ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

«Ա» հնչյուն-տառը

Նոյեմբերի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․ 3 հիմնական դպրոցի առաջին Ա դասարանի (դասվար՝ Հռիփսիմե Ադամյան) համար հոկտեմբերի 8-ը տոնական էր։ Նրանք ոտք դրեցին տառերի զարմանահրաշ աշխարհ և սովորեցին «Ա» հնչյուն-տառը։ Նրանց առջև բացվեց մեսրոպյան այբուբենի դուռը։ Հեքիաթ դիտեցին, խաղեր խաղացին, պատմություն լսեցին և տեսան շատ սպասված «Ա» տառը։

Օրը սկսվեց վառ ժպիտով …

Նոյեմբերի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Երեխաներն ապրում ու զարգանում են այն միջավայրում, որը ստեղծում են մեծահասակները:

Ուսումնական ճամփորդությունը տարրական դպրոցում ձևավորում է երեխայի տրամադրությունը կրթության նկատմաբ:

Նոյեմբերի 6-ին` Կապանի N 5 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանում քաղցրահամ, ոսկեգանգուր, կարմրաթուշ տրամադրություն էր տիրում:

Մայրենիի թեման «Ոսկեծամիկ աշունն» էր, իսկ դասվար Արևիկ Հայրապետյանը ոսկերչական ձեռագրով ու մանկավարժական…

Դաս-ուխտագնացություն

Նոյեմբերի 5, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ․75 հիմնական դպրոցի VIբ դասարանի աշակերտները ՄԿԱ գծով փոխտնօրեն, ՀԵՊ ուսուցչուհի Ն. Զեյնալյանի նախաձեռնությամբ այցելեցին Խոր Վիրապի և Նորավանքի վանական համալիրներ: Մինչ մեկնելը աշակերտները ՀԵՊ դասաժամին ուսումնասիրել էին «Հայկական եկեղեցիների կառուցվածքը» թեման, բաժանվել խմբերի և ստացել հանձնարարականներ, որն էլ ներկայացրին վերոնշյալ վանքերում: Դաս-ուխտագնացության շրջանակներում աշակերտներն այցելեցին նաև Սպարապետ Վազգեն…

Բաց դաս․ Ա հնչյուն֊տառը

Հոկտեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 9֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի Iբ (դասվար՝ Անահիտ Հարությունյան) դասարանում անցկացվեց բաց դաս։ Ուսուցանվեց Ա հնչյուն֊տառը։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մուտք գործեցին տառերի խորհրդավոր աշխարհ։ Դասն անցկացվեց նորագույն մեթոդներով։Ինտերակտիվ գրատախտակի միջոցով աշակերտները լսեցին Ա հնչյուն֊ տառի պատմությունը, կատարեցին հետաքրքիր խմբային աշխատանքներ։ Դասի ավարտին խորհրդանշական բացիկների վրա գրեցին այբուբենի 1֊ին…

Ճանապարհորդություն դեպի հեքիաթային Իտալիա և Իսպանիա

Հոկտեմբերի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 22֊ին Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Տ. Հարությունյանը կազմակերպել էր միջոցառում VIIIա և VIIIբ դասարանների սովորողների հետ՝ «Ճանապարհորդություն դեպի հեքիաթային Իտալիա և Իսպանիա»։

VIIIա դասարանը ներկայացրեց Իտալիան, իսկ VIIIբ դասարանը՝ Իսպանիան։ Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց տվյալ պետության աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, տնտեսությունը, մշակույթը, ազգային տոները և խոհանոցը։ Սահիկահանդեսի…

Շախմատի մրցաշար

Հոկտեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 24-ին, Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում «Շախմատ» ուսումնական առարկայի ուսուցիչ Ց.Հայրապետյանը շախմատի հետաքրքիր մրցաշար կազմակերպեց տարիքային տարբեր խմբերի հետ: Նախ կատարվեց վիճակահանություն, ըստ շախմատային սեղանների՝ որոշվեցին մրցակիցները: Ողջույնի խոսքով հանդես եկավ շախմատի ուսուցիչ Ց.Հայրապետյանը, նա աշակերտներին մաղթեց մտքի ճկունություն, հաղթանակ, այնուհետև ներկայացրեց խաղի կանոնները: Աշակերտների ոգևորությունը շատ մեծ…

Մրգահանդես Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի նախակրթարանում

Հոկտեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

 Մրգահանդես էր Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի նախակրթարանում: Աշունն իր երփներանգ գույներով ու բարիքներով հանգրվանեց նաև նախակրթարանում, մեր փոքրիկները ցույց տվեցին իրենց խոհարարական վարպետությունը՝ պատրաստելով մրգային աղցաններ: Մրգահանդեսի ընթացքում մանուկները արտասանեցին և  երգեցին աշնանը նվիրված բանաստեղծություններ և երգեր, հանդես եկան պարով և բերքահավաքին նվիրված թատերական ներկայացմամբ։

Դաս-միջոցառում «Աշուն» խորագրով

Հոկտեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. հոկտեմբերի 24-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի նախակրթարանի ավագ 2-րդ խմբում (դաստիարակ՝ Ա.Գրիգորյան) կազմակերպվեց դաս-միջոցառում «Աշուն» խորագրով: Դասը միտված էր զարգացնելու երեխաների ճանաչողական աշխարհընկալումը, և ոչ միայն աշունը ներկայացվեց իր ողջ հմայքով, այլև փոքրիկները խոսեցին տարվա եղանակների, նրանց բնորոշ հատկությունների, երկիր մոլորակի մասին: Նախակրթարանի սաները բոլորին հիացրին…

Ա տառի թագադրում

Հոկտեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Iա դասարանում /դասվար Ռ.Գրիգորյան/ և Iբ դասարանում /դասվար Լ. Վարդանյան/ «Ա» տառի ուսուցման բաց դաս էր:

Նորաթուխ աշակերտները կարողացան ամրապնդել պատմության, նախադասության, բառի ,վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները: Աշնանաբույր Ա տառն օրվա դասի գլխավոր հերոսն էր: Բազում անակնկալներով, գործնական աշխատանքներով, երգ ու պարով, փոքրիկ դերային…

Ուսուցողական դաս

Հոկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 24-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց էր այցելել վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանը` Եվրոպայի ծրագրի շրջանակներում ուսուցողական դաս անցկացնելու, սպորտի և վոլեյբոլի զարգացման նպատակով։ Դասին մասնակցում էին տարբեր դասարանների աշակերտներ, ովքեր ծանոթացան վոլեյբոլի գաղտնիքներին։ Դասը շատ հագեցած էր։ Վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանը դատարկաձեռն չէր եկել։ Դպրոցը նվեր ստացավ…