ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Իմ հոգու Չարենցը

Մարտի 13, 2020
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ․75 հիմնական դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն, հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի Ն. Զեյնալյանը ԱԽ մի խումբ անդամների հետ նախաձեռնել էր «Իմ հոգու Չարենցը» վերնագրով միջոցառում, որը նվիրված էր Եղիշե Չարենցի 123-ամյակին: Միջոցառման հարթակն այս անգամ Օղակաձև այգում գտնվող Չարենցի հուշարձանն էր, որտեղ մասնակիցները ներկայացրին Չարենցի կենսագրությունն ու ստեղծագործական աշխարհը, ապա…

Օլիմպիական հաղթանակ՝ նախնական զինվորական պատրաստություն առարկայից...

Մարտի 13, 2020
Դպրոցական անցուդարձ

Մարտի 12-ին, Սյունիքի մարզպետարանում ամփոփվեցին 2019-2020 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները։
Կապանի N 5 հիմնական դպրոցի 9-րդ «բ» դասարանի աշակերտուհի Նոննա Ավանեսյանը պարգևատրվեց երկրորդ կարգի դիպլոմով՝ մարզային փուլում «ՆԶՊ» առարկայից ցուցաբերած խոր գիտելիքների համար:
Զինղեկ, փոխգնդապետ Գարիկ Ներսեսյան
Կապանի N 5 հիմնական դպրոց

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան սկսեց գործել

Մարտի 12, 2020
Դպրոցական անցուդարձ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում  «Արմաթ» ինժեներական լաբորատորիան սկսեց  գործել 2020 թվականի փետրվարից, որն ամբողջությամբ փոխել է դպրոցի մթնոլորտը: Խմբակը բացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  ֆինանսավորմամբ:

52 սան խմբակ է հաճախում ծնողների իմացությամբ: Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների…

Դաս-միջոցառում «Իմ երկրի ոստանները»

Մարտի 12, 2020
Դպրոցական անցուդարձ

2020 թվականի մարտի 11-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 6բ դասարանում մայրենի առարկայից (ուսուցչուհի` Ա. Նարինյան) անցկացվեց ամփոփիչ դաս-միջոցառում «Իմ երկրի ոստանները» խորագրով։
Աշակերտները ներկայացրին հայոց հնագույն մայրաքաղաքները` Տուշպա-Վանից մինչև Էրեբունի-Երևան, իրենց պատրաստած գեղեցիկ պաստառներով, երգով ու ասմունքով «թերթեցին» հայոց պատմության հին ու նոր էջերը։

Գիտելիքների ամփոփում՝ բնագիտության ժամին

Մարտի 10, 2020
Դպրոցական անցուդարձ

Այսօր 6բ դասարանի աշակերտները բնագիտության ժամին /ուսուցչուհի` Հ. Մելիքյան/ խմբային աշխատանքով ամփոփում էին «Օրգանիզմների կենսագործունեությունը» թեմայից` «Սննդառություն», «Շնչառություն», «Նյութերի տեղափոխում բուսական և կենդանական օրգանիզմներում» և «Արտազատություն» դասերը։ Սովորողները օգտվելով համացանցից, լրացուցիչ տեղեկություններով լրացրել էին դասագրքի նյութը։ Կատարվեցին փորձեր, որոնցով մեկ անգամ ևս ամրապնդվեցին նրանց գիտելիքները, ինչպես նաև փոքրիկ բեմականացումներով յուրաքանչյուր…

Մեր սաների հերթական հաղթանակները.

Մարտի 9, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 20-28-ը Աբովյան քաղաքում անցկացվեցին Կոտայքի մարզի 2020 թ. շախմատի պատանեկան առաջնության մրցումներ տարբեր տարիքային խմբերով, որին մասնակցում էին մարզի 100-ից ավելի շախմատիստներ: Մեր դպրոցից մրցումներին մասնակցեցին 20 շախմատիստներ /քանակով 3-րդը՝ Հրազդանից և Աբովյանից հետո/, բոլոր տարիքային խմբերում՝ բացառությամբ 14 տարեկանից բարձր: Ութ և ավելի ցածր տարիքային խմբում դպրոցի 2-րդ դասարանի…

Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն

Մարտի 5, 2020
Դպրոցական անցուդարձ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս…

Հայոց բանակ-28

Մարտի 4, 2020
Դպրոցական անցուդարձ

Երևանի թիվ 201 դպրոցում տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ նվիրված հայոց բանակի 28- ամյակին։ Դպրոցի սաները պատմական ակնարկով ներկայացրին հայկական բանակի պատմությունը՝ սկսած անհիշելի ժամանակներից մինչ օրս։ Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ցուցադրվեցին հայ զորավարների նկարներ՝զուգահեռ խոսելով նրանց զինվորական տաղանդի և սխրագործությունների մասին։ Ողջ միջոցառման ընթացքում թևածում էին զինվորի մասին երգերը, դահլիճը դղրդում…

Համադպրոցական գիտության փառատոնը՝ մարտի 7-ին

Մարտի 4, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 21-ին կամփոփի Համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Երևանի, Սյունիքի և Շիրակի մարզերի 13 դպրոցների 63 աշակերտներ` 20 ուսուցչի ղեկավարությամբ: Համադպրոցական գիտության փառատոնը, որի շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները, կեզրափակվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվելիք…

Դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը

Մարտի 3, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից…