Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-րդ «ա» և 5-րդ «գ» դասարանների ծնողական լսարանում հերթական ծնողավարման դասընթացն ընթացավ Դաստիարակության դրական մոտեցումներ ուսումնական ձեռնարկի «Երեխայի որոշ հիմնական հոգեբանա-սոցիալական կարիքներ», «Ինչու՞ են երեխաները վատ վարք դրսևորում», «Դասարանական և ընտանեկան կանոններ» թեմաների շրջանակում:
Անթաքույց է, որ մեր իրականության մեջ, դեռևս շարունակվում են բացասական կարգապահական…
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի VIIIԱ դասարանում «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Քրիստինե Շհոյանը կազմակերպել էր ուսուցողական բաց դաս՝ «Անօրգանական նյութերի հիմնական դասերը» թեմայով՝ բնագիտական առարկաների մեթոդական միավորման կողմից հայտարարված առարկայական միամսյակի շրջանակներում:
Դասի ընթացքում Լիանան, Արտյոմը, Անահիտը, Տիգրանը, Վահեն, Աննան ներկայացրին օքսիդները, հիմքերը, թթուները, աղերը, դրանց…
«Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը»։
Ավետիք Իսահակյան
Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի 7բ դասարանի սովորողները , հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ Մ. Վարդումյանի և դասղեկ՝ Լ. Սողոմոնյանի հետ, այցելեցին Սիլվա Կապուտիկյանի
տուն֊ թանգարան։
Սովորողները շրջեցին տուն֊թանգարանում, ծանոթացան բանաստեղծուհու կյանքին…
Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի Vա դասարանի աշակերտները դասղեկ Ս.Հակոբյանի ուղեկցությամբ այցելեցին «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը, որը գտնվում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում։
«Հայ միասնության խաչ» (ՀՄԽ) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության տարածքում գործում էր Արվեստաց դպրոց,Ազգային խոհանոցի դպրոց, Թատրոն-ստուդիա , «Մաչանենց» միջազգային արվեստի պատկերասրահներ,…
Փետրվարի 21-ին կայացավ Ուսանող քիմիկոսների 2-րդ մրցաշարը։ Քիմիական գիտելիքների թեժ ու լարված պայքարում հաղթողի կոչումը նվաճեց Երևանի պետական բժշկական համալսարանը ներկայացնող «Օլիմպուս» թիմը: Մրցաշարին մասնակցում էին հայաստանյան բուհերը ներկայացնող թիմեր, որոնք ցանկանում էին զարգացնել վերլուծելու, բանավիճելու և քիմիական հարցերի շուրջ պատասխաններ փնտրելու իրենց կարողությունները:
Բարձրագույն կրթության ոլորտում…
Մարտի 4-ին ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում առցանց հանդիպում ունեցան ՀՀ տեսչական կրթության մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի, ծրագրի համակարգող Տաթև…
Մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց բաց դաս՝ «Գետեր, լճեր» թեմայով VԱ դասարանում, որը կազմակերպել էր «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Ռիտա Ղազարյանը:
Եվան, Արմենը, Արսենը, Արթուրը տեղեկացրին գետերի և լճերի մասին: Միջառարկայական կապ ստեղծվեց «Մայրենի», «Երաժշտություն» և «Կերպարվեստ» առարկաների հետ: Աշակերտներն ունեին լրացուցիչ գիտելիքներ, գեղեցիկ…
Դարերի վկայություն է այն ճշմարտությունը, որ հայ կինը, լինելով աշխարհի ամենախոնարհ, նուրբ ու սրտացավ էակը, միաժամանակ ուժեղ կամքի, աներևակայելի համբերության և հզոր ուժի մարմնացումն է: Անառարկելի է հայ կանանց դերը, ինչպես ընտանիքի պահպանման, նոր սերնդի դաստիարակության, այնպես էլ պետության համար կարևորագույն և շրջադարձային ժամանակաշրջաններում:
Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի…
Գարունն ու մայրը երկվորյակներ են,
Գարունը զանգն է կյանքի,զարթոնքի,
Մայրը՝ զանգահարը գարնան թովչանքի:
Աշխարհի բոլոր գարունները գեղեցիկ են և ունեն իրենց պատգամը՝ արարելու, վերապրելու և վերանայելու պատգամ:Բնությունը մայր է ու գորովանք, այն սեր է սփռում ամենուր: Գարունն ինքնին տոն է և պատահական չէ ,որ հենց գարնանն է նշվում մայրության և…
2021 թ. փետրվարի 19-ից մինչև մարտի 9-ը վեց առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Քիմիա», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցել են 643 աշակերտներ, որոնցից 30-ն արժանացել է առաջին, 32-ը՝ երկրորդ, իսկ 74-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: 119 աշակերտ ստացել է գովասանագիր:
ՀՀ կրթության, գիտության,…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ