ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Մրգահանդես Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի նախակրթարանում

Հոկտեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

 Մրգահանդես էր Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի նախակրթարանում: Աշունն իր երփներանգ գույներով ու բարիքներով հանգրվանեց նաև նախակրթարանում, մեր փոքրիկները ցույց տվեցին իրենց խոհարարական վարպետությունը՝ պատրաստելով մրգային աղցաններ: Մրգահանդեսի ընթացքում մանուկները արտասանեցին և  երգեցին աշնանը նվիրված բանաստեղծություններ և երգեր, հանդես եկան պարով և բերքահավաքին նվիրված թատերական ներկայացմամբ։

Դաս-միջոցառում «Աշուն» խորագրով

Հոկտեմբերի 28, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. հոկտեմբերի 24-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի նախակրթարանի ավագ 2-րդ խմբում (դաստիարակ՝ Ա.Գրիգորյան) կազմակերպվեց դաս-միջոցառում «Աշուն» խորագրով: Դասը միտված էր զարգացնելու երեխաների ճանաչողական աշխարհընկալումը, և ոչ միայն աշունը ներկայացվեց իր ողջ հմայքով, այլև փոքրիկները խոսեցին տարվա եղանակների, նրանց բնորոշ հատկությունների, երկիր մոլորակի մասին: Նախակրթարանի սաները բոլորին հիացրին…

Ա տառի թագադրում

Հոկտեմբերի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Iա դասարանում /դասվար Ռ.Գրիգորյան/ և Iբ դասարանում /դասվար Լ. Վարդանյան/ «Ա» տառի ուսուցման բաց դաս էր:

Նորաթուխ աշակերտները կարողացան ամրապնդել պատմության, նախադասության, բառի ,վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները: Աշնանաբույր Ա տառն օրվա դասի գլխավոր հերոսն էր: Բազում անակնկալներով, գործնական աշխատանքներով, երգ ու պարով, փոքրիկ դերային…

Ուսուցողական դաս

Հոկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 24-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց էր այցելել վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանը` Եվրոպայի ծրագրի շրջանակներում ուսուցողական դաս անցկացնելու, սպորտի և վոլեյբոլի զարգացման նպատակով։ Դասին մասնակցում էին տարբեր դասարանների աշակերտներ, ովքեր ծանոթացան վոլեյբոլի գաղտնիքներին։ Դասը շատ հագեցած էր։ Վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանը դատարկաձեռն չէր եկել։ Դպրոցը նվեր ստացավ…

Հերթական հաջողությունը դպրոցում

Հոկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի սաները մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնած նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի ծրագրով 2-րդ տարածաշրջանային փուլի մրցումներին և զբաղեցրին պատվավոր 1-ին տեղը:

Ն.Դավթյան
Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին նվիրված ծրագիր

Հոկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIIIգ դասարանի աշակերտները /ուսուցչուհի՝ Ալլա Իսահակյան/ մասնակցում են մի ծրագրի, որը նվիրված է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին: Այն իրականացվում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է…

Այց Կապանի դրամատիկական թատրոն

Հոկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

19.10.2019թ Կապանի N13 հիմնական դպրոցի VI բ և VIIբ դասարանի սաները /Գրադարանավար Լարիսա Պետրոսյան, օպերատոր Մանե Գրիգորյան/ այցելեցին Կապանի դրամատիկական թատրոն, որտեղ տեղի ունեցավ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մի շարք գրքերի շնորհանդեսներ:

Մասնավորապես

  • Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների
  • Քըրք Քըրքորյանի մասին…

Իմ առաջին տառի ծնունդը

Հոկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

17.10-18.10.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցի I «ա» և I «բ» դասարանի աշակերտները նշեցին «Ա» տառի շնորհանդեսը: Այդ օրը երեխաների համար տոն դարձրին դասվարներ Գայանե Պապյանն ու Կարինե Մարտիրոսյանը: Տոնին ներկա էին դպրոցի ուսուցիչները, ծնողները և տնօրենությունը:

Դասասենյակները գեղեցիկ ձևավորված էր և տրամադրող: Աշակերտները տեղեկացան Մեսրոպ Մաշտոցի, հայերի անցած ճանապարհի, տառերի…

Գերմանական դասական քնարերգությունը

Հոկտեմբերի 23, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում, 9 -րդ Բ դասարանում Գերմաներեն առարկայի ուսուցչուհի Ա. Հովհաննիսյանն անցկացրեց բաց դաս՝ «Գերմանական դասական քնարերգությունը» թեմայով։

Աշակերտներն օտար լեզվով հաղորդեցին տեղեկություններ , արտասանեցին, թարգմանեցին, երգեցին ու վերլուծեցին գերմանացի գրողներ Յ. Վ.Գյոթեի և Յ.Ֆ.Շիլլերի անցած ուղին ու ստեղծագործությունները։

Կատարվեց խմբային աշխատանք։Բանալի բառերի միջոցով…

Թարգմանչաց տոն

Հոկտեմբերի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային եկեղեցական տոներից է։ Այն խորհրդանշում է հայ գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը։ Այդ խորհուրդն ներկայացրեց Մասիս քաղաքի հ․ 3 հիմնական դպրոցի երրորդ «ա» դասարանի դասվար Կ. Սարգսյանն իր սաների հետ։ Երեխաների շուրթերից հնչեցին հային հայ պահող գրերին նվիրված ձոներգեր, բանաստեղծություններ։ Միջոցառումն իր բնույթով նաև…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…