Հունվարի 28-ի նախօրյակին, հունվարի 27-ին Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցի 5բ և 6ա դասարանի աշակերտները, դասղեկներ՝ Լ. Սողոմոնյանի, Ն. Աբաղյանի և ԴԱԿ՝ Ա. Ավագյանի ուղեկցությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Աշակերտները ծաղիկներ դրեցին ազատամարտիկների, Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին՝ արտահայտելով…
Հայոց բանակի 27-ամյա տարելիցի կապակցությամբ հունվարի 28-ին Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաները՝ դասղեկ Ա. Պետրոսյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ, եղան Եռաբլուր պանթեոնում՝ անթաքույց խոնարհման և ակնածանքի գիտակցումով: Ամեն Հերոսի շիրմաքարին՝ արժանապատիվ խոնարհում, ամեն Հերոսի շիրմաքարի շուրջ՝ նրանց հերոսական կյանքի արժանապատիվ հիշատակում, ուսուցողական, դաստիարակչական զրույցներ՝ լեգենդներ…
Հայոց բանակի տոնին ընդառաջ՝ հունվարի 25-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում ոգևորությամբ ու հպարտությամբ նշվեց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը:
Միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական դրոշների հանդիսավոր ներս բերմամբ: Հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Աշակերտները հպարտությամբ ներկայացրին մեր բանակի ստեղծման պատմությունը: Հրաշալի բեմականացումը, մեջբերումները Գարեգին…
Կապանի N13 հիմնական դպրոցի Iբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս /Դասվար Ռոզա Թևանյան/:
Առարկան՝ Մայրենի /Այբբենարան/
Դասի թեման՝ «Ո ո» հնչյուն-տառի ուսուցում
Դասի բնույթը՝ նոր նյութի հաղորդման դաս
Դասի նպատակը.
-կսովորեն «Ո ո» հնչյուն-տառի արտասանությունը և գրությունը,
-կկարողանան ստեղծել պատմություն նկարի շուրջ, սահուն պատմել բնագիրը
…
Այս ինքնատիպ տոնը տարածվել էր դպրոցի համակարգչային սենյակում և ստեղծել թեժ իրարանցում.
X-ի 4,5 տնտեսագիտական հոսքի հավաքականը և X-ի 3 դասարանի խումբը ներկայացան հետաքրքիր ծրագրերով:
X-ի 4,5 հավաքականը պատրաստել էր տեսաֆիլմ, որը հանդիսատեսին վերհուշով տեղափոխեց 30 տարի հետ՝ 1989թ., երբ մարդն ապրում էր առանց ինտերնետի, իսկ X-ի 3 դասարանի…
Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ սեմինար-պարապմունք «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում /դասընթացավար Ռոզա Թևանյան/
Թեման՝ Ընտանիքում և դասարանում կանոններ և կարգեր սահմանե՛ք
Բնական և տրամաբանական հետևանքների նպատակն է երեխաներին պատասխանատվություն սովորեցնել, իսկ կանոններն ու կարգերն օգնում են պաշտպանել երեխաներին:Կանոններն ու կարգերն անհրաժեշտ են երեխաների կրթության դաստիարակության և նրանց առողջ…
Հունվարի 21-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի «Դաստիարաության դրական մոտեցումներ» դասընթացի թեման «Ակտիվ ունկնդրում»-ն էր:
Դասընթացավար Հասմիկ Մեսրոպյանը լսարանին` 6-րդ «ա» դասարանի ծնողներին, համապատասխան գիտելիք հաղորդելուց հետո, ինտերակտիվ մեթոդ կիրառեց և բացահայտեց երեխաների հետ հաղորդակցվելու ընթացքում առաջացած խոչընդոտները, ծնողների հնարավոր սխալները, որից անշուշտ, պետք է խուսափել, որպեսզի փոխըմբռնում…
Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը «Հիշողությունը թանկ է ժամանակից» ծրագրի շրջանակներում այցելեցին զոհված ազատամարտիկ, դպրոցի շրջանավարտ Ռուբեն Կամոյի Բաբայանի ծնողներին /նախաձեռնությունը ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի/:
Հենց Կապանում էլ ծնվել ու մեծացել է Ռուբեն Բաբայանը: Սովորել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ և N13 միջնակարգ դպրոցներում:Հայրենի քաղաքի հետ անչափ կապված ու մեծ…
Աբովյան քաղաքի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի VIIա դասարանի աշակերտները հունվարի 13-ին Դպրոցական աբոնեմենտային ծրագրի շրջանակներում այցելեցին երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ ծանոթացան ազգային կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուներին, Հայկական և Արևելյան արվեստի սրահներում ծանոթացան Այվազովսկու, Սարյանի, Վարդգես Սուրենյանցի և նշանավոր այլ արվեստագետների ստեղծագործություններին, Կոմիտասի կիսանդրու առջև երգեցին…
Բացառիկ, անմոռաց ու անկրկնելի օր էր Ջերմուկի Մ․Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի և չորրորդ դասարանի սաների համար։ Դպրոցը հյուրեր ուներ․ հյուրընկալվել էին մեր քաղաքում ապրող և ստեղծագործող գրողները՝ Զեմֆիրա Սարգսյանը, Վարդգես Խանոյանը, Ատոմ Ավետիսյանը, Ռուբեն Մարկոսյանը և Ալիսա Ամիրջանյանը։
Դպրոցականները սիրով և ոգևորությամբ ներկայացրեցին հեղինակների ստեղծագործություններից․ արտասանեցին բանաստեղծություններ, ընթերցեցին…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ