ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Արիության բաց դաս՝ նիրված ՀՀ Անկախության 25-ամյակին

Հոկտեմբերի 10, 2016
Դպրոցական անցուդարձ

2016 թվականի սեպտեմբերի 27-ին Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արիության բաց դաս՝ նիրված ՀՀ Անկախության 25-ամյակին:
Դասին ներկա էին մի խումբ մանկավարժներ և ավագ դպրոցի աշակերտներ: Հրավիրված էին Քաջարան քաղաքի Երկրապահ կամավորականները և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից «Արիություն» և « Հայրենասիրություն» մեդալներով պարգևատրված դպրոցի շրջանավարտները: 

Երեխաներն աջակցում են հոգևոր-պատմական արժեքների պահպանմանը

Հոկտեմբերի 8, 2016
Դպրոցական անցուդարձ

Երեխաների քաղաքացիական դաստիրակությանն է ուղղված Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում 2016 թ. ապրիլից ստեղծված գործում է ԻՄՓԱՔԹ ակումբները: Նախատեսված էր ունենալ մեկ ակումբ, սակայն ակումբում անդամագրվել ցանկացող երեխաների թիվը զգալի էր, հետևաբար որոշվեց բացել երկու ակումբ: Ակումբում ոչ ֆորմալ կրթությամբ երեխաներին տրվում է առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության…

«Տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակություն» մասնախմբի առարկայական շաբաթ Վանաձորի հ.4 հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 7, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. սեպտեմբերի 24-ից 30-ը Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց «Տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակություն» մասնախմբիառարկայական շաբաթ:
Առարկայական շաբաթվա շրջանակներում մասնախմբի ուսուցիչները կազմակերպել էին մի շարք միջոցառումներ: Շաբաթը մեկնարկեց «Իմ ազատՀայաստան» խորագրով նկարների ցուցահանդես-մրցույթով՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպել էր կերպարվեստի ուսուցչուհի Լ. Սարգսյանը: Ցուցահանդեսին…

Ուսուցչի տոն. Ինքնակառավարման օր Վանաձորի հ.17 ավագ դպրոցում

Հոկտեմբերի 7, 2016
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում հոկտեմբերի 5-ին, ավանդույթի համաձայն, կազմակերպվել էր ինքնակառավարման օր. դպրոցի աշակերտները ղեկավարում էին դպրոցը:
Նույն օրը կազմակերպվել էր նաև «Մաշտոցից մինչ օրս» խորագրով միջոցառում՝ նվիրված ուսուցչի օրվան: Միջոցառումը կազմակերպել էր դաստիարակչական գծով փոխտնօրեն Վարդուհի Սիմոնյանը: Մասնակցում էին դպրոցի շնորհալի սաները: Հրավիրված էին…

Անկախությունը սկսվում է ազատությունից

Հոկտեմբերի 4, 2016
Դպրոցական անցուդարձ

Անկախության օրը նշեցին նաև Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում:
Բացման խոսքով հանդես եկան կազմակերպիչներ Ռ. Բարսեղյանը և Մ. Խլոյանը: Նրանք տեսանյութին զուգահեռ՝ հակիրճ ներկայացրեցին մեր պատմության էջերը՝ սկսած 1915թ. եղեռնից մինչև մեր օրերը: Նրանք վստահեցրեցին, որ 25 տարվա հեռավորությունից մենք կարող ենք հպարտանալ մեր մեծ նվաճումներով, մեր փայլուն հաղթանակներով, հայոց…

Հայաստանն իմ տունն է

Հոկտեմբերի 4, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին ա դասարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին (դասվար Ա. Բայունց): Դասասենյակը կահավորված էր միջոցառմանն համահունչ: 
Միջոցառման նպատակն էր`աշակերտները ճանաչեն և արժևորեն իրենց հայրենիքը, ՀՀ պետական խորհրդանիշները: 
Միջոցառումը սկսվեց ՀՀ օրներգով: 
Թոթովախոս փոքրիկ առաջին դասարանցիները իրենց գեղեցիկ արտասանությամբ, երգով…

25-ամյա իմ Հայաստան

Հոկտեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 6բ դասարանում դաս-միջոցառում էր` «25-ամյա իմ Հայաստան» թեմայով: 
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Խաչատրյանը շնորհավորեց մասնակիցներին «Անկախության» տոնի առթիվ, խոսեց նրան հասնելու ճանապարհի, դժվարությունների, սուրբ նահատակների մասին:
Աշակերտները ներկայացրին Հայաստան աշխարհի պատմությունը՝ սկսած Հայկ նահապետից մինչև օրերս. արքաներ, մայրաքաղաքներ,…

Ինձ բացակա չդնեք

Հոկտեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

2016 թ. սեպտեմբերի 15-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում դպրոցի շրջանավարտ, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Հայկ Մինասյանի անունով բացվեց դասասենյակ իր իսկ սովորած դասարանում:
Դասասենյակի մոտ պատվո պահակ էին կանգնել 9-րդ դասարանի տղաները: Զինվորական հագուստով նրանք հարգանքի տուրք էին մատուցում կարմիր ժապավենով երիզված…

Միջոցառում Բերդի պետական քոլեջում

Հոկտեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

Բերդի պետական քոլեջում 2016 թ.ապրիլից գործում է ՍՔԱՅ երիտասարդական ակումբը, որի նպատակն է երիտասարդների մոտ ձևավորել առաջնորդության, քաղաքացիական, ձեռներեցության և այլ կարողություններ: Ակումբն ավարտելով իր ուսումնառության առաջին փուլը, մշակեց ու նախաձեռնեց իր համայնքային նախագիծը «Մտքի ու ֆիզիկական կրթությունն առաջնային է» անվամբ: Ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ ինտելեկտուալ ներքոլեջային միջոցառումից և…

Ապահով միջավայրը կարևոր է յուրաքանչյուր երեխայի համար

Հոկտեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում 2016 թ. ապրիլից գործում է ԻՄՓԱՔ-2 ակումբը(առաջնորդ՝ Լիանա Տերզիկյան), որին անդամակցում են միջին դասարանների սովորողներ: Ակումբի անդամներին ոչ ֆորմալ կրթական մեթոդներով ուսուցանվում է առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության բնագավառների գիտելիքներ և կարողություններ: «Ակտիվ քաղաքացիություն» մոդուլի ուսուցման ավարտին հաջորդեց առաջին համայնքային ծրագրի մշակումն ու…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)