ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

«Անխելք մարդը» և «Ոսկու կարասը» տիկնիկային ներկայացումները Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարաններում «Տիկնիկային թատրոն» արտադասարանական խմբակը /խմբակավար՝ Հերմինե Առաքելյանը/ փոքրիկ հանդիսատեսի դատին ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» և «Ոսկու կարասը» ներկայացումները՝  նվիրված   Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Անշունչ տիկնիկներն աշակերտների ձեռքերում կենդանացել էին, կյանք առել:  «Փոքրիկ դերասանները» ներկայացրին անխելք մարդուն, գեղեցիկ աղջկան…
Բեմական…

Խոսե՛ք Հայերեն, Խորհե՛ք Հայերեն, Ապրե՛ք Հայերեն

Փետրվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանի դասղեկ Ռիմա Մկրտչյանը անցկացրեց «Թումանյան-150» և «Մայրենի լեզու ՝ Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով» խորագրերով դասղեկի ժամ: 

Դասղեկն աշակերտներին խոր ու կայուն գիտելիքներ տվեց մայրենի լեզվից, աշակերտի մեջ ներարկեց մեր լեզվի գեղեցկությունը, ուժն ու նրբությունը, կարողացավ նրանց տալ գրականությունն զգալու, ընկալելու կախարդական բանալին: Մայրենի…

Դաս֊ցերեկույթ՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին

Փետրվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ դպրոցում հայտարարված էր թումանյանական շաբաթ, որի շրջանակներում փետրվարի 19֊ին, Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIբ դասարանում (ուսուցչուհի՝ Մ. Վարդումյան) դաս֊ցերեկույթ էր՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին։ Դասարանում թումանյանական մթնոլորտ էր։ Դասն սկսվեց Թումանյանի մասին ասույթներով, այնուհետև երեխաները ներկայացրին Թումանյանի կենսագրությունը, ստեղծագործությունները, երգեցին…

Անաղարտ պահենք մեր մայրենին

Փետրվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Սիրել մայրենին, նշանակում է լինել բարձր առաքինությունների տեր մարդ:

Կապանի N13 հիմնական դպրոցի I ա,բ դասարանի սաները /դասվարներ Ա.Դանիելյան,Ռոզա Թևանյան/ կազմակերպեցին ծաղկադրում Մեսրոպ Մաշտոցի հուշաքանդակին: Միջոցառումների շարքը Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ նախաձեռնել էր տարրական մ/մ նախագահ Հասմիկ Մելքոմյանը:

Փոքրիկները հնչեցրին բանաստեղծություններ, ասույթներ ` նվիրված մայրենիին, հայոց լեզվին: Երեխաները արժևորեցին…

Թումանյանական շաբաթ

Փետրվարի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ դպրոցում հայտարարված էր թումանյանական շաբաթ, որի շրջանակներում փետրվարի 18֊ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի IVբ դասարանը (դասվար՝ Հ. Ստեփանյան) կազմակերպել էր ցերեկույթ՝  ձոնված Ամենայն հայոց բանաստեղծի՝  մեծն Հովհաննես Թումանյանի ծննդյան 150֊ամյակին։

Մեծանուն հայ, որի գրական ժառանգությունը բացառիկ էր որքան…

Մայրենի´ լեզու, մայրենի´ բարբառ…

Փետրվարի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում հերթական եռուզեռ էր. նշվում էր մայրենիի միջազգային օրը: Նախապես պլանավորված աշխատանքային կետերը կյանքի կոչվեցին (հավանությունը`դպրոցի տնօրինության):

Օրվա առիթով դպրոց էր եկել ԵՊՀ-ի դասախոս, դոցենտ Շ.Գևորգյանը. նա անցկացրեց հետաքրքիր և բովանդակալից երկու դասաժամ`կարևորելով հայոց լեզվի գործառական ոլորտները, այնտեղ ընդգծված ուղղախոսական սխալները:

Այնուհետև դպրոցի գրադարանում հայոց լեզվի…

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան 150

Փետրվարի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

«Հեքիաթներում անդունդներ են՝ խորը, անծայր, անվերջ… Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում …». Հովհ. Թումանյան:

Կապանի N13 հիմնական դպրոցի գրադարանում IIIբ դասարանի դասվար Քրիստինե Կիրեզյանը անկացրեց դաս-միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին: Սաները որոշեցին բեմադրել…

Հանճարեղ Լոռեցին

Փետրվարի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

     2019 թվականի  փետրվարի 19-ին  ՀՀ  Գեղարքունիքի մարզի  Լճաշեն  գյուղի  Ա. Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ  դպրոցում  անցկացվեց  գրական-երաժշտական  ցերեկույթ  «Հանճարեղ  Լոռեցին»  խորագրով՝  նվիրված  Ամենայն  հայոց  բանաստեղծ,  մեծաց  մեծ  Հովհաննես  Թումանյանի  ծննդյան  150-ամյակին: Դասասենյակում  Լոռվա  զարմանահրաշ  բնությունն  է,  Հովհաննես  Թումանյանի մեծադիր  նկարը,  վահանակներ,  գրքեր,  ծաղիկներ, շվիի  անուշ  հնչյուններ… Դպրոցում  տոնական  տրամադրություն  էր, …

«Գիրք նվիրելու» օրվա ավանդույթ

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

    Երևանի Մ.Գալշոյանի հ.148 ավագ դպրոցի տնօրինությունը շարունակում է բարի ավանդույթները կյանքի կոչել. «Գիրք նվիրելու» օրվա կապակցությամբ մի խումբ աշակերտների՝ Հ.Թումանյանի հերոսների հագուստներով, օպերատոր Ի.Ստեփանյանի ուղեկցությամբ ճանապարհեցին հարևան հիմնական դպրոցներ`գիրք նվիրելու տվյալ դպրոցների գրադարաններին:

   Սիրով ու ջերմությամբ ընդունեցին մեր աշակերտներին , ձևավորվեց համայնքի դպրոցականների մտերմություն և փոխադարձ այցելությունների…

Ես միշտ Ձեզ հետ եմ, Ձեր մեջ եմ...

Փետրվարի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Իրոք, բոլորիս մեջ է ամենայն հայոց մեծ բանաստեղծ՝ Հովհ. Թումանյանը։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակի առթիվ դպրոցում հայտարարված էր թումանյանական շաբաթ։
2019թ. փետրվարի 19֊ը առանձնահատուկ էր և տարբերվում էր մյուս օրերից։ 
Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի կրտսեր օղակում աշխուժություն էր տիրում։ Երեխաները անհամբերությամբ սպասում…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)