Ապրիլի 14-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը Երուսաղեմ: Ժողովուրդը Երուսաղեմում Հիսուս Քրիստոսին ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:
Տոնի կապակցությամբ «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ…
Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում ստեղծագործական աշխույժ եռուզեռ է տիրում: Դպրոցում թևածում է կոմիտասյան և թումանյանական ոգին, որն իր մեջ համադրում է երկու լուսատուների բնաշխարհը և ներաշխարհը:
«Հայոց լեզու և գրականություն» ուսումնական առարկայի ուսուցիչ Ք. Հայրապետյանը և տաղանդավոր մի խումբ աշակերտներ՝ Լիա Աթաբեկյանի և Արուս Կարապետյանի գլխավորությամբ, դպրոցում ստեղծեցին…
ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի կողմից մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում հրաձգությունից անցկացված առաջնությունում մեր դպրոցի աղջիկների թիմը ունեցավ ողջունելի ձեռքբերում՝ արժանանալով գավաթի և զբաղեցնելով հանրապետության մասշտաբով երրորդ տեղը:Մրցույթի նախապատրաստական աշխատանքները կազմակերպել էր դպրոցի զինղեկ Է. Կարապետյանը:Պատվոգրերով պարգևատրվեցին 11-րդ և 12-րդ դասարանների սանուհիներ Նանա Վիրաբյանը, Իրինա Մինասյանը, Մեգենն…
Մենք տերևներն ենք կանաչ
Երկարամյա մի ծառի,
Եկել ենք ձեզ պատմելու,
Հեքիաթը ծաղիկների:
«Դռները բացեք, գարուն է գալիս…» խորագիրն էր կրում Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանցիների միջոցառումը:/Դասվար Մերի Մովսիսյան/
Միջոցառման յուրաքանչյուր դրվագ մտածված էր, որի շնորհիվ գարնանային տրամադրությունը համակեց ներկաներին:
Աշակերտները՝ արև ու…
Մաթեմատիկական տոն՝ «Այդ զարմանալի, տարօրինակ մաթեմատիկան և Մաթեմատիկա ռուսերեն լեզվով » խորագրերով դաս-միջոցառում տեղի ունեցավ Կապանի N13 հիմնական դպրոցի Vա և Vբ դասարաններում:/Դասղեկներ Սուսաննա Օհանջանյան և Նատաշա Ավագյան/
Միջոցառման նպատակն էր ցուցադրել մաթեմատիկայի անսահման գեղեցկությունը, ապահովել բոլոր սաների ակտիվ մասնակցությունը և, ամենակարևորը, խթանել նրանց տրամաբանական ու հետազոտական մտածողության զարգացումը:
Ապրիլի 12-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցում տեղի ունեցավ բաց դռների օր։ Նպատակն էր իններորդցիներին ծանոթացնել դպրոցում գործող հոսքերին, ծրագրերին,կատարվող աշխատանքներին։ Յուրաքանչյուր մասնախումբ ամենայն բծախնդրությամբ ներկայացնում էր իր աշխատանքները,իսկ դպրոցի տասներորդցիները ` իրենց ձեռք բերած գիտելիքը։
Ինտելեկտուալ խաղը միավորեց տարբեր դպրոցների աշակերտներին։Իսկ անակնկալները շարունակվում էին.Հայաստանի Հանրապետության ֆոտոնկարիչների միության անդամ…
Դպրոցի աշակերտական համակազմը ակտիվ մասնակցություն է ունեցել առարկայական օիլիմպիադաներին՝ արձանագրելով նկատելի հաջողություններ տարբեր առարկաների շրջանակներում, տարածքային և մարզային փուլերում, իսկ ռուսաց լեզվից՝ նաև հանրապետական փուլում: Մեր դպրոցի 10-րդ Ա հումանիտար հոսքի սանուհի Հասմիկ Նիկողոսյանը, ռուսաց լեզվի առարկայական օլիմպիադայի մարզային փուլում զբաղեցնելով 2-րդ տեղը,մասնակցեց հանրապետական փուլին՝ արժանանալով գովասանագրի: Թող շարունակական լինի…
Կապանի N13 հիմնական դպրոցի IXա դասարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված տիեզերագնացության օրվան:/Ֆիզիկայի ուսուցիչ Կարինե Կարապետյան/
Դա հատուկ օր է, որը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը: Ուսուցիչը ցուցադրեց ֆիլմ,որը պատմում էր ,թե ինչպես է 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով…
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ մեկշաբաթյա ճանաչողական այցով արցախցի 6 աշակերտներ եղել են Գերմանիայի Բեռլին, Նաումբուրգ և Լայպցիգ քաղաքներում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի անդամ, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արեգ Աբրահամյանն ասել է, որ իրեն…
«Կոմիտասի մասին խոսելիս մենք խոսում ենք մեր հայրենիքի մասին, այն հայրենիքի, որը հազարամյակների խորքից է գալիս, որովհետև այդ երգերից ամեն մեկը մի հայրենիք է»։
Ապրիլի 8֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIա և VIբ դասարանները այցելեցին Կոմիտասի անվան տուն֊թանգարան։ Այս յուրօրինակ դաս֊էքսկուրսիան միջառարկայական բնույթ էր կրում։ Դասավանդող ուսուցիչներ՝ Հ.Ղազարյանն ու…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ