ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

107 ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ

Նոյեմբերի 1, 2021
Դպրոցական անցուդարձ

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներն այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում:

Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով:

Նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Ավագ դպրոցներում նման…

Սանիտարական օր Կիկլոպյան ամրոցի ճանապարհաեզրին

Հոկտեմբերի 20, 2021
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 16-ին Կենսաբանների հայկական միության կողմից կազմակերպած հերթական սանիտարական օրն էր Լճաշեն համայնքում, որին մասնակցում էին Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի VIII, IX, XI, XII դասարանների աշակերտները և «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Ժաննա Ավագյանը:

Աշակերտների մեծ մասը Հասարակական կազմակերպության կամավորներ են, որոնց նախաձեռնությամբ աղբահանություն իրականացվեց դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհաեզրին՝ հետագայում…

Լճաշենի միջնակարգ դպրոցի շրջանավարտ Քրիստինե Միրաքյանի հերթական հաղթանակը

Հոկտեմբերի 20, 2021
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Քրիստինե Միրաքյանը 14 օրյա հրավերով գտնվում է Գերմանիայի Հանրապետության «Գերմաներեն» լեզվի մայրաքաղաքում՝ Մանհայմում:

Քրիստինեն մասնակցել է «Իմ օրվա հերոսը» թեմայով ստեղծագործությունների մրցույթին և 32 երկրների 186 մասնակիցներից, որպես «Լավագույն պատմվածք» անվանակարգում, արժանացել առաջին կարգի մրցանակի:

Պատմվածքի հերոս բժիշկը պայքարում էր երկու ճակատով. մեկը…

Հանուն երեխաների պաշտպանության

Հոկտեմբերի 14, 2021
Դպրոցական անցուդարձ

Օրերս Կապանի N5 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին ՎՎ Կապանի գրասենյակի կազմակերպած դասընթացին «Բռնություն» թեմայով որում ստացած գիտելիքներով հանդես եկան հասակակիցների և կրտսեր ընկերների շրջանում։

Դասղեկ Անահիտ Աղագուլյանը փաստեց, որ նման գիտելիքները ցպահանջ են, հատկապես երեխաների համար, քանզի

նրանց կողմից բռնության սահմանումն իսկ խոսում է, արդեն գիտակցված վարքի ձևավորման…

Շնորհավորում ենք

Հոկտեմբերի 8, 2021
Դպրոցական անցուդարձ

Հայ-Ռուսական միջազգային զինվորական ակադեմիայի բարձրակարգ խորհրդի կողմից Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը ս/թ հոկտեմբերի 8-ին պարգևատրվեց Հայրենիքի պաշտպանի «Հովհաննես Թումանյան» գերատեսչական մեդալով:

Մեդալը դպրոցում հանձնեց «Նվիրյալներ» ռազմամարզական Հասարակական կազմակերպության նախագահ, Մարդու իրավունքների հումանիտար ասոցիացիայի միջազգային կառույցի իրավապաշտպան, կենտրոնի նախագահ Արման Գրիգորյանը:

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, ողջ…

Դաս-ցերեկույթ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 152-ամյակին

Հոկտեմբերի 1, 2021
Դպրոցական անցուդարձ

Օրերս Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդբ դասարանում,Կոմիտասի անվան դասասենյակում անցկացվեց դաս-ցերեկույթ՝ նվիրված Հայ Մեծ երգահան,երգիչ ,երաժշտագետ,հայ դասական երաժշտության հիմնադիր,վարդապետ , ուսուցիչ ,բանահավաք,խմբավար Մեծն Կոմիտասին (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)։

«Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Մարիետա Վարդանյանը ներկայացրեց Մեծ երաժշտի ավանդը հայ հոգևոր երաժշտության ասպարեզում,կենսագրությունը,կյանքի վաղ տարիները Էջմիածնում,Գևորգյան ճեմարանում։

«ՀԵՊ» առարկայի ուսուցչուհի Քնարիկ…

Համագործակցության ժպիտից սկսվում է խաղաղաությունը

Հոկտեմբերի 1, 2021
Դպրոցական անցուդարձ

2021 թվականի դեկտեմբերին լրանում է անկախ պետությունների համաձայնագրի ստորագրման 30 ամյակը, որի շրջանակում ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից ՀՀԿԳՄՍ նախարարությանն ուղղված գրության համաձայն՝ այսօր, սեպտեմբերի 30-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 8-րդ «ա» դասարանում կայացավ միասնական դաս՝ «Համագործակցության ժպիտից սկսվում է խաղաղությունը» խորագրով:

Լինելով ռուսալեզու համագործակցություն՝ դասի ակտիվությունը պայմանավորեցին 4-րդ «բ»…

Քաղաքացիական հասարակության ձևավորումը դպրոցում

Սեպտեմբերի 29, 2021
Դպրոցական անցուդարձ

Ավարտվեց Կապանի N 5 հիմնական դպրոցի աշակերտական ինքնավար մարմնի համադպրոցական ընտրությունը

6-9-րդ դասարանների 274 ընտրողներից 254 աշակերտներ մասնակցեցին ընտրությանը: Քվեարկեցին նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները:

Ընտրապայքարին մասնակցեցին 3 թեկնածուներ: Ձայները բախշվեցին

Գրիգորյան Նարե 8-րդ «ա» դասարան – 99 քվե

Գևորգյան Վալենտինա – 6-րդ «ա» դասարան- 59 քվե

Փարամազյան…

Հայաստանի արևն այսօր արյունոտ է

Սեպտեմբերի 28, 2021
Դպրոցական անցուդարձ

Մարդի´կ, քանի դեռ ձեր սիրտն է զարկում,

հիշեցեք նրանց,

Նրանք այլևս երբեք չեն երգի,

հիշեցեք նրանց,

Դուք նրանց մասին ամեն ինչ պատմեք ձեր որդիներին,

որ նրանք հիշեն

Որդիներին ձեր որդիների ամեն ինչ պատմեք,

որ նույնպես հիշեն նրանց,

Այդ նրանք էին ձեր բախտը փրկում

ԱՅՆ ԷԼ ԻՆՉ ԳՆՈՎ…

Կապանի N 5…

Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցը կմասնակցի համաշխարհային կրթական շաբաթին

Սեպտեմբերի 27, 2021
Դպրոցական անցուդարձ Լուրեր կազմակերպություններից

T4 գլոբալ կազմակերպությունը, որը մեկ միասնական հարթակում միավորում է աշխարհի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, արդեն երկրորդ տարին անընդմեջ հոկտեմբեր ամսին կազմակերպում է համաշխարհային կրթական շաբաթ:

T4 կազմակերպության գլխավոր նպատակն է ամբողջ աշխարհում տարածել կրթական ոլորտի հաջողված փորձը, աշխատել մեկ միասնական թիմով և սերտ համագործակցություն ստեղծել ակտիվ, նախաձեռնող ու տարբեր…