Օգնի՛ր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի
Գ.Էմին
Այս խոսքերով սկսվեց Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը՝ նվիրված զարմանալի հայի՝ Գևորգ Էմինի ծննդյան
100- ամյակին…
25.11.2019թ․ Երևանի 201 հիմնական դպրոցի դահլիճում եռուզեռ էր:
«Գրական թեյարան». այսպես անվանեցին 12-րդ դասարանի աշակերտները Համո Սահյանին նվիրված ցերեկույթը: Թեյարանի վերածված դահլիճում դաղձի, ուրցի բույր կար, հնչում էին սահյանական տեքստերով երգեր: Աշակերտ-դերասաններն անկաշկանդ զրուցում էին, կարծիքներ հայտնում Սահյանի պոեզիայի մասին, արտասանում: Մտերմիկ, հաճելի պահեր, իսկ վերջում`դաղձի բույրով թեյախմություն: Իսկը բոհեմական…
21.11.2019թ Երևանի 201 հիմնական դպրոցի գրադարանը մարդաշատ էր:Աշուն, վառ գույներ, հույզեր, իրարամերժ տրամադրություններ... Աշունն առավել գունեղ ու հոգեհարազատ է Տերյանի ստեղծագործությունների հետ, քանզի այն ամբողջությամբ մեզ է ներկայանում իր տարերքի մեջ։ Այս անգամ մեր տաղանդավոր աշակերտների շուրթերով մեզ ներկայացավ Տերյանի աշունը՝ սիրո , հույզերի ու հույսերի աշունը։ Ուսուցչուհի Օֆելյա Օհանյանը և…
20.11.2019թ Երևանի թ.201 հիմնական դպրոցում հերթական հուզիչ, բովանդակալից և հագեցած բաց դասը ներկայացրեց ուսուցչուհի Օֆելյա Օհանյանը (6-րդ դասարան) ։ Այս անգամ Լեոնարդո դա Վինչիի «Որդիական երախտագիտություն» առակի օգնությամբ աշակերտները պետք է գիտակցեին երախտագիտության գինը։ Երախտագիտության զգացումը լիարժեք ընկալելի դարձնելու համար ուսուցչուհին դասն սկսեց Ս.Խանզադյանի «Սպիտակ գառը» պատմվածքից հատվածների ընթերցմամբ՝ զուգադրելով…
2019թ. նոյեմբերի 19-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI-4 և XI-5 դասարանների աշակերտները «Տնտեսագիտություն» առարկայի գործնական դասի շրջանակներում քվեարկությամբ հիմնեցին ԱԳԸ-ներ (Աշակերտական գործարար ընկերություններ)`ընտրելով նախագահ և մյուս ստորաբաժանումների ղեկավարներ:
Ընտրվել են ներքոհիշյալ նախագահները`
XI-4 դասարան` Աիդա Քամալյան
XI-5 դասարան` Մելսիկ Ավագյան
«Տնտեսագիտություն» առարկայի ուսուցչուհի՝ Գոհար Աբրահամյան
2019թ․ նոյեմբերի 22-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները (ուսուցիչ Ք. Հայրապետյան) կազմակերպեցին դաս-միջոցառում նվիրված մեծանուն հայ Խաչատուր Աբովյանի ծննդյան տարեդարձի և արարատյան վերելքի 190-ամյակի կապակցությամբ: Աշակերտները բովանդակալից ներկայացրին մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ Խաչատուր Աբովյանի կյանքը, նրա «անհայտ բացակայումը»: Ներկայացրին բազում վարկածներ Աբովյանի անհետացման մասին: Նշեցին, որ…
2-րդ բ դասարանի դասվար Ա. Սաղոյանի նախաձեռնությամբ կայացավ «Ոսկեզօծ աշուն» խորագրով դաս-միջոցառում: Աշնանային պատկերներով զարդարված դասասենյակում աշակերտները ներկայացրին հայաստանյան աշնան բերքառատ համը և բույրը, բացահայտեցին ոսկեհանդերձ աշունն իր բոլոր գույներով, երգ ու պարով, արտահայտիչ և գրագետ խոսքով: Դասասենյակը վերածվել էր աշնանայի այգու, որտեղ թևածում էր աշնան շունչը, օդը ողողված էր…
Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XII-2 դասարանում բաց դաս էր` նվիրված Արցախյան ազատամարտին և ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Դասավանդող ուսուցչուհի`տիկին Կ.Մովսեսյան):
Աշակերտները հրաշալի ներկայացրին ազատամարտի հերոսական դրվագները և հերոսներին`անդրադառնալով Մոնթե Մելքոնյանին`իբրև զորավարի, քաղաքացու և զինվորի`անհատական հատկանիշներով:
Դասը հուզիչ էր. զուգակցվեց ասմունքով, երգով:
Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցը հյուրընկալել էր գրող-հրապարակախոս Հովիկ Չարխչյանին։
Հովիկ Չարխչյանը «Սուլամիթա», «Չարենցի կրակոցը» գրքերի հեղինակն է․ գրքեր, որ կարդալով` կարողանում ես ավելի մոտիկից տեսնել գրողին, հասկանալ նրա ստեղծագործելու շարժառիթը, լինելու ավելի մոտիկ, զգալու նրա և ընթերցողի կապը:
Հովիկ Չարխչյանի մուտքը մեր դպրոց ցանկալի էր և պարտավորեցնող, քանի…
Նոյեմբերի 20-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIIգ դասարանում բաց դաս էր /ուսուցիչ՝ Ա. Աղայան/: Աշակերտները ամփոփում էին Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը: Վերհիշեցին պատմվածքի ժանրային առանձնահատկությունները, վերապատմեցին սյուժեն և վերլուծեցին արտիստի՝ Լևոնի, Ալմաստի և Լուիզայի կերպարները, կարդացին իրենց գրած շարադրությունները՝ «Ի՞նչ է եսասիրությունը», «Ի՞նչու են մարդիկ ինքնասպան լինում» թեմաներով: Ծավալվել էր…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ