ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Հողը զգացողն է ազգի մասնիկը

Ապրիլի 26, 2021
Դպրոցական անցուդարձ

Մենք մեր անմնացորդ նվիրումով ու սեփական ձեռքերով ենք կառուցելու մեր երկիրը :

Ահա այս գաղափարին զինվորագրված Կապանի N 5 հիմնական դպրոցի 3-րդ «բ» դասարանի կոլեկտիվը մեծ ու փոքրով (աշակերտ ու ծնող) մասնակիցն ու աջակիցը եղան դպրոցի «Անմահության պուրակների» հիմնադրմանը:

Հայրենիքը հավերժ է, իսկ սերունդը պարտավոր է լինելու հայրենաճանաչ, հայրենանվեր:

Ապրելու…

Կիրակնօրյակ

Ապրիլի 26, 2021
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 25-ին՝ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում, Կապանի N 5 հիմնական դպրոցի համակազմը՝ աշակերտ և աշխատող լծվել են հանրօգուտ գործի:

Մեկնարկվել է համապետական ծառատունկ, որը շարունակվել է մաքրման աշխատանքներով:

Ծնողական համայնքը կամավոր մասնակցություն ունեցավ բոլոր աշխատանքներին:

Կոլեկտիվ գործունեությունը ստեղծեց աշխույժ մթնոլորտ և հաղորդեց բարձր աշխատունակություն:

Կապանի N 5 հիմնական դպրոց

Հայոց Մեծ Գուսանը (Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի)

Ապրիլի 26, 2021
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 25-ին, հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ԽՄԿԿ անդամ Աշոտ Հայրապետի Դադալյանի ծննդյան օրն է և նշանավորումն Երևելի Սյունեցու 114 ամյակի, Կապանի N5 հիմնական դպրոցի գրադարանում 6-րդ «ա» և 5-րդ «բ» դասարանների աշակերտների հետ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ծովինար Ղազարյանը, գրադարանավարուհի Գայանե Հարությունյանն ու դպրոցի…

Մասնագիտական կողմնորոշման հարցը քննարկվել է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

Ապրիլի 22, 2021
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախարարությունը մեծ ակնկալիք ունի աշակերտական խորհրդի…

Սուրբ Զատկ

Ապրիլի 20, 2021
Դպրոցական անցուդարձ

Գարնան հրաշքի ամենավառ գույները,հրաշափառ տոնի ավետաբեր զանգերը՝ մարդու մեջ մարդկայինը, հավատքի մեջ լույսը, լույսի մեջ խոհեմությունը պահպանելու պատգամով,մարտի 29֊ին իրենց շուրջն էին հավաքել ողջ դպրոցը։ Ավանդույթ դարձած Սուրբ Զատկին նվիրված ցուցահանդես֊վաճառքից առաջ , դպրոցի նախասրահում, անկացվեց միջոցառում՝ «Ավետումից Սուրբ Հարություն» խորագրով։

Միջոցառմանը ներկա էին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ…

Քիմիա հետազոտող պատանիները վստահ են՝ բնությունն ամենաստեղծագործ վարպետն է

Ապրիլի 19, 2021
Դպրոցական անցուդարձ

«Նյութի էլեկտրատարրալուծումը՝ էլեկտրոլիզը, օքսիդավերականգնման ռեակցիա է, որն ընթանում է էլեկտրոդների վրա, երբ հալույթի կամ լուծույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք է անցնում», - բացատրում են Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Սոնա Անդրեասյանը, Ժենյա Արզումանյանը և Արտյոմ Համբարձումյանը Վարդուհի Օհանջանյանի ղեկավարությամբ հետազոտություն են իրականացրել «Տարբերվո՞ւմ են արդյոք էլեկտրոլիզի արդյունքները տարբեր սարքավորումներով…

Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում

Ապրիլի 16, 2021
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի 6ա դասարանը, դասղեկ՝ Հ.Հովակիմյանի գլխավորությամբ, մարտի 19-ին կազմակերպել էր էքսկուրսիա։ Էքսկուրսիայի առաջին մասն անվանվել էր «Գույների հետքերով»։ Դասարանն այցելեց Մ.Սարյանի տուն թանգարան։ Սարյանական գույներին ու նրա վրձնին պատկանող շքեղ կտավներին ծանոթացրեց թանգարանի էքսկուրսավարը։Նկարչի արվեստանոցը հավիտենական գարնան մի անկյուն է: Այդտեղ կարելի է տեսնել հայկական լեռների…

Դասը վարում է հոգևորականը

Ապրիլի 15, 2021
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 14-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 3-րդ բ դասարանի Մայրենիի ժամի հյուրերն էին հոգևոր հովիվ, ամենայն ճանաչված Տեր Ավետիքը և ՎՎ գրասենյակի աշխատակից Մանյա Մաթևոսյանը:

Այցի նպատակն ուսուցողական էր, և քահանան մատուցեց Սուրբ Հարության տոնի օրհնության կարգ:

Հաճելիորեն ընդգծվեց օրվա հեքիաթ-դասի թեմայի և հոգևորականի բարոյականի գիտելիքների փոխկապակցվածությունը:

Աշակերտները ցուցաբերեցին…

Առարկայական օլիմպիադաների մեր մրցանակակիրները

Ապրիլի 13, 2021
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում ավանդույթ է դարձել օլիմպիադաների հանրապետական փուլից վերադառնալ հաղթանակներով:

2019-2020 ուստարվա «ՀԵՊ» առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում, որը տեղի ունեցավ 2021 թ. նոյեմբերին, դպրոցի 12-րդ Ա դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը՝ 19.75 միավորով, գրավեց առաջին տեղը՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի և անվանական կրթաթոշակի:

Նարե…

Իրազեկում

Ապրիլի 12, 2021
Դպրոցական անցուդարձ

«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան կատարումն ապահովող միջոցառումների» շրջանակում, Սյունիքի մարզպետարանի հրահանգով, 2020-2021 ուստարվա ընթացքում պարբերաբար կազմակերպվել և անցկացվել են սեմինարներ հաստատության սովորողների, ծնողների, ուսուցիչների շրջանում:

Զեկույցներով հանդես են եկել կենսաբանության ուսուցչուհի Եղսիկ Մարությանը, «Առողջ ապրելակերպի» դասընթացավար Անուշ Ալթունյանը, ԴԱԿ Հասմիկ Մեսրոպյանը, ուսմասվար Ալինա Մկրտչյանը,…