ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ձեռնարկատիրական կրթություն - «Կոմպոզիցիա»

Փետրվարի 27, 2020
Դպրոցական անցուդարձ

Հանրակրթության ձեռնարկատիրական կրթության ինտեգրման շրջանակում Սյունիքի մարզի Կապանի  N 5 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանի դասվար Արևիկ Հայրապետյանը  տեխնոլոգիայի ժամին ստեղծեց գործարար միջավայր և աշակերտներին մատուցեց սոցիալական պատասխանատվության դաստիարակչական գիտելիք:

-Դրամը միջոց է, ոչ թե նպատակ,- ուրախ, ուրախ բացականչեց աշակերտներից մեկը: :

-Գիտելիքը նույնպես միջոց է, ոչ թե նպատակ,- բոլորի ծիծաղը հարուցելով`…

Ավ. Իսահակյանին նվիրված դաս-միջոցառում

Փետրվարի 27, 2020
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․ 3 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կ. Բաբագուլյանը 8բ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր բաց դաս-միջոցառում՝ նվիրված Ավ. Իսահակյանին։ Աշակերտները սկզբում ներկայացրին Վարպետի կյանքը, գործունեությունը, ապա արտասանեցին բանաստեղծություններ՝ սիրո, հայրենիքի, մայրական սիրո և պանդխտության թեմաներով։ Հնչեցին Ավ. Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ Վերջում աշակերտները…

Հայերենը՝ աղոթքի լեզու

Փետրվարի 27, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում անցկացվեց դաս֊ցերեկույթ՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան՝ «Հայերենը՝ աղոթքի լեզու» խորագրով։ Ցերեկույթը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ՝ Մ.Վարդումյանը, Ս.Մելքոնյանը և Կ. Բաբագուլյանը։ Աշակերտները ներկայացրեցին գրերի ստեղծման ընթացքը, գրերի կատարելությունը և նրանց անաղարտությունը մինչև մեր օրերը։ Նրանք գիտակցում են, որ Հայերենը բացառիկ…

«Զորավար Անդրանիկ՝ դարեդար հիշվող սուրբ անուն» խորագրով միջոցառում Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 26, 2020
Դպրոցական անցուդարձ

Սուրբ անուն, որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում: Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են ՝ ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը, ով հայ սերունդներին ներարկեց մահ սփռող թշնամուն մեռցնելու կամքն ու քաջությունը:

 Փետրվարի 25-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում դաստիարակչական աշխատանք…

Ոսկեղենիկ մեր մայրենին` Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում

Փետրվարի 26, 2020
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կրկին տոնական տրամադրություն էր 6-րդ «բ» դասարանում (ուսուցիչ Տ. Ջուլհակյան) կազմակերպվել էր «Ոսկեղենիկ մեր մայրենին» խորագրով բաց դաս – միջոցառում  նվիրված մայրենիի օրվան:

Միջոցառման նպատակն էր սովորողների մեջ դաստիարակել հայրենասիրություն, զարգացնել գեղեցիկ հայերենով հաղորդակցվելու հմտություն, մայրենի լեզվի գեղեցկությունն ու ճկունությունը նկատելու, պահպանելու…

Իմ նվերը գիրքն է

Փետրվարի 26, 2020
Դպրոցական անցուդարձ

Գիրքը միայնության ընկերն է: Ընթերցանության մեջ մարդը գտնում է իրեն:

Փետրվարի 19-ը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տոնական էր՝ առավոտից ամենուր թևածում էր թումանյանանական շունչը:

Միջանցքներում հնչող հոգեթով երաժշտության ներքո թեʹ սովորողները, թեʹ ուսուցիչները շտապում էին կատարելու գիրք նվիրելու գեղեցիկ արարողությունը:

Սովորողները ասմունքելով Ե. Չարենցի «Տաղ ձոնված…

Մեր ոսկեղենիկ մայրենին

Փետրվարի 25, 2020
Դպրոցական անցուդարձ

Կապանի N 5 հիմնական դպրոցում «Մեր ոսկեղենիկ Մայրենին» տասնօրյակի շրջանակում, փետրվարի 24-ին 5-րդ «ա» (ուսուցչուհի Ծ. Ղազարյան ). 5-րդ «բ» (ուսուցչուհի Ա. Հայրապետյան ). 5-րդ «գ» (ուսուցչուհի Ա. Խաչատրյան ) դասարանները ցուցադրեցին` «Որտեղից ենք գալիս և ուր ենք գնում» շքերթ-հանդես, որում բովանդակել էին մեծ ծավալով ճանաչողական տեղեկատվություն հայ գրերի հազարագանձ հայոց լեզվի…

Գևորգ Էմինի 100֊ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Փետրվարի 25, 2020
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի N 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Գևորգ Էմինի 100֊ամյա հոբելյանին նվիրված միջոցառում 9ա դասարանի մասնակցությամբ, որը կազմակերպել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ս. Մելքոնյանը։ Միջոցառումը հագեցած էր տեսանյութով՝ Էմինին նվիրված, բանաստեղծություններով և երգերով։ Աշակերտները կարողացան վարակիչ հուզմունքով ու ապրելով ներկայացնել Էմինի ստեղծագործությունները։ Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում։

Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության

Փետրվարի 25, 2020
Դպրոցական անցուդարձ

Եվ բնավ էլ պատահական չէ, որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով:
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է, այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք, նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին:
Մասիս քաղաքի…

Բաց դաս՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան

Փետրվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ. Գալշոյանի անվան հ. 148 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Կարապետյանը XI-3 դասարանի աշակերտների հետ անցկացրեց բաց դաս՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան, որը Հայաստանում նշվում է 2005 թվականից:

Աշակերտները ներկայացրին մեր մայրենի լեզվի մասին օտարազգի անվանի մարդկանց և հայ գրողների մտքերը, արտասանեցին մայրենի լեզվին նվիրված…