Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի IXա և IXբ դասարանում անցկացվել է գործնական աշխատանք Fe2+ և Fe3+ իոնների հայտնաբերման փորձերի վերաբերյալ (դեղին, կարմիր արյան աղով և ռոդանիդով)։ Գործնական աշխատանքները և հետաքրքրաշարժ փորձերը հնարավորություն են տալիս զարգացնելու աշակերտների ծրագրային գիտելիքները։
Ապրիլի 25-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան Ν 5 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ի IIIա դասարանի դասվար Լ.Եպիսկոպոսյանը դպրոցական աբոնեմենտային ծրագրի շրջանակներում կազմակերպեց էքսկուրսիա Ս.Կապուտիկյանի տուն-թանգարան, որտեղ աշակերտները ծանոթացան բանաստեղծուհու ստեղծած մեծ ժառանգությանը, առօրյա օգտագործման իրերին՝ ձեռքի ժամացույց, պայուսակ, թաշկինակ, հովհար, հարդարանքի պարագաներ, նվերներին, որոնք Կապուտիկյանը ստացել է անվանի մարդկանցից։ Թանկ նմուշներից է հատկապես Սիամանթոյի գրիչը, որը 1963 թվականին Փարիզում Կապուտիկյանին նվիրել է պոետի…
Կապանի N13 հիմնական դպրոցի V-IX դասարանի սաները մասնակցեցին Կապանի համայնքապետարանի կողմից կազմակերպած համաքաղաքային կրոսավազքին, նվաճեցին մեդալներ, զբաղեցրին III պատվավոր տեղը և արժանացան «Կապան համայնքի ղեկավարի գավաթին»:
Կապանի N13 հիմնական դպրոցում անցկացվեց «Ռուսական պոեզիայի հանճարը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր Ա. Ս. Պուշկինի 220 ամյակին: /Նախաձեռնությունը Ռուսաց լեզու և գրականության ուսուցիչ Աշխեն Բադալյան/
Նպատակը՝
անդրադառնալ հայ-ռուսական մշակութային կապերին՝ կարևորելով դրանց պահպանումն ու տարբեր ուղղություններով դինամիկ զարգացումը:
«ԻՆՁ ԿՀԻՇԻ ԱՄԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԱԶԳ...»
Պուշկինի մեծության…
Ապրիլի 1-ը թռչունների պահպանության միջազգային օրն է: Օրվա բովանդակության շրջանակում արդեն մեկ ամիս է, ինչ Կապանի N 5 հիմնական դպրոցի 5-րդ «ա» և 5-րդ «գ» դասարաններում ռուսաց լեզվի ուսուցչուհի Արաքսյա Քարամյանը, համադրելով առարկայի ընթացիկ թեմատիկ նյութը, համագործակցելով դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Արզումանյանի հետ, տարավ մի շարք աշխատանքներ «Օգնություն թռչուններին» կարգախոսով.
…Ապրիլի 28-ին «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում անցկացրին իրազեկման դասընթաց՝ «Միգրացիա» թեմայով, որի ընթացքում քննարկվեց թրաֆիքինգի դեմ պայքարելու վերաբերյալ հարցեր, բացատրեցին միգրացիայի հետ կապված հասկացություններ:
Աշակերտները խորհուրդներ ստացան սոցիալական կայքերում անվտանգ շփման վերաբերյալ, որոնք կօգնեն նրանց շրջապատում լինել ավելի իրազեկված՝…
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները սպասում էին իրենց երկրորդ կյանք հաղորդելուն` շարունակելով իրենց առաքելությունը որպես հուշագրեր, բացիկներ։
Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ,139 ավագ դպրոցի սաները մասնակցեցին ծաղկահավաքին. ուրաքանչյուր նմանօրինակ նախաձեռնության մասնակցելը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է։
Կապանի N13 հիմնական դպրոցի VIII «ա», «բ» դասարանի աշակերտները «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանականերում ուսումնաճանաչողական այց կատարեցին Սյունիքի «ՄԱՐԻԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) /նախաձեռնությունը՝ Վորլդ Վիժն Հայաստան հասարակական կազմակերպության/։
Աշակերտները ծանոթացան հզոր ու գերժամանակակից սարքավորումներով հագեցած արտադրամասում տեղի ունեցող աշխատանքներին։ Այստեղ էկոլոգիապես մաքուր հումքը անցնում է մշակման տարբեր փուլեր` վերածվելով բարձրորակ արտադրանքի:…
Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի VIIբ դասարանում անցկացվեց բաց դաս՝ կենսաբանություն առարկայից (ուսուցիչ՝ Տ.Ղամբարյան)։ Դասի թեման՝ Սողուններ։
շակերտները ներկայացրին սողունների կառուցվածքը՝ նշելով և առանձնացնելով Հայաստանում հանդիպող տոսակներին։ Աշակերտները՝,որպես դիդակտիկ նյութ, ներկայացրին կենդանի սողուններին։
Դասը շատ ուսանելի էր և հետաքրքիր։
Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի VIIա և VIIբ դասարանների աղջիկները, տեխնոլոգիայի ուսուցչուհի՝ Մ.Բարսեղյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ, անցկացրին յուրօրինակ գործնական դաս֊էքսկուրսիա «BLACK ROSE», «ZARA» ծաղկի և հարսանյաց սրահներում։ Դասի թեման էր՝ «Դիզայն և դիզայնի տեսակները»։ Աշակերտները ականատեսը և մասնակիցը եղան՝ իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հմտություններն ու կարողությունները զարգացնելու։ Աղջիկների ակտիվ…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ