ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Մարտի 1-ը՝ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր

Մարտի 3, 2022
Դպրոցական անցուդարձ

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

1994 թ. Հայաստանը ևս դարձել է Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ, և այդ օրվա առթիվ Եղվարդի N 3 հիմնական դպրոցում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և տարհանման միջոցառում» թեմայով: Նպատակը պայմանական հրդեհի ժամանակ տարհանումն էր ու գործնական հմտությունների կատարելագործումը:

Ժամը 12:…

Ճանաչողական-հայրենագիտական հերթական դասը

Մարտի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 27-ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Հ. Գևորգյանը կազմակերպել էր ճանաչողական-հայրենագիտական հերթական դասը Գառնիի հեթանոսական տաճարում և Գեղարդի վանական համալիրում:

Էքսկուրսիայի ընթացքում աշակերտները քայլարշավ կատարեցին Ազատ գետի կիրճում՝ Քարերի սիմֆոնիայի ուղեկցությամբ:

Հայրենաճանաչողական դասն ամփոփվեց հայրենասիրական երգերի և բանաստեղծությունների կատարմամբ՝ Չարենցի կամարի ներքո:

«Աֆորիզմներ, ասույթներ, խոհեր» ժողովածուն՝ նվեր գրադարանին

Փետրվարի 28, 2022
Դպրոցական անցուդարձ

Մարդու կյանքը նման է ձագարի, որը լցվելու պահից իսկ սկսվում է դատարկվել, սկզբում՝ դանդաղ, աննկատ, հետո՝ արագ ու միանգամից:

Դավիթ Ավետիսյան

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի գրադարանը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հարստացավ ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գիտական աշխատանքների, մենագրությունների հեղինակ, ՀՀ գրողների միության պատվավոր անդամ, կյանքից անժամանակ…

Ամփոփիչ դաս` նվիրված Հովհաննես Շիրազին

Փետրվարի 28, 2022
Դպրոցական անցուդարձ

Փոքր ու չնչին մարդիկ մեծամիտ են, նրանց պարսատիկը միշտ ուղղված է մեծ մարդկանց թիկունքին։

Հովհ. Շիրազ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VII դ դասարանում գրականություն առարկայից (ուսուցիչ` Մ. Ավետիսյսն) համակցված ամփոփիչ դաս էր` նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին։

Աշակերտները ներկայացրեցին անվանի բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները, ասմունքեցին, հետաքրքիր փաստեր և տեղեկություններ…

«Զորավար Անդրանիկ` դարեդար հիշվող սուրբ անուն» խորագրով դաս- ցերեկույթ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

Սուրբ անուն, որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում: Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են` ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը:

Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում /9-րդբ դասարան/ դաս-ցերեկույթ էր` նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 157-ամյակին:

Դպրոցում թևածում էր…

Ուսանելի դաս Ֆիզիկա առարկայից

Փետրվարի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան մկիջնակարգ դպրոցում «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Գոհար Կյուրեղյանը կազմակերպել էր ուսանելի դաս՝ «Այլընտրանքային էներգիան մարդկության ապագան է» թեմայով:

Աշակերտները դասը ներկայացրեցին տեսասահիկների միջոցով: Միջառարկայական կապ էր ստեղծվել բնագիտական առարկաների միջև:

Խորացավ աշակերտների գիտելիքները կինետիկ, պոտենցիալ, մակընթացային էներգիաներից:

Թեման ամփոփվեց՝ կիրառելով «Գաղափարների քարտեզագրում» և «Պատճառահետևանքային կապ» մեթոդները:

Դասը…

Հազարագանձ Հայոց լեզուն

Փետրվարի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

ԾՆՎԵՑ, ՈՐ ԾՆՎԵՆՔ
ԵՂԱՎ, ՈՐ ԼԻՆԵՆՔ
ԵՎ ԱՆՄԱՀԱՑԱՎ,
ՈՐ ԱՆՄԱՀԱՆԱՆՔ…

Պարույր Սևակ

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ «Տոն մայրենիի» խորագրով:

Միջոցառումն սկսվեց «Հայոց տառեր» երգով: Այնուհետև իրար հաջորդեցին գեղեցիկ ասմունքն ու մեծերի անմահ խոսքեր…

Աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին Տիգրան…

Հաստատվել է ՀՀ-ում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի կազմը

Փետրվարի 25, 2022
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը, և հաստատվել է դրա անհատական կազմը:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև…

Ամփոփիչ դաս գրկանությունից

Փետրվարի 24, 2022
Դպրոցական անցուդարձ

Քանի՜ ձեռքից եմ վառվել,

Վառվել ու հուր եմ դառել,

Հուր եմ դառել` լույս տվել,

Հույս տալով եմ սպառվել։

VIII բ դասարանում ամփոփիչ դաս էր Գրականություն առարկայից (ուսուցիչ` Ա.Նարինյան)։

Դասը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։

Ներկայացվեցին հետաքրքիր փաստեր բանաստեղծի կյանքից, դրվագներ, հիշողություններ նրա մասին, որոնց շնորհիվ ևս մեկ անգամ…

Ընթերցանություն՝ ահա լավագույն ուսումը

Փետրվարի 24, 2022
Դպրոցական անցուդարձ

Արձագանքելով «Կրթության զարգացման և նորարաության ազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությանը, Կապանի N5 հիմնական դպրոցի համընդհանուր զարգացման և տարրական կրթության մեթոդ միավորման նախագահ Արևիկ Աբրահամյանը դպրոցի դասվարների աջակցությամբ այսօր՝ փետրվարի 23-ին անցկացրեց «Ընթերցանություն» լայնածավալ մարաթոն-մրցույթ 2-4-րդ դասարանների շրջանակում:

Ընթերցանության նկատմամբ սեր, գեղեցիկ խոսք և ստեղծագործական կարողություններ ունեցողներն այսօր գրադարանի տիրակալներն էին:

Բազմամարդ…