ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Հայոց բանակը` անկախության ծնունդ

Փետրվարի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայոց նորաստեղծ բանակը մեր պետականության ամենամեծ նվաճումն է,մեր տղաների անսասան ոգու , անհաղթ բազկի ուժով է իրականացվում հայրենիքի պաշտպանության առաքելությունը։

Նոր Նորքի զինկոմիսարիատը նորից մարդաշատ է․թևածում է երաժշտությունը,ու մեր աշակերտների շուրթերից հնչած խոնարհումի և երախտագիտության խոսքերը էլ ավելի են ոգևորում Հայոց աշխարհի սահմանների պաշտպանությունը ապահովող նորաթուխ զինվորներին։

Հա՛յ զինվոր, պանծալի…

Ուսանելի դաս՝ նվիրված Դմիտրի Մենդելեևի ծննդյան 185 ամյակին

Փետրվարի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 8-ին լրացավ մեծ գիտնական Դմիտրի Մենդելեևի ծննդյան 185-ամյակը, որին նվիրված «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Ք.Շհոյանը 8-րդ «Ա» դասարանում անցկացրեց ուսուցողական դաս: Աշակերտները ներկայացրին Դմիտրի Մենդելեևի կյանքն ու գործունեությունը, աշխատությունները, գիտական կոչումները, նշեցին, որ նա սովորեցրել է սիրել բնությունը՝ իր գեղեցկությամբ, գիտությունը՝ իր ճշմարտացիությամբ, հայրենիքը՝ իր հարստությամբ ու բարիքներով:

Դ.Մենդելեևն ստեղծեց…

Արհեստական ինտելեկտ

Փետրվարի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում անցկացվեց բաց դաս <<Արհեստական ինտելեկտ>> թեմայով: Ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռ. Նիկոյանի ուղղորդմամբ հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտները կատարել էին հետազոտական աշխատանք: Մեկ ամիս անց աշակերտները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները: Կազմակերպեցին բաց դաս, որի ընթացքում խոսեցին արհեստական ինտելեկտի մասին։ Դասարանը բաժանվել էր խմբերի. յուրաքանչյուր…

Ամենախելացին

Փետրվարի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Ուսումնակրթական գործընթացի դյուրացումը և աշակերտների բազմակողմանի զարգացումը հնարավորություն են ստեղծում՝ ընդլայնելու սովորողների մտահորիզոնը:

Դպրոցի աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված «Ամենախելացին» մրցույթը ինտելեկտուալ նվեր էր հայոց բանակի 27-րդ տարեդարձին:

Մրցահարթակում հավաքվել էին դպրոցի գիտելիքի դերը բարձր գնահատող աշակերտներ, հարցերը բազմաբովանդակ էին, պայքարը՝ հետաքրքիր: Հաղթող ճանաչվեց 10-3 դասարանի աշակերտ Ալբերտ Սահակյանը:

Տնօրինությունն ու աշակերտական…

Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ

Փետրվարի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

     Գեղարքունիքի  մարզի  Լճաշեն  գյուղի  Ա. Տեր–Գրիգորյանի    անվան  միջնակարգ դպրոցի   5-րդ բ դասարանում /դասղեկ՝   Ա.  Գյուրջյան/ անցկացվեց դասղեկի  ժամ՝   նվիրված Հայոց բանակի  կազմավորման  27- րդ  տարեդարձին:

   Հայոց  բանակ… Այս բառը լսելով  ակամա զգում ենք վեհություն,  հայրենասիրություն,  ուժ  և կարգապահություն, հայրենիքին  ծառայելու  պատրաստակամություն:

Ինչ է նշանակում  ծառայել  հայրենիքին: Հայրենիքին  ծառայել  չի նշանակում միայն  ապրել  այդ հողի  վրա:  Պետք  է  անձնուրաց  նվիրվել հայրենիքին:

Դասղեկի    ժամը  համեմված   էր   հայրենասիրական    երգերով  ու  գեղեցիկ ասմունքով: Աշակերտները  գրել  էին  աքրոստիկոսներ: Զինվորական հագուստ հագած  «զինվորիկները» գիտակցում   էին ,  որ հայոց    բանակում  ծառայելը  յուրաքանչյուրի պարտքն է, մեր հայրենիքի ու ընտանիքի հանդեպ:

Ծ. Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ  

Ձեռագրի օր

Փետրվարի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 23-ը ձեռագրերի միջազգային օրն է:

Երևանի Կարեն  Դեմիրճյանի անվան հ․139 ավագ դպրոցում այդ օրը կազմակերպվող ցուցադրությունների մասին նյութը տեղադրված է անգլերեն էջում։

Փետրվարի 5-ին նշվեց Ապահով համացանցի օրը

Փետրվարի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Այս տարի փետրվարի 5-ին նշվեց Ապահով համացանցի օրը։ Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցի աշակերտների հետ «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակներում անցկացվեցին դաս-քննարկումներ, որոնց նպատակն էր աշակերտներին իրազեկել  համացանցում առկա վտանգների մասին։ Աշակերտների հետ քննարկվեցին համակարգչային հանցավորության տեսակները, դրանց հետևանքները և կանխարգելման միջոցները։ Անդրադարձ եղավ նաև համակարգչային խաղերին, դրանց տեսակներին…

«Անխելք մարդը» և «Սուրբ ծննդյան հեքիաթը» տիկնիկային ներկայացումները Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

     Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարաններում «Տիկնիկային թատրոն» արտադասարանական խմբակը /խմբակավար՝ Հերմինե Առաքելյանը/ փոքրիկ հանդիսատեսի դատին ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» և «Սուրբ  ծննդյան  հեքիաթը» ներկայացումները:
Անշունչ տիկնիկներն աշակերտների ձեռքերում կենդանացել էին, կյանք առել:  «Փոքրիկ դերասանները» ներկայացրին անխելք մարդուն, գեղեցիկ աղջկան…

   …

Անպարտ մնաք, հա՛յ զինվոր

Փետրվարի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

 Բարձրացրու գլուխդ, զինվո՛ր,
Բաց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է, 
Քո անունը՝ մեր սրտերում...։

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում անցկացվեց «Անպարտ մնաք, հա՛յ զինվոր» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 27 ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել էր 8բ դասարանի և դասղեկ Տ. Ղամբարյանի գլխավորությամբ։
Նրանք կենդանացրին նորօրյա նահատակներին,…

Դաս-միջոցառում` «Համաշխարհային գրական կերպարների մասնակցությամբ»

Փետրվարի 4, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի 10-2,10-5,10-6,10-7,11-3,11-4,12-4 դասարանների աշակերտները «Անգլերենի» դասաժամին ներկայացրին իրենց գիտելիքները: Նրանք կարողացան մարմնավորել այնպիսի համաշխարհային կերպարների, ինչպիսիք են Ռոմեոն և Ջուլիետը, Համլետը և Օֆելյան…

Դաս-միջոցառումը ուսանելի էր և ծառայեց նպատակին:

Դասը վարեց անգլերենի ուսուցչուհին` Ա.Պետրոսյանը:

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)