Անկախ Հայաստան,
Մեր լույս գալիքի
Ոսկեծին երազ…
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում` նվիրված Անկախության 30-րդ տարեդարձին:
Միջոցառման առանցքը հայն էր ու հայրենիքը, Հայաստանն ու հայրենի տունը:
Մեր երկիրն անկախ է, իսկ անկախությունը գին չունի, քանի որ այն ձեռք բերվեց դժվարություններով ու մաքառումներով:
Հպարտությամբ…
Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 1-ին կարգի դիպլոմակիր, անվանական կրթաթոշակառու Նարե Խանդանյանը «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից վաստակեց 20 միավոր և անվճար ուսուցման մրցույթի արդյունքներով 40 միավորով ընդունվեց ԵՊՀ-ի «Իրավագիտություն» ֆակուլտետ:
2020-2021 ուսումնական տարվա դպրոցի շրջանավարտներից 15-ը ընդունվել է Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:
…Աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման նպատակով սեպտեմբերի 17-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 4-րդ «բ» դասարանի դասվար Արևիկ Հայրապետյանը ՏՀՏ-ի կիրառմամբ վարեց համակցված դաս` համագործակցելով զուգահեռ 4-րդ «ա» դասարանի սկսնակ դասվար Արինե Գասպարյանի հետ:
Թեման` Մարտիրոս Սարյանն էր և դասի տիպը, թերևս լինելով ամենաճկուն տեսակը, թույլ տվեց մեկ դասաժամի ընթացքում լուծել միաժամանակ մի քանի…
Սեպտեմբերի 16-ին կայացավ Կապանի N 5 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի սպասված հաշվետու կոնֆերանսը:
Ցավոտ էր 2020-2021 ուսումնական տարին` օրինաչափությունից դուրս օրակարգով:
Կոնֆերանսը մեկնարկվեց 1 րոպե լռությամբ նահատակների հիշատակի հարգանքի տուրքով:
6-9-րդ դասարանների 200-ից ավել աշակերտներ դպրոցական նիստերի դահլիճում հավաքվեցին մտքեր կիսելու, հաղորդակցվելու, հաշվետու լինելու:
Նոր` 2021-2022 ուսումնական տարվա ուղերձով դպրոցի…
Խրախուսումը որպես դաստիարակության լավագույն մեթոդ, որպես համագործակցային օգնող աջակցող մեխանիզմ, կրթադաստիարակության գործընթացում, փորձություն անցած աջակցություն է:
Այս հրաշագործ մանկավարժական միջոցն այսօրվա ժողովի լեյտմոտիվն էր:
Կապանի N 5 հիմնական դպրոցի 9-րդ «բ» դասարանի ուստարվա անդրանիկ ծնողական ժողովը բացեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը, ով բարի ուսումնական տարի մաղթելու գաղափարն իդենտիֆիկացրեց պատվոգրերի և…
Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մուտքի մոտ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ տեղադրվել է ուկրաինացի մեծանուն գրող, բանաստեղծ, նկարիչ, հասարակական և քաղաքական գործիչ Տարաս Շևչենկոյի դիմապատկեր-հուշատախտակը:
Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող…
Առաջին զանգի անուշ ղողանջներ…
Ժպիտներ, առաջին դասարանցիների հուզմունք, ծաղիկներ, փուչիկներ:
Այսպիսին էր օգոստոսի 31-ի առավոտը ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:
Դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը առանձնակի ջերմությամբ շնորհավորեց առաջին դասարանցիներին, նրանց մաղթեց բարի դպրոցամուտ, իսկ դպրոցականներին և ուսուցիչներին` ամուր առողջություն, գիտելիքների նկատմամբ անսպառ եռանդ, նվիրումով աշխատանք…
Այսօր հանրապետության դպրոցներում հնչել է սեպտեմբերմեկյան զանգը: Տոնական տրամադրություն էր նաև Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի բակում: Հիմնանորոգումից հետո դպրոցը իր դռներն է բացել կրթօջախում սովորող շուրջ 1192 աշակերտի առջև:
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը,…
Գեղարքունիքի մարզի երկու համայքների՝ Կալավանի և Անտառամեջի դպրոցներն այս ձմռանը կտաքանան այլընտրանքային վառելիքով: Չայրել փայտ՝ նվազեցնելով ծառահատումները, վառելիքի գնմանը հատկացվող գումարն ուղղել դպրոցի այլ կարիքներին, իսկ վառելիքն արտադրել հենց գյուղերում. «Awsome nature» հիմնադրամին այսպիսի ծրագիր են ներկայացրել Կալավանում ու Անտառամեջում հեռավար դասավանդող ուսուցիչներ Նելլի Ստեփանյանն ու Սիլվա Գրիգորյանը:
Աշակերտին հարցնում…
Երեխաների ամառային կրթությունը միշտ էլ եղել է Վորլդ Վիժն կազմակերպության ուշադրության կենտրոնում և ի շահ երեխաների, ի նպաստ նրանց առողջ զարգացման, ամենայն կամեցողությամբ իրականացվում է «Նավակ» հանգիստը։
Օգոստոսի 2-ից 7-ը ՎՎ Կապանի գրասենյակի նախաձեռնությամբ և օժանդակությամբ սոցիալական տարբեր խմբերի 56 երեխաներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Կապանի N5 հիմնական դպրոցում գործող…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ