ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ճանաչի՛ր քո իրավունքները

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 10-ին «Պատանի իրավաբան» արտադասարանական խմբակը /ղեկավար՝ Աիդա Մուրադյան /նշեց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Աննան, Հասմիկը, Նանեն և Ռոմանը ներկայացրին 1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» հոդվածները և նշեցին, որ ՄԱԿ-ի որոշմամբ 1950…

«Կյանքը շախմատի պարտիա է»

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

«Կյանքը շախմատի պարտիա է: Այն ավարտելուց հետո և' արքաները, և' զինվորները դրվում են միևնույն արկղի մեջ»

Դեկտեմբերի 4-ին Երևանի 201 հիմնական դպրոցում ավարտվեց շախմատի ներդպրոցական մրցաշարը։ Հայտնի դարձան մեր դպրոցի 3 լավագույն շախմատիստները, որոնց պարգևատրումը ուսուցչուհի Լաուրա Գևորգյանը համեմեց գեղեցիկ միջոցառմամբ։ 4-րդ դասարանի աշակերտները շունչ հաղորդեցին խաղաքարերին և իրենց բեմական…

Միջոցառում․ «Քիմիան կենցաղում»

Դեկտեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 3-ին Երևանի 201 դպրոցում ներկայացվեց հետաքրքիր միջոցառում «Քիմիա» առարկայից, որը խորագրված էր «Քիմիան կենցաղում»: Ի՞նչ դեր ունի քիմիան մեր կյանքում, ինչի՞ց պետք է զգուշանալ, արդյո՞ք պետք է պահպանել բժշկի նշանակած դեղաչափը. ահա այս կարևոր հարցերի ճիշտ պատասխաններն էին տալիս աշակերտները`ցուցադրելով քիմիայից ինտելեկտուալ կարողություններ ու անվտանգության հետ կապված գրագիտություն:

Միջոցառումը…

Միջոցառումներ՝ նվիրված աղետների դիմակայունության օրվան

Դեկտեմբերի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ նվիրված «Աղետների դիմակայունության օրվան »: Դպրոցի զինղեկ Գառնիկ Մանուկյանն անցկացրեց սեմինար՝ «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժին» թեմայով, 10-12-րդ դասարանի դասղեկները՝ «Հիշողություն, երախտագիտություն,վերածնունդ» թեմայով, «Երկրաշարժը և նրա հետևանքները» թեմայով դասղեկի ժամեր, ֆիլմի դիտում 8-12-րդ դասարաններում, վարժանքներ՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում…

Բաց դաս Հայոց լեզու առարկայից

Դեկտեմբերի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 6-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIգ դասարանում հերթական բաց դասն էր՝ Հայոց լեզու առարկայից /ուսուցչուհի՝ Ա. Աղայան/: Այս անգամ «մենամարտում էին» գոյական և ածական խոսքի մասերը: Դասարանը բաժանվել էր 2 խմբի՝ գոյականամետների և ածականամետների: Յուրաքանչյուր խումբ փորձում էր ապացուցել իր խոսքի մասի առավելությունները և կարևորությունները՝ օրինակներ բերելով գեղարվեստական…

«Ով աշխատի նա կուտի» խորագրով դաս-ցերեկույթ

Դեկտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. դեկտեմբերի 4-ին տոնական տրամադրություն էր տիրում Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 2-րդԱ դասարանում /դասվար՝ Վարսիկ Կարապետյան/, աշակերտները պատրաստվում էին «Ով աշխատի նա կուտի» խորագրով դաս- ցերեկույթին:

Ցերեկույթն սկսվեց Հովհաննես Շիրազի՝ աշխատանքին նվիրված գեղեցիկ խոսքերով.

Երբ ես էլ մի ժիր պատանի դարձա,
Մայրս ինձ ասաց՝ արհեստի…

Բաց դաս՝ «Օպերա։ Արմեն Տիգրանյան»

Դեկտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 26-ին Երևանի հ․201 դպրոցում հերթական բաց դասը «Երաժշտություն» առարկայից էր։

Ուսուցչուհի Ռուզաննա Սարգսյանի և 5-րդ դասարանի աշակերտների աշխատանքի արդյունքը հրաշալի էր։ Դասի թեման՝ «Օպերա։ Արմեն Տիգրանյան», այնքան գեղեցիկ մատուցվեց, որ դեռ երկար կմնա մեր հիշողություններում։ Ուսուցչուհին, օգտագործելով մտագրոհի, ինտերակտիվ, քարտեզագրման և հետազոտական աշխատանքի մեթոդները, դասը դարձրեց հագեցած՝ բովանդակային առումով,…

Ճանաչողական այց՝ ՀՀ Կենտրոնական բանկ

Դեկտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2019֊2020» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ճանաչողական այց ՀՀ Կենտրոնական բանկ, որին մասնակից եղան Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հ. Ղազարյանը և բանավեճի ակումբի մասնակից երեխաները։ Ոգևորիչ էր բանկի աշխատակցուհու ջերմ հյուրընկալումը հենց մուտքի մոտ։ Նախքան էքսկուրսիան սկսելը բոլոր հյուրերին սիրով բաժանեցին կոնֆետներ,…

«Չի կարելի»

Դեկտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպեց ակցիա «ՉԻ ԿԱՐԵԼԻ» խորագրով: Մեր դպրոցում ուսուցիչներն աշակերտների հետ իրենց հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի վրա։ Նրանք հարգում են աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային և անձնային առանձնահատկություններից: Իսկ ակցիայի նպատակն էր՝

  • օգնել երեխային արդյունավետ կերպով հարմարվել աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխություններին,
  • բարեխիղճ…

Սեմինար քննարկում՝ «ՄԻԱՎ և ՁԻԱՀ » խորագրով

Դեկտեմբերի 4, 2019
Դպրոցական անցուդարձ

Տեղեկացված լինելը միշտ էլ հաճելի է և նորաձև,մանավանդ այն դեպքում,երբ այն համագործակցության արդյունք է։ Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում կազմակերպվել էր սեմինար քննարկում՝ «ՄԻԱՎ և ՁԻԱՀ » խորագրով: Սեմինարը անցկացրեցին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սողոմոնյանը, կենսաբանության ուսուցիչ Ս. Հովհաննիսյանը, աշակերտական խորհուրդի անդամները և դպրոցի բուժքույր Ի. Ապերյանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին սովորողներին…