ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Բաց դաս մայրենիից՝  «Ազնավուրը Ազնավուրի մասին» թեմայով

Նոյեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 24֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIբ դասարանում անցկացվեց բաց դաս մայրենիից՝  «Ազնավուրը Ազնավուրի մասին» թեմայով՝ ուսուցչուհի Մ. Վարդումյանի գլխավորությամբ։
Դասը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը։ Աշակերտները ներկայացրին Շառլ Ազնավուրի կենսագրությունը և ասույթներ ասվեցին նրա մասին, հետո անցան դասի ընթերցմանը, որից հետո բնութագրեցին…

Բաց դաս մաթեմատիկայից՝  «Համեմատությունը գեղեցիկի մեջ» թեմայով

Նոյեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 10֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս մաթեմատիկայից՝  «Համեմատությունը գեղեցիկի մեջ» թեմայով, VIբ դասարանում, որը վարեց Գ. Հակոբյանը։
Թեման կապված էր գիտելիքն ու գեղեցիկը և նրա կիրառությունը առօրյայի հետ։ 
Փորձի միջոցով գործնականորեն ապացուցեցին ճշգրիտ գիտության և գեղեցիկի սերտ կապը։

«Մասնագիտական սթրես»  թեման օտար լեզուների առարկայական մասնախմբի համար

Նոյեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

    Օտար լեզուների առարկայական մասնախմբի 2018թ. հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ռուսաց լեզվի մասնագետ Ն․Ասատրյանի կողմից ներկայացվեց ուսուցիչների մասնագիտական գործունեության հետ անմիջականորեն առնչվող շատ արդիական ՝ «Մասնագիտական սթրես»  թեման, զեկուցման և իր կողմից պասրաստված երկու սահիկահանդեսների միջոցով։

   Զեկուցողի կողմից անդրադարձ կատարվեց սթրեսի առաջացման պատճառներին, տեսակներին և հետևանքներին։  Խոսվեց…

Այցելություն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Նոյեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ. 75 հիմնական դպրոցի Vբ դասարանի մի խումբ աշակերտներ Ավ. Իսահակյանի 143 և տուն-թանգարանի 60-ամյակների շրջանակում ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Զեյնալյանի նախաձեռնությամբ այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, որտեղ Վարպետի կյանքի ուշագրավ մանրամասներին ծանոթանալուց հետո, մասնակցեցին «Ի՞նչ է ասում առակը» կրթական ծրագրին: Ինտերակտիվ պարապմունքի ընթացքում երեխաները, մեկը մյուսին հերթ չտալով, պատասխանեցին…

Երեխաների կարողություններն ի նպաստ համայնքների

Նոյեմբերի 1, 2018
Դպրոցական անցուդարձ

Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը շարունակում է  երեխաների կարողությունների զարգացման ու նրացց ներուժի զարգացմանն ուղղված ծրագրերն Հայաստանի մարզերում: Տավուշի մարզում մի քանի տարի շարունակ իրականացված այդ ծրագրերի արդյունքում հարյուրավոր երեխաներ ու երիտասարդներ հզորացրել են իրենց հմտություններն ու գիտելիքները, իրականացրել համայնքային զարգացման նախագծեր: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան ու Հաղթանակ  …

Համադպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթ ՈՒրասարի հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 31, 2018
Դպրոցական անցուդարձ

ՈՒրասարի հիմնական դպրոցի առօրյան մի փոքր արտասովոր էր: Կազմակերպվել էր համադպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթ «Մաթեմատիկա»  առարկայից  /կազմակերպիչ՝ Լ. Նահապետյան/: Մրցույթին  մասնակցում էր երեք  թիմ` «Առաջնորդները», «Գիտունիկները»,  «Ակտիվիստները»:  «Մտածիր  արագ», «Ճակատագիր», «Ցույց տուր պատասխանը», «Գաղտնազերծում» փուլերը, որոնք ընդհատվում էին երաժշտական ընդմիջումներով, ասմունքով, երգերով, պարերով, խոսում էին աշակերտների հիմնավոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների…

Բաց դաս Ուրասարի հիմնական դպրոցում

Հոկտեմբերի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 10-ին Ուրասարի հիմնական դպրոցում կենսաբանության ուսուցչուհի Ս. Ներսիսյանի հետ 7-8-րդ դասարանցիները կազմակերպել էին բաց դաս՝ «Առաջին օգնություն» թեմայով: Դասի սկզբում աշակերտները բաժանվեցին երկու խմբի՝ աշխատելու ԳՈՒՍ մեթոդով։ Լրացրին «Գիտեմ» , «Ոզում եմ իմանալ» աղյուսակները։ Խմբերը դիտեցին սլայդ։ Տրվեցին հարցեր։ Լրացրին ապագայի անիվը, «Սովորեցի» աղյուսակը։ Իսկ վերջում թիմերն ստացան նուռիկներ։

«Երկու օբյեկտով շարժման խնդիրներ» տեսադաս

Հոկտեմբերի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

2018 թվականի հոկտեմբերի 25-ին  Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց ՊՈԱԿ- ի V ռուսերեն ուսուցմամբ դասարանի մաթեմատիկայի ուսուցիչ Ֆ. Բաղդասարյանը վարեց տեսադաս՝  «Երկու օբյեկտով շարժման խնդիրներ» թեմայով։ Դասն ուղեկցվեց համակարգչային ցուցադրմամբ:
 

Միջոցառում նվիրված Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին

Հոկտեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 25-ին և 26-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 7ա և 7բ դասարաններում (կազմակերպիչներ՝ տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Ռ.Լալայան, դասղեկներ` Ք.Հայրապետյան, Ս.Բադալյան) դասղեկի ժամերը նվիրվեցին հայ անվանի ազգային բարերար, Կարինի Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին: Երեխաները ներկայացրին մեծ բարերարի կյանքն ու նրա անցած ուղին:
Արմատներով վանեցի, ծնունդով…

«Երևան-2800» միջոցառում Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմն. դպրոց

Հոկտեմբերի 29, 2018
Դպրոցական անցուդարձ

2018թ. հոկտեմբերի 28-ին «Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմն. դպրոց» ՊՈԱԿ-ի VIա դասարանի դասղեկ Գ.Վարդանյանը «Երևան-2800» միջոցառումների շրջանակներում կազմակերպեց էքսկուրսիա Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և Զվարթնոց տաճար: Երկու դեպքում էլ էքսկուրսավարները հարուստ տեղեկություններ հաղորդեցին: Աշակերտները տեղեկացան, որ արգելոց-թանգարանը մ.թ.ա. 782թ. հիմնադրված Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթն է ներկայացնում: Թանգարանի ցուցասրահներում տեսան Էրեբունի,…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)