ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Նախագծային աշխատանք․ «WEB կայքի նախագծում և ստեղծում»

Ապրիլի 9, 2024
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 4-ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցում հերթական նախագծային աշխատանքի պաշտպանությունն էր ԹԳՀԳ առարկայից (ուսուցիչ՝ Ն. Ղազարյան), մասնակցում էին VII ա և բ դասարանի աշակերտները:

Թեման՝ «WEB կայքի նախագծում և ստեղծում»:

Նախ՝ սովորողները բացատրեցին որոնողական համակարգի դերն ու նշանակությունը, ներկայացրին տեղեկություններ ՏՏ ոլորտից և հետաքրքիր փաստեր համացանցի մասին:

Խոսքը շարունակեցին…

Ով մոռանում է անցյալը, նա իրավունք չունի ապագայի

Մարտի 22, 2024
Դպրոցական անցուդարձ

Մարտի 28-ին աշխարհի շատ պետություններում նշվում է պատմաբանի օրը: Ի դեմս այդ օրվան ԿԶՆԱԿ հիմնադրամը ՀՀ դպրոցներում նախաձեռնել է միասնական պատմության դաս:

Այսօր, տոնական տրամադրությամբ ու ջերմ երկրպագությամբ դպրոցի նիստերի դահլիճում «ՀԱՅԱՍԱ» (8-րդ «ա») և «ՆԱԻՐԻ» (8-րդ «բ») թիմերի մասնակցությամբ դաս-մրցույթ անցկացրեց բազմավաստակ պատմության ուսուցչուհի Մագդա Միրզոյանը:

Թիմերը հանդես եկան…

«Պատմաբանի օրը» Լճաշեն գյուղի Ա․Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում

Մարտի 22, 2024
Դպրոցական անցուդարձ

2024թ. մարտի 22-ին դպրոցում անցկացվեց «Պատմաբանի օրը»:

«Պատմություն», «Հասարակագիտություն», «ՀԵՊ» և «Հայրենագիտություն» առարկաների առարկայական մեթոդմիավորման և «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Արմինե Խաչատրյանի նախաձեռնությամբ 6-րդ «ա» դասարանում «Հայոց պատմություն» առարկայից կազմակերպվեց դաս-վիկտորինա` նվիրված ամենահզոր արքայատոհմերից մեկին` Արտաշեսյաններին:

Ծրագիրը հագեցած էր պատմական նյութերով և մեջբերումներով: Մրցույթն սկսվեց երկու թիմերի` «Արտաշեսյանների» և «Հայկական Կարթագենի»…

Երեխաների դաստիարակության առողջ մոտեցումներ

Մարտի 21, 2024
Դպրոցական անցուդարձ

... Երեխային սիրում ենք այն լավի համար, ինչը նրա մեջ դաստիարակելու ենք վաղը

Այսօր, դպրոցի ծնողական խորհուրդը գումարեց հերթական ընդլայնված նիստը: Օրակարգում ներառված հարցերի շուրջ հանդես եկան աշակերտական խորհուրդի քարտուղար Ռիմա Մեժլումյանը, դպրոցի հոգեբան Լիլիթ Դավթյանը, տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Անահիտ Աղագուլյանը, տնօրեն Սիրանուշ Հարությունյանը :

Ելույթները ներառեցին կատարված աշխատանքների…

Նոր ներդրումներ, նոր մոտեցումներ

Մարտի 18, 2024
Դպրոցական անցուդարձ

Ժամանակակից համաշխարհայնացման փոխհաջորդումը, արագընթաց զարգացումը և մշակույթային փոխազդեցությունների ակտիվացումը ենթադրում են համանման փոփոխություններ, սոցիալական բոլոր համակարգերում:

Դպրոցում նորարարական գործւնթացի արդյունքում կրթության բովանդակության կազմակերպման ձևերի, ուսուցման և դաստիարակության մեթոդների ընտրությունը պայմանավորվում է մանկավարժի ստեղծագործական հմտություններով:

ՀՊՉ-ի ներդրման արդյունքների ուսումնասիրության նպատակով, դպրոցի 2-րդ «բ» և 2-րդ «գ» դասարանների դասվարներ Արևիկ Հայրապետյանի և…

Ինքնակառավարումը որպես ինքնակազմակերպման և մասնագիտական կողմնորոշման հնարավորություն

Մարտի 4, 2024
Դպրոցական անցուդարձ

Դպրոցը դաստիարակում է երեխաներ, որոնք կկարողանան իրենց վրա վերցնել երկրի, ժողովրդի ապագայի պատասխանատվությունը:

Մեր դպրոցում այս կարողունությունների և հմտությունների փորձաշրջանն իրացվում է աշակերտական կառավարման միջոցով:

Ավանդական այս օրը սկսվեց գարնանաբույր տրամադրությամբ:

Վաղ առավոտյան փոխարինող աշակերտները ծաղիկներ նվիրեցին դպրոց ոտք դրած ուսուցիչներին, գարնանաշունչ տողեր ձոնեցին մեկմեկու:

Օրն անցավ հավեսով, գործընկերության ու…

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս

Մարտի 4, 2024
Դպրոցական անցուդարձ

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք, ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը՝ նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը:

Եղվարդի հ․3 հիմնական դպրոցի երրորդ «բ» դասարանի աշակերտներն ուսուցչի օգնական Ա. Վելիխանյանի և դասվար Ն. Հարությունյանի հետ ամփոփելով թումանյանական ամիսը, ներկայացրին գրքի ստեղծման պատմությունը՝ սկսած հնագույն…

Գեղարքունյաց Ձմեռ-2024

Փետրվարի 22, 2024
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ-2024» մարզամշակութային ավանդական միջոցառումը, որը նպաստում է սովորողների մոտ առողջ ապրելակերպի ձևավորմանը, զարգացմանը, ձմեռային մարզաձևերի ու ազգային խաղերի մասսայականացմանը:

Միջոցառման ծրագրում ընդգրկված էին դահուկավազք, մրցումներ սահնակներով, կշռաքարի բարձրացում, բարձունքի գրավում, ձնագնդիով հարված նշանակետին, ձնեմարդի պատրաստում, մրցումներ՝ ազգային խաղաձևերից, շախմատ, բազկամարտ, պարանի ձգում:

Անաղարտ պահենք ոսկեղենիկ Մայրենին

Փետրվարի 22, 2024
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում փետրվարի 21-ին անցկացվեց «Անաղարտ պահենք ոսկեղենիկը» խորագրով գրական –երաժշտական ցերեկույթ` նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Բեմականացվեցին հատվածներ Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» պատմվածքից և «Տիգրան Մեծի» պատգամը:

Միջոցառումն հագեցած էր գեղեցիկ խոսքով , ասմունքով, երգերով , «Ես իմ անուշ Հայաստանի» պարով, որը ներկայացրեց 7-րդբ դասարանի…

Լաբորատոր դաս «Ձկան հերձում»

Փետրվարի 22, 2024
Դպրոցական անցուդարձ

Տեսական գիտելիքները ամրապնդում ենք գործնականով։

Փետրվարի 21-ին Մասիսի հ․3 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Ս. Հովհաննիսյանը 7-դ ա,բ,գ դասարաններում անցկացրեց լաբորատոր դաս՝ «Ձկան հերձում» թեմայով։ Աշակերտները ներկայացրեցին ոսկրային ձկան արտաքին կառուցվածքը, որից հետո կատարեցին ձկան հերձում՝ դիտարկելով ներքին օրգանները և դրանց կատարած գործառույթները։

Լաբորատոր դասերի ընթացքում աշակերտները ձեռք են բերում գործնական…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)