ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Միջոցառում՝ նվիրված Շարլ Ազնավուրին

Դեկտեմբերի 7, 2016
Դպրոցական անցուդարձ

2016 թվականի նոյեմբերի 29-ին Արմավիր քաղաքի հ.8 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը կրում էր  «20-րդ դարի դարի մեծագույն արվեստագետը՝  Շարլ Ազնավուրը» խորագիրը: 6ա դասարանի  աշակերտները ներկայացրեցին համաշխարհային էստրադայի դասական երգչի, երգահանի, կինոդերասանի և հասարակական գործչի կյանքն ու գործունեությունը, բարեգործական աշխատանքները: Կարևորեցին այն, որ, լինելով լեգենդ, Շարլ Ազնավուրն իսկական հայրենասեր է: Իր…

Երգը բարեկամության կամուրջ է

Դեկտեմբերի 7, 2016
Դպրոցական անցուդարձ

Հանրապետության դպրոցներում արդեն երեք ամիս է, ինչ մշակութային եռուզեռ է: Կազմակերպվող բաց դասերն ու բանավեճերը, ասմունքի ու երգի մրցույթները դպրոցականների համար ինքնադրսևորվելու, իրենց կարողությունները ցուցադրելու լավ հնարավորություն են։

Գեղարքունիքի մարզի Վարդենսիսի հ.4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Պողոսյանի անկրկնելի ելույթ ունեցավ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի չորրորդ փառատոնի…

Գթասրտության և միասնության օր Արմավիրի հ.1 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 6, 2016
Դպրոցական անցուդարձ

Գթասրտությունը աստվածաշնչյան  7 առաքինություններից  մեկնէ:Մարդկանց օգնելն ու կարեկցելը հենց մարդ լինելու առաջին գրավականն է:

Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի կողմից հաստատված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ1 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը,դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը՝ Ս. Գամազյանի և ուսուցչուհի Ռ.Մկրտչյանի համագործակցությամբ «Գթասրտության և միասնության շաբաթ» խորագրով անցկացրած զրույցներից հետո միջոցառումը…

Բաց դաս հայ գրականությունից

Դեկտեմբերի 6, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ  նոյեմբերի 25-ին հայ գրականության բաց դաս-միջոցառում էր Կապանի h.2 ավագ դպրոցի 12ա դասարանում (ուսուցիչ Լուսինե Գրիգորյան): Դասի թեման էր «Պարույր Սևակի սիրային քնարերգությունը»: Դասի նպատակն էր մեկնարկել Սևակի սիրո թեմայով գրված ստեղծագործությունները, ներկայացնել` հոգեբանական ինչ վիճակներ են բնորոշ Սևակի քնարական հերոսին: Դասը ընթացավ Խիկ համակարգով: Աշակերտները մեկնաբանեցին «Սիրո ճանապարհին»,…

«Աթաբեկ Խնկոյանը միշտ մեզ հետ է» խորագրով միջոցառում Վանաձորի Դ.Վարուժանի անվան հ.16 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 6, 2016
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի երկուսին խնկոյանական շունչն էր թևածոմ Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի IIIա դասարանում: Աշակերտները սկզբում ներկայացրին նրա մանկության տարիները, ապա հանդիսատեսին ծանոթացրին «Հասկեր» և «Աղբյուր» ամսագրերի հետ, որտեղ աշխատակցել է Աթաբեկ Խնկոյանը: Միջոցառման մասնակիցները լուսաէկրանին տեսան նաև Աթաբեկ Խնկոյանի կազմած դասագրքերը՝ «Լուսաբեր», «Կարմիր արև» և «Մեր դպրոցը»: Մեծ ոգևորությամբ…

Առաջավոր փորձի հերթական դասը վարում է մաթեմատիկայի փորձառու մասնագետ Հ.Հակոբյանը

Դեկտեմբերի 6, 2016
Դպրոցական անցուդարձ

Ուսուցման լավագույն փորձի տարածման լավագույն միջոցներից մեկն էլ բաց դասերի կազմակերպումն է, որն արդեն ավանդույթ է դարձել Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում:
Բաց դասերը նաև հնարավորություն են տալիս դասավանդումն իրականացնել ավանդական և ժամանակակից մեթոդների ճիշտ, դասի նպատակին համահունչ ընտրությամբ, կիրառմամբ, համադրմամբ, տեխնիկական և էլեկտրոնային միջոցների տեղին և…

Մեր խաղաղության ճանապարհը

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

ՎՎ գրասենյակի «Մեր խաղաղության ճանապարհը» ծրագրի շրջանակում, Կապանի 5 հիմնական դպրոցի դասվար Ա. Հայրապետյանը վարեց խմբակի հերթական պարապմունքը:

Թեման  «Խաղաղության կառուցումն է»:  

Խմբակում ներգրավված են խոցելի ընտանիքների սովորողներ, որոնք օթևանում են «Երեխաների խնամքի  և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում»:

Սովորողները նախ ճյուղ առ ճյուղ բացահայտեցին նախորդ պարապմունքում իրենց իսկ կառուցած  «Խաղաղության ծառը», ապա…

«Ոսկե աշունը» Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանում

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Արմավիրի  թիվ 8 հիմնական դպրոցի «Գտնված երազ» նախակրթարանում «Ոսկե աշուն»   էր։ Նախակրթարանի սաներն իրենց գեղեցիկ երգով, պարով ու աշունը գովերգող խոսքերով դահլիճ էին բերել Հայաստանի աշունը՝  իր ողջ ճոխությամբ, առատությամբ  ու  ոսկեդեղին  գույներով։

Երեխաներն իրենց փոքրիկ ելույթներով բնութագրեցին աշունն իր ողջ հմայքով։

Դահլիճը զարդարված էր վառ  ծիրանի, կարմիր, դեղին գույներով,…

Մի կյանքի պատմություն

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Գյումրու թիվ մեկ ավագ դպրոցում անցկացվեց ևս մեկ ինքնատիպ դաս հայ գրականությունից: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նուբար Ղարագյոզյանը:

12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտները ներկայացնում էին իրենց ստեղծագործությունները` «Մի կյանքի պատմություն» վերնագրով: Դասի ակադեմիական նպատակը երեխաների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն էր, վերլուծական մտքի ձևավորումը: Դասի սոցիալական…

Առաջին անգամ ընտրող. ընտրություններ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում ընտրություններ էին։ Այո, ընտրություններ, բայց ոչ համապետական, այլ «Առաջին անգամ ընտրող» ծրագրի շրջանակներում X-XII դասարանների աշակերտները գործնական ընտրություններ էին անցկացնում։ Նրանք իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառեցին գործնականում՝ ընտրելով նախագահ։ Թեկնածուները 4-ն էին՝ իրենց թիմերով, նախընտրական ծրագրերով, հանդիպումների ժամանակացույցով։ Հանձնաժողովն էլ արհեստավարժ էր, խստապահանջ և անաչառ։…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)