Սեպտեմբերի 29-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի 10-րդ դասարանների ֆիզմաթ. և քիմիակենսաբ. ենթահոսքերի աշակերտները ուսուցիչներ Ս.Շառոյանի և Ա.Պետրոսյանի հետ ներկա եղան Երևանի ֆիզիկայի ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները մասնակցեցին Ա.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող փորձերին:
Հանդիպումը ուսանելի էր և հետաքրքրաշարժ:
Նոյեմբերի 8-ին Ուրասարի հիմնական դպրոցում անցկացվեց «Ամենից լավ տունը» խորագրով համադպրոցական միջոցառում: Այն նվիրված էր մարդկանց, ովքեր հեռանում են հայրենիքից՝ կարոտը սրտում: Աշակերտները ներկայացրին Հայաստանի, Հունաստանի, Վրաստանի և Ռուսաստանի մշակույթները: Ուշագրավ փաստեր ներկայացրին այդ երկրների մասին, պարեցին ազգային պարեր: Օտար ափերում փնտրեցին ամենից լավ տունը և գտան սեփական հայրենիքում: Հանդիսատեսը…
Աշուն է, ոսկի աշուն: Շուրջդ հեքիաթային աշխարհ է: Բնությունն իր հրաշք վրձնով դաշտ ու անտառ, այգի ու սար ներկել է ոսկի, դեղին, վառ ծիրանի գույներով: Դասասենյակի մի անկյունը նման էր աշնան այգու մի կտորի: Քամուց տերևները պարում էին վերջին պարը: Առատ միրգն ու բանջարեղենը ամբողջացնում էին աշնան ներկապնակը:
…Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի VI բ դասարանի աշակերտ Սիրարփի Գոռի Աբրահամյանը մասնակցել է «Ամառային ընթերցանություն 2018» մանկապատանեկան ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը, և հանրապետության 16 դպրոցների ցանկում Սիրարփին լավագույն ընթերցողներից մեկն է ճանաչվել: Այդ կապակցությամբ «Զանգակ» հրատարակչությունը դպրոցի գրադարանին տրամադրեց տնակ-գրադարան, որպեսզի դպրոցի մյուս երեխաները նույնպես ընթերցեն գեղարվեստական հարուստ…
«Ձայնի և պատկերի լեզուն չիմանալը նույնն է, թե առանց գրել-կարդալ սովորելու՝ դպրոցն ավարտել» : /Ջորջ Լուկաս/
06.11.2018թ «Մեդիա-գրագիտության շաբաթ» ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում անցկացվեց մեդիագրագիտության դաս, որը վարեցին պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյանը և ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը:
Թեմաներ՝ Մեդիայի դերն ունշանակությունը
Ինչպես վերլուծել տեղեկությունները
Նպատակներ՝ Դպրոցականներին…
Կապանի N13 հիմնական դպրոցի VIIIբ դասարանում կայացավ <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով 2 դասընթաց: /Դասընթացավար ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան/
Թեմաներ Ինչպիսին եմ ես. իմ դիմանկարը խմբի աչքերով
Նախընտրելի մասնագիտության նկարագրիչ
Նպատակները
ա/Խաղ-մեթոդիկաներով անձի անհատական հոգաբանական առանձնահատկությունների բացահայտումն է և ինքնաներկայացման կարողությունների ձևավորումը:
բ/Նախընտրելի մասնագիտությունների հիմնական բնութագրիչների…
2018թ-ի հոկտեմբերի 18-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում մինչև 14 տարեկան 12 դպրոցականների միջև անցկացվել է ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի առաջին (ներդպրոցական) փուլը: Օրվա մեկնարկը սկսվեց շախմատի ուսուցչուհի Նառա Աբաղյանի շնորհավորական ուղերձով. «Շախմատը ոչ միայն զուտ սպորտ է, այլ նաև կամք, դաստիարակություն, գիտելիք, համբերություն: Այս ձևաչափով իրենց հմտությունները…
Սովորողների ինքնավարության գործադիր մարմինը աշակերտական խորհուրդն է: Աշակերտական ինքնավարության մարմինների (ընդհանուր ժողովի), գործադիր մարմնի` աշակերտական խորհրդի, ինչպես նաև նրա ղեկավարության ձևավորման կարգը, լիազորությունները սահմանվում են դպրոցի կանոնադրությամբ և նախարարության կողմից հաստատված ՀՀ հանրակրթական հաստատության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:
Հոկտեմբերի 24-ին Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցում արտասովոր եռուզեռ էր: Աշակերտները…
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանի գլխավորությամբ երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանը, սաներ Կարինե Տիգրանյանն ու Նորայր Հակոբյանը հոկտեմբերի 19-ին մեկնեցին ՌԴ Պյատիգորսկ քաղաք՝ մասնակցելու «Տարվա եղանակներ» նախագծի շրջանակում կայանալիք «Մաշուկի աշունը» /«Машукская осень»/ խորագրով շնորհալիների 5-րդ միջազգային մրցույթին:
Հարկ է նշել, որ դեռևս հուլիս…
Հոկտեմբերի 19-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բացվեց «Մանրանկարչության արտացոլանքը հայ միջնադարյան առակներում» խորագրով մանրանկարչության ցուցահանդես:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Շիրակի մարզի պատասխանատու Մ. Ջանոյանը, հայոց եկեղեցու պատմության ուսուցիչներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ:
Միջոցառման նպատակն էր ծանոթացնել սաներին հայ միջնադարյան առակագիրներին, Կիլիկյան Հայաստանի…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ