ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Բաց դաս՝ Արզականի աշակերտների համար

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն փետրվարի 17-ին այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ վարել է բաց դաս՝ Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ: Նախարարը նշել է, որ հանդիպման համար առիթ է հանդիսացել նաև գիրք նվիրելու օրը, որը, ըստ Լևոն Մկրտչյանի, գեղեցիկ ավանդույթ է…

Բաց դաս ռոբոտաշինության խմբակում

Փետրվարի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թվականի փետրվարի 15-ին Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ բաց դաս ռոբոտաշինության  խմբակում: Խմբակը  հաստատությունում գործում է ընդամենը 2 ամիս, բայց այն մեծ ոգևորություն առաջացրեց դպրոցի աշակերտների մեջ: Բաց դասին ներկա էին ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  (UITE)  ծրագրի ֆինասավորող հովանավորները և Դիլիջանի համայնքապետ…

Տյառնընդառաջ

Փետրվարի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 13-ին Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի 6բ  դասարանի աշակերտները նշեցին Տյառնընդառաջը՝ քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում…

Հայոց բանակ՝ անունդ հաղթանակ

Փետրվարի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Օրեր առաջ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված միջոցառում:                       

Միջոցառումը սկսեցին Ապրիլյան քառօրյա պատերազմից՝ իհարկե վերհիշելով մեր անցած ճանապարհը: Բացման խոսքով հանդես եկավ զինղեկ Ռ.Բարսեղյանը: Նա իր խոսքում նշեց, որ պետք է ուխտենք սուրբ պահել նրանց հիշատակը, շարունակենք նրանց սկսածը, միշտ բարձր պահենք հայ…

Համագործակցային դաս Արմավիրի Ռ. Եղոյանի անվան h.1 ավագ դպրոցում

Փետրվարի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 14-ին Արմավիրի Ռ. Եղոյանի անվան h.1 ավագ դպրոցում անցկացվեց հետաքրքրաշարժ դաս՝ անգլերենի ուսուցչի և հոգեբանի համագործակցությամբ Xլ դասարանում «Ես և  ժամանակը» խորագրով: Դասի նպատակն էր ուսուցանել ժամանակի մեջ կողմնորոշվելու հմտություններ և կարողություններ, շեշտադրել մարդու կյանքում բոլոր փուլերի կարևորությունը, անգլերենի ժամանակաձևերի յուրացումն ու ամրապնդումը:  Անցկացվեց «Անցյալ, ներկա, ապագա» հոգեբանական վարժությունը: Յուրաքանչյուրը…

Ուրբաթօրյա այցելություն

Փետրվարի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

ՀՀ  հանրակրթական համակարգը վերջին տարիներին ինտենսիվ բարեփոխումների է ենթարկվում: Մեծ ուշադրություն է դարձվում երեխայի մասնագիտական կողմնորոշմանը:

Դպրոցի կարևորագույն խնդիրը, հոգսը  աշակերտին միայն գիտելիք և դաստիարակություն տալը չէ, անհրաժեշտ է նաև մասնագիտությունների ուղղությամբ ունակությունների և հակումների զարգացումը:

Մասնագիտական կողմնորոշումը կարևոր խնդիր է դպրոցում: Մասնագիտության նկատմամբ հետաքրքրություններ առաջացնելու նպատակով անհրաժեշտություն է պարբերաբար…

Տյառնընդառաջի տոնակատարություն

Փետրվարի 14, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ. փետրվարի 13-ին Երևանի Վ.Թեքեյանի անվան հ.92 հիմնական դպրոցի VIբ դասարանի աշակերտների հետ անցկացվեց դաս-միջոցառում՝ նվիրված Տյառնընդառաջի տոնակատարությանը: Աշակերտները ներկայացրեցին տոնի նախաքրիստոնեական և քրիստոնեական իմաստը: Միջոցառումն ավարտվեց դրսում ՝ տոնի գլխավոր բաղադրիչ կրակի շուրջ:

Միշտ երազել է զինվոր դառնալ

Փետրվարի 14, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայրենասիրությունն սկսում է ընտանիքից, զարգանում ու թևավորվում դպրոցում, ծավալվում՝ հայրենի հողում ու դառնում սրբազան մասունք ազգային արյան մեջ: Ու այսպես սերնդեսերունդ՝ սկսած Հայկ Նահապետից մինչև Անդրանիկ ու Մոնթե, մինչև արցախյան հերոսամարտ, մինչև արցախամարտ հերոսներ, մինչև այսօր և … վաղը, հավիտյան:

Հայրենասիրության ոգով է ապրել Օհանյանների ընտանիքը, որի մի մասնիկը՝ Մինաս…

Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիու Գուտեռեշին

Փետրվարի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի VI բ դասարանի աշակերտ Դավիթ Վարդանյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիու Գուտեռեշին ՀՓՄ 46-րդ մրցույթին մասնակցելու համար. «Պատկերացրեք, որ Դուք ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի խորհրդականն եք. ո՞ր համշխարհային խնդիրը կօգնեք նրան լուծել առաջին հերթին, և ինչպե՞ս խորհուրդ կտաք նրան լուծել այն» Մաղթում ենք Դավիթին հաջողություն:

Սուրբ Սարգսի տոնը

Փետրվարի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Սուրբ Սարգսի տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է և նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշեց Սուրբ Սարգսի տոնը:

 Տոնի նախօրյակին՝ ուրբաթ երեկոյան, տների դռների մոտ կամ տանիքին սկուտեղով այլուրից պատրաստված փոխինդ էին դնում: Ժողովուրդը հավատում էր, որ այդ երեկո Սարգիս զորավարն իր…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)