ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Ամփոփիչ դաս կենսաբանությունից

Նոյեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

    Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի X-4 դասարանում «Կենսաբանություն» առարկայից (ուսուցչուհի Գ.Հակոբյան) անցկացրեց ամփոփիչ դաս` «Օրգանական նյութերի (սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և նուկլեինաթթուների) կարուցվածքն ու գործառույթները» թեմայով:

    Աշակերտների ակտիվ մասնակցությամբ կատարվեցին օրգանական նյութերի հայտնաբերման փորձերը:

    Աշակերտներին փորձերը անցկացնելուն օգնեց լաբորանտ Ա.Ափունցը:

2019-ը՝ Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի

Նոյեմբերի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2019 թվականը հայտարարվել է քիմիական տարրերի Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի միջազգային տարի: Այդ առիթով Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի ուսուցիչների (Ա.Սարգսյան, Ք.Սահակյան) և աշակերտների ջանքերով ստեղծվեց այս ինքնատիպ պարբերական համակարգը, որը գործված է ակրիլ և մուլինե թելերով: Յուրօրինակ աշխատանքը իրագործելու համար պահանջվել է 73 ժամ: Ձեռագործի…

Բաց դաս մայրենիից

Նոյեմբերի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 12-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIա դասարանում /ուսուցիչ` Ա. Աղայան/ բաց դաս էր։ Դասի թեման էր Հ. Մաթևոսյանի «Հացը» պատմվածքը։ Երեխաները վերլուծեցին ու բնութագրեցին պատմվածքի հերոսին, ներկայացրեցին հացի արարումը և ավանդույթներ հացի մասին։ Յուրաքանչյուր աշակերտ պատմվածքի համար գտել էր նոր վերնագիր, որը հիմնավորում էր իր գրած շարադրությամբ։ Դասը…

Նախնական զինվորական պատրաստության դասը զորամասում

Նոյեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. նոյեմբերի 8-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 9-րդ ա, բ, գ դասարանների աշակերտներն այցելեցին ՀՀՊՆ 73128 զորամաս՝ դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գարիկ Ներսեսյանի գլխավորությամբ և դասղեկներ՝ Արփենիկ Հայրապետյանի, Անյուտա Օհանջանյանի և Գայանե Հայրապետյանի ուղեկցությամբ:

Հիմնական նպատակները.

  • Դպրոց-բանակ կապի ամրապնդում
  • Զորամաս-դպրոց փոխգործակցություն
  • Նախնական զինվորական պատրաստության դասը զորամասում
  • Ռազմահայրենասիրության ամրապնդում
  • Զինվորական…

Մասնագիտական կողմնորոշում

Նոյեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

«Մասնագիտական կողմնորոշում» խմբակի շրջանակում հանդիպում, որին մասնակցում էին VII ա և VIIբ դասարանի սովորողները:

Վարժություն «Ամենա-ամենան»

Նպատակը.

ա/ հստակեցնել և ընդլայնել աշակերտների պատկերացումները մասնագիտությունների բազմազանության մասին

բ/ աշակերտների մեջ խթանել իրենց կերպարը տարբեր մասնագիտությունների հետ զուգորդելու կարողությունը:

Մարդու թրաֆիքինգը և շահագործումը

Նոյեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Գագիկ Մելիքի Առաքելյանը Կապանի N 13 հիմնական դպրոցի թվով 84 աշակերտների հետ անց է կացրել «Մարդու թրաֆիքինգը և շահագործումը» թեմայով զրույց-զեկուցում:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Սպորտլանդիա

Նոյեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 23-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց սպորտլանդիա 6-րդ դասարանների միջև/դասավանդող ուսուցչուհի` Մ. Հարությունյան/:

Սպորտլանդիայի ծրագրում ընդգրկված էին վարժություններ խաղային փոխանցավազք արգելքների հաղթահարումով, մարմնամարզական օղակներով և կարտոֆիլի նետում:

Սպորտլանդիան անցավ աշխույժ մթնոլորտում: Հաղթեց 6-րդ Բ դասարանը և տնօրենի կողմից պարգևատրվեց գավաթով, թիմերի լավագույն խաղացողները պարգևատրվեցին մեդալներով:

«Իմ երազանքների ծառը»

Նոյեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 7-ին Երևանի 201 հիմնական դպրոցում հերթական բաց դասն էր։ Այս անգամ իրենց մաթեմատիկական գիտելիքներով հանդես եկան 8-րդ դասարանի աշակերտները։ Համադրելով հին և արդի մեթոդները՝ ուսուցչուհի Խանում Վարդանյանը դասը դարձրեց բովանդակալից և հետաքրքիր՝ ծառայեցնելով նպատակին։ Աշակերտները տարաբնույթ վարժությունների միջոցով բացահայտեցին բնական ցուցիչով աստիճանի հատկությունները, ընդհանրությունները և տարբերությունները։ Ստեղծեցին «Իմ երազանքների…

Մեդիագրագիտության շաբաթ

Նոյեմբերի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Մեդիագրագիտության շաբաթ ՀՀ Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 1-8-ը հայտարարել են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։ Նոյեմբերի 8-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում…

Սկիզբ, որ վախճան չունի

Նոյեմբերի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

«Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի VIբ դասարանի աշակերտները մայրենիի ուսուցիչ Մ. Վարդումյանի և դասղեկ Լ. Սողոմոնյանի հետ կազմակերպել էին այց՝ Կոմիտասի թանգարան ինստիտուտ և քաղաքային պանթեոն։ Մինչ էքսկուրսիան՝…