեզվի օրը: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին հայոց լեզվի հաղթական ուղին, հայ և օտարազգի նշանավոր մարդկանց ասույթները մեր լեզվի մասին, առածներ լեզվի մասին, բեմականացրին Եզոպոսի՝ լեզվի մասին պատմությունը, Բայրոնի՝ հայերի…
Փետրվարի 21-ին Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցում նշվեց Մայրենիի միասնական օրը: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Զեյնալյանը ներկայացրեց մայրենիի դերն ու նշանակությունը, խոսեց նրա անաղարտ պահպանման ու կիրառման կարևորության մասին: Աշակերտներն հանդես եկան լեզվին նվիրված բանաստեղծություններով, որն ուղեկցվում էր շնորհանդեսով: Լեզվի իմացության կարևորության վերաբերյալ եզրափակիչ խոսքով հանդես եկավ…
Փետրվարի 21-ին «Ի՜մ մայրենի լեզու, ի՜մ սրբություն» խորագրով թատերականացված ցերեկույթ անցկացվեց Գավառի N5 հիմնական դպրոցում:
Աշակերտները Մեսրոպ Մաշտոցի, Սահակ կաթողիկոսի և Վռամշապուհ արքայի զրույցի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը:
Մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններն ու երգերը հաջորդեցին միմյանց: Բեմադրությամբ ներկայացան նաև կետադրական նշանները:
Միջոցառումն ամփոփեց տնօրեն Ս. Արզաքանցյանը: Ցերեկույթի բոլոր…
Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը: Այս օրը պայմանավորված է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարելիցով: Մեծ խանդավառություն էր տիրում նաև Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի գրադարանում: Տոնը կարևոր ու առանձնահատուկ էր նրանով, որ երեխաները մոտենում էին գրքին, արտադասարանային ընթերցանությանը: Ընթերցասիրություն, ընթերցողական ճաշակ, կարդացածի…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ