Ֆիզիկական ակտիվությունն, անթաքույց նպաստում է մտավոր ակտիվությանն ու առողջությանը։
Սյունիքի մարզի Տավրուսի միջնակարգ դպրոցում այսպիսի կարգախոսով դպրոցական առօրյայում մեծ տեղ է հատկացվում առողջ ապրելակերպին, ֆիզիկական դաստիարակությանը, աշխույժ տրամադրությանը։
Տավրուսի միջնակարգ դպրոց
Դեկտեմբերի 3-ը, որպես հաշմանդամների միջազգային օր, ողջ աշխարհում նշվում է 1992 թվականից՝ համաձայն ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի կողմից ընդունած բանաձևի:
Հաշմանդամներն ունեն բազում հիմնախնդիրներ, որոնց լուծումը ծանրանում է համայն մարդկության ուսերին:
Այսօր՝ Կապանի N 5 հիմնական դպրոցի երկարօրյայի խմբակն ուրախություն պարգևեց դպրոցում սովորող, հաշմանդամության կարգ ունեցող երեխաներին:
Դպրոցի տնօրենությունը, խմբավարները և…
Անմահացած հերոսներին հիշելն ավանդույթ է դարձել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:
Նոյեմբերի 22-ին տնօրենության նախաձեռնությամբ դպրոցի աշակերտական խորհուրդը, 8-12-րդ դասարանների աշակերտները դասղեկների, զինղեկի հետ միասին ծաղիկներ խոնարհեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված դպրոցի շրջանավարտներ Ռաֆֆի Մանուկյանի, Փայլակ Ղազարյանի, Գևորգ Բաբայանի, Արմեն…
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, կայացավ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումների մարզային փուլը, որտեղ Կապանի N 5 հիմնական դպրոցի 5-րդ և 6- րդ դասարանների հավաքական թիմերը գրավեցին պատվավոր առաջին տեղը։ Նրանք կներկայացնեն Սյունիքի մարզը հանրապետական փուլի մրցումներում։
Կապանի N 5 հիմնական դպրոց
Տավրուսի միջնակարգ դպրոցում աշնան գույներին միահյուսվել, միաձուլվել են աշակերտներն ու աշխատողները, որոնք նոր եռանդով ու նոր ոգևորությամբ նախապատրաստվում են սպասվելիք ցրտերին: Տաք մթնոլորտով` տաք ձմեռ։
Երեխաներին գովասանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրենությունը:
Գեղ կանգնեց, գերան կոտրվեց։
Հետաքրքիրն այն էր, որ այս գողտրիկ գյուղական անկյունը ,որն իրենց Մեծ Հայրենիքն է,, առավել մեծ…
Նոյեմբերի 19-ը ամբողջ աշխարհում երեխաների հանդեպ բռնության կանխարգելման միջազգային օրն է:
Տավրոսի միջնակարգ գյուղական դպրոցում երեխաները ժպտում են և պաշտպանված են:
Դպրոցում սովորում են թվով 9 երեխաներ, որոնք ստանում են նաև աշխատանքային դաստիարակություն։ Շինականի պարզությամբ ու անկեղծությամբ տոգորված, նրանք մասնակիցն են ամեն փոքրիկ նորոգման, մաքրման ու կահավորման նախաձեռնություններին։ Մեծ են…
Նոյեմբերի 19-ը երեխաներին բռնությունից պաշտպանելու միջազգային օրն է:
Ամբողջ աշխարհում երեխաները շարունակում են մնալ անպաշտպան, բռնության նկատմամբ, քանի դեռ ըստ պաշտոնական տվյալների գրանցված են տասնյակներով սեռական բռնության, ֆիզիկական բռնության, հոգեբանականև այլ բռնությունների դեպքեր:
Կապանի N5 հիմնական դպրոցի երկարօրյայի խմբակի պարապմունքը խաղաղության խմբակի խմբավար Արևիկ Հայրապետյանը սկսեց օրվա խորհրդին նվիրված գիտելիքի…
«Ես և շրջակա աշխարհը» առարկայից, որպես գործնական աշխատանք, «Իմ համայնքը» թեմայի ամրապնդման նպատակով Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդ Բ դասարանի աշակերտները (դասվար Հերմինե Առաքելյան) այցելեցին հայրենի Լճաշեն գյուղի ենթակառուցվածքներ, տեղում ծանոթացան յուրաքանչյուրի նշանակությանն ու կարևորությանը: Սուրբ Հռիփսիմեի խոնարհված եկեղեցում փոքրիկներն իրենց աղոթքը բերեցին Բարձրյալին Հայաստան աշխարհի խաղաղության և…
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, չնայած եղանակն անբարենպաստ էր, սակայն Տավրուսի միջնակարգ դպրոցի նորանշանակ տնօրեն Վիլյամ Թորոսյանի նախաձեռնությամբ, աշակերտներն էլ իրենց ցանկությամբ, մասնակցեցին դպրոցի դարպասի ներկման աշխատանքներին:
Գեղեցկացնենք ու շենացնենք մեր դպրոցը,- ասաց փոքրիկ Վաչեն:
Աշակերտները ոգևորված ու հիացած հեռացան դպրոցի տարածքից:
Տավրուսի միջնակարգ դպրոց
Աշուն է, ոսկի աշուն: Շուրջդ կարծես հեքիաթային մի աշխարհ լինի, ուր բնությունն իր հրաշք վրձնով դաշտերն ու անտառները ներկել է ոսկեզօծ գույներով:
Այս տեսարանն էր ներկայացված Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի IIԲ դասարանում (դասվար` Հերմինե Առաքելյան, ուսուցչի օգնական` Անահիտ Պետրոսյան), ուր աշակերտներն ուրախ, զվարթ տրամադրությամբ տոնում էին…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ