ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Դիմակահանդես

Հունվարի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

Շատ  սպասված տոնը` դիմակահանդեսը, Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Դպրոցականների   ուրախությունն  ու  ցնծությունը  անսահման է:

Միջին և բարձր դասարանցիները շատ երկար սպասեցին Ամանորյա սիրված  տոնին`դիմակահանդեսին: Եվ ահա եկել է այդ օրը: Արագ և հեշտությամբ են սահում  ակնթարթները: Ահավասիկ  բեմական, տոնական,  կերպարային  հագուստներով, անճանաչելի  և  թաքցրած  ժպիտներով  դպրոցի …

Բաց դաս՝ փոքրիկ հայրենասերի և հայրենասիրության մասին

Հունվարի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր հրաշալի դաս էր կազմակերպվել Ջերմուկի Մ․Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի չորրորդ դասարանում։

Թեման՝ հայրենասիրությունն էր, իտալացի տասնմեկ ամյա պատանու հայենասիրության մասին։ Դպրոցականները հատկանշեցին այն առանձնահատուկ պահերը, որտեղ ակնառու ընդգծվում էր պատանու հայրենասեր կեցվածքը։ Փոքրիկ դպրոցականները հասկացել էին և ընդգծեցին, որ մեր օրերում էլ  մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել…

Հաշտ ապրենք

Հունվարի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը նշանակում է, որ այստեղ եղել են, լինում են և կլինեն տարբեր ուժգնության երկրաշարժեր: Եվ որքան մեր հասարակությունը շուտ ընդունի այդ փաստն ու բնության խաղի կանոնները` փորձելով հաշտ ապրել նրա հետ, արմատապես փոխի իր վերաբերմունքը երկրաշարժ երևույթի նկատմամբ, այնքան շուտ կհաղթահարենք դրա հետ կապված…

Կախարդական անտառում

Հունվարի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում դեկտեմբերի 24-ին հեքիաթային օր էր, քանի որ IV ա դասարանի երեխաները պատրաստել էին տոնական հանդես`կախարդական անտառում /դասվար` Ն. Վարոսյան/:

Երեխաները մեծ շուքով և խանդավառությամբ դիմավորեցին գալիք Նոր տարին: Նրանց էին միացել կախարդական անտառի հերոսները` Ձյունանուշն ու Ձմեռ պապը, Քաջ Նազարն ու Նազիր,…

Ռեսուրս սենյակի նախատոնական տրամադրությունը

Դեկտեմբերի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Նախատոնական աշխույժ մթնոլորտ էր տիրում Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի ռեսուրս սենյակում: Աշակերտները մեծ ոգևորությամբ պատրաստում էին ամանորյա խաղալիքներ ու բացիկներ: Նրանց միացել էր մանկավարժական հատուկ թիմը: Աշակերտները թղթին հանձնեցին իրենց երազանքները ̀ ակնկալիքով, որ անպայման կկատարվեն գալիք տարում:

Ամանորյա ակնթարթներ

Դեկտեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի ռեսուրս սենյակում նախատոնական բարձր տրամադրությունը շարունակվում էր: Միջոցառումը նվիրված էր հին հայկական Ամանորին:

Աշակերտները ներկայացրին հին հայկական ավանդույթները` համեմելով ավանդական երգ ու պարով, տոնական սեղանով:

Բնագիտամաթեմատիկական առարկաների տասնօրյակ

Դեկտեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը անցկացվեց բնագիտամաթեմատիկական առարկաների տասնօրյակ: Ուսուցիչների ակտիվությունն ու ոգևորությունը փոխանցվել էր սովորողներին, և, կարծես դպրոցը ապրում էր  բնական գիտությունների շնչով: Եղան փորձարարական դասեր, զեկուցումներ: Կազմակերպվեց պատի թերթերի մրցույթ, թարմացվեց ստենդը: Նորություն էր հեռավար դասի կազմակերպումը, որն անցկացրեց աշխարհագրության ուսուցչուհի…

Ավարտվեց, բայց մի օր կսկսվի նորից

Դեկտեմբերի 25, 2018
Դպրոցական անցուդարձ

«Բարին արա ծրագիրը չի կրկնօրինակվել, լրիվ հայկական նախագիծ է, նպատակը մարդկային ներուժի ներդրումն ու բարի գաղափարների տարածումն է, որ ով երբևէ բարի գործ չի արել, մեկամսյակի ընթացքում մտածի և համախմբվի այդ գաղափարի շուրջ»:

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վանաձորի հանրակրթական դպրոցները, բուհերը, հասարակական կազմակերպությունները  և վանաձորցիները անհամբեր սպասում էին «Բարին արա» 11-րդ համաքաղաքային…

Նոր տարվա հետ նորանալով

Դեկտեմբերի 24, 2018
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 21-ին, Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտները, ծնողները և ուսուցիչներն էին: Ուրախ տրամադրությունը վրա հասավ հենց Թատրոնի ճեմասրահում, որը տոնականորեն հյուրընկալ էր և գունեղ: Դե, իսկ «Ամանորի ուրախ տնակը» ներկայացումը բոլորը դիտեցին մեծ հիացմունքով: Փոքրիկները ինքնաբուխ վանկարկում էին հերոսների հույզերը:

Ամանորյա դիմակահանդես

Դեկտեմբերի 24, 2018
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 21-ը Կապանի N13 հիմնական դպրոցի 6-9 դասարանների սովորողների համար յուրահատուկ օր էր՝ «Ամանորյա ուրախ դիմակահանդես», որն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում: /Նախաձեռնող՝ ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/ 

Աշակերտները ներկայացրին իրենց դասարանական ողջույն-ելույթները: Միջոցառումը համեմված էր մաղթանքներով, խաղերով և հումորով: Ուրախ ու զվարճալի վիճակախաղ տեղի ունեցավ, ամփոփվեց ամանորյա թեմաներով ձեռքի աշխատանքների մրցույթը…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)