ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Թումանյանական ոգին էր թևածում

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 18-ին տոն էր Լճաշենի Ա. Տեր-Գրգորյանի անվան միջնակարգ դպրոցում, IVԱ դասարանում:

Նշվում էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153 ամյակը: Երեխաները հանդես եկան Հ. Թումանյանի մասին ասույթներով, բանաստեղծություններով, բեմականացրին «Անխելք մարդը» և «Կիկոսի մահը» հեքիաթները:

Դասարանում տիրում էր թումանյանական ոգին, երեխաները զգացմունքային խաղ ցուցադրեցին: Միջոցառման ավարտին երեխաները միմյանց…

Ա․ Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում այսօր մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը

Փետրվարի 21, 2022
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

«Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է մարզային փուլը հաղթահարած 5-12-րդ դասարանի 263 աշակերտ։ Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության 5-7-րդ դասարանի 6 մասնակից։

Օլիմպիադայի անցկացմանը հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը։ Նա շրջել է քննասենյակներում և հետևել օլիմպիադայի ընթացքին։

Բաց դաս աշխարհագրություից

Փետրվարի 16, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 15֊ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VI գ դասարանում բաց դաս էր աշխարհագրություն առարկայից (ուսուցիչ՝ Ս. Գուլլակյան)։

Դասարանում տոնական տրամադրություն էր։ Երեխաները բեմականացրել էին Կոլոմբոսի արշավանքը և ներկայացրին իրենց գիտելիքները Հարավային Ամերիկայի մասին։

Դասը հագեցած էր և հետաքրքիր։

Եղվարդի N 3 հիմնական դպրոց

Դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի նոր հաջողությունները

Փետրվարի 16, 2022
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա. Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան դարձավ երկու տարեկան։

Դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ են հաճախում «Արմաթ» լաբորատորիա, որտեղ աշակերտները սովորում են խաղերի և անիմացիաների պատրաստում, մոդելավորում են 3դ մոդելներ և տպում եռաչափ տպիչով, զբաղվում համակարգչային դիզայնով և գրաֆիկայով, CNC լազերային հաստոցով կատարում են համակարգչային…

Ավանդույթի համաձայն և ամենայն սիրով

Փետրվարի 15, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 14-ը Կապանի N5 հիմնական դպրոցում Ինքնակառավարման ավանդական օր է:

Նախօրեին դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտներից կատարվել էր ընտրություն ուսուցիչների կողմից՝ հաստիքային աշխատողներին փոխարինելու, ստեղծագործական ընդունակությունները խթանելու, ապագա մասնագիտության ընտրությունն ուղղորդելու, աջակցելու նպատակով:

Եվ այսպես. Այսօր «Սերը սրտում դաս ենք սերտում...»: Սիրո օրը սեր ենք ցանում, սեր հավաքում: Տնօրենության անդամների հաստիքների…

Բազկամարտի առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին

Փետրվարի 4, 2022
Դպրոցական անցուդարձ

Ձեռքի ըմբշամարտը վաղուց համարվում է վեճերի լուծման ու ուժի չափման ամենատարածված մեթոդներից մեկը։

Այսօր Մասիսի հ․3 դպրոցում կազմակերպվեց բազկամարտի առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին։ Բազկամարտի մրցույթին մասնակցեցին ավելի քան 50 սովորող՝ տղաներ և աղջիկներ։

Դիտարժան և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին Աղասյան Վարդանը (9ա) և Արջիկյան Անին (8բ)։

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ

Փետրվարի 4, 2022
Դպրոցական անցուդարձ

Հայի համար յուրաքանչյուր զինվոր հարատևության, խաղաղության, հավատի, սիրո խորհրդանիշ է։ Ամեն զինվոր արծիվ է, ամեն զինվոր առյուծ է` պատրաստ մեզ նվիրաբերելու ամենաթանկը` կյանքը։

Դուք ապրում եք մեր մեջ, մենք ապրում ենք հպարտ ձեզնով։

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի սովորողները,Ախ֊ի անդամները, 8բ դասարանը տնօրեն Է. Մուրադյանի և ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին 44֊օրյա…

Դպրոցական կոլեգիալ կառավարման մարմինը խրախուսեց աշակերտների նախաձեռնությունը

Փետրվարի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 26-ի աշակերտական խորհրդի նիստի օրակարգը բովանդակում էր տարեգրության պատմություն, որին պետք է ծանոթանային նոր ուսումնական տարում կազմավորված խորհրդի անդամները՝ կրտսերները:

Նման ընտրության առիթը սպասվող հանդիպումն է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սյունիքի կոորդինատորի հետ, պատճառը՝ հարուստ պատմությունն ու գործունեությունը աշխատասենյակի վերանորոգումով պսակելը:

Հպարտության զգացումով ներկաները կիսվեցին մտքերով, հետաքրքրություններով և որոշեցին խնդիրը…

Այնտեղ, որտեղ Արմենն էր, բարություն էր

Փետրվարի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

Բարության հուշ է թևածում դպրոցում: Դպրոցի 2020 թվականի շրջանավարտ, 44 օրյա պատերազմում զոհված Արմեն Խաչատրյանի հիշատակին նվիրված միջոցառումն էր՝ «Փառքդ՝ հավերժ, հիշատակդ՝ անմար, մեր սիրելի Արմեն» խորագրով: Օրը հիշատակի էր, միջոցառումը՝ խորհրդանշական:

2002 թվականի մարտի 2-ին Լճաշեն գյուղում, Ավետիս և Հեղինե Խաչատրյանների ընտանիքում ծնվեց Արմենը: Ընդունվեց դպրոց, աչքիս առաջ մեծացավ ու հասուն…

Տու՛ր սեր, ստացի՛ր վստահություն

Հունվարի 24, 2022
Դպրոցական անցուդարձ

Դրական ծնողավարման հմըտությունների զարգացման դասընթացն այսօր Կապանի N 5 հիմնական դպրոցի 9-րդ «ա» դասարանի լսարանում քննարկեց ՎՎ գրասենյակի կողմից տրամադրած ուղեցույցի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ գործակիցները, որոնցում ներառված տեղեկատվությունը հաճույքով ակտիվ ունկնդրեցին ծնողները:

_ Սերն անհրաժեշտ է մարդուն՝ երեխային, այնքան, որքան նպաստում է առողջ զարգացմանը:

«Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի նպատակը գլոբալ…