ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

ՈՒսանելի էքսկուրսիա

Հոկտեմբերի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

«Ֆինանսներ բոլորի համար» ծրագրի շրջանակներում  2018թ. հոկտեմբերի 10-ին Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները  էքսկուրսիա մեկնեցին  ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ և Հայաստանի պատմության թանգարան երթուղով:

     Կենտրոնական բանկի թանգարանում նրանք ծանոթացան Հայաստանում տարբեր ժամանակներում հատված դրամների, առաջին մեսրոպատառ մետաղադրամների ու թղթադրամների հետ, իմացան՝ երբ և…

Դարերի մեջ են մեր արմատները

Հոկտեմբերի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 13-ին Կապանի հ․13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Թարգմանչաց տոնի և Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցում էին Կապանի հ․13 և հ․1 հիմնական դպրոցների աշակերտները: Դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի բացման պատիվը տրվեց Արժանապատիվ Տեր Վահան քահանա Հեբոյանին: 

Սուրբ Թարգմանչաց տոն, լեզվի ու մշակույթի տոն, խորհրդանշում…

Բաց դաս. «Մաքուր նյութեր և խառնուրդներ»

Հոկտեմբերի 15, 2018
Դպրոցական անցուդարձ

Եվս մեկ տարբերվող բաց դաս. թեման՝ «Մաքուր նյութեր և խառնուրդներ»։ 
Ուշագրավ էր երեխաների հիացմունքի արժանի հետաքրքրությունը՝ մաքուր նյութերը խառնուրդներից տարբերելու վերաբերյալ։ Դասը ավելի հասկանալի և աշակերտներին ավելի մատչելի դարձնելու համար՝ քիմիայի ուսուցչուհին՝ Լ. Մուրադյանը, առաջարկեց երեխաներին ինքնուրույն կատարել փորձեր, որոնք երեխաների գիտելիքները հիմնովին ամրապնդեցին։

Մասիսի հ․3 դպրոց

Երբ ես երեխա էի

Հոկտեմբերի 15, 2018
Դպրոցական անցուդարձ

Արդեն չորրորդ ուսումնական տարին է, ինչ Կապանի N5 հիմնական դպրոցում գործում է «Դաստիարակության դրական մոտեցումներ» դասընթացը, ՎՎ Հայաստան Կապանի ՏԶ գրասենյակի «Երեխաների նկատմամբ ֆիզիկական և հուզական պատժի կիրառման կանխարգելում» ծրագրի շրջանակում: Հոկտեմբերի 10-ին, 6-րդ «ա» դասարանի ծնողական լսարանում դասընթացավար  Հ. Մեսրոպյանը քննարկեց հետևյալ թեմաները.

  1. Երեխայի զարգացման որոշ առանձնահատկութույններ
  2. Երեխայի որոշ հիմնական…

Մեր հերոսական էպոսի նորօրյա ասացողները

Հոկտեմբերի 15, 2018
Դպրոցական անցուդարձ

2018 թվականի հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում, տեղի ունեցավ «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնի եզրափակիչ միջոցառումը:

Տուն-թանգարանում էին հավաքվել Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից եկած սովորողներ, նրանց ծնողները, ուսուցիչները, էպոսի ասացողներ՝ հերթական անգամ լսելու հայկական հերոսական դյուցազներգության նորօրյա ասացողներին, որոնք, հաղթելով առաջին փուլում, եկել…

Դու գիտության արշալույսի վառ շողեր ես պարգևում

Հոկտեմբերի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

Խոնարհվենք սիրով մենք որդու նման,
Մեր ուսուցչի առջև իմաստուն:
Նա որ արև է դարձել մեզ համար
Եվ որին պարտք ենք մենք ամբողջ կյանքում

Այսօր , Կապանի N5  հիմնական դպրոցի 4-րդ <<բ>>  դասարանի  դասվար Մելադա Սահակյանը  կազմակերպել էր միջոցառում`նվիրված ուսուցչի  տոնին:

Մեծարանքի և խոնարհումի խոսքերն ուղեկցվեցին դասվարի տարբեր…

Մեծ Հայի հիշատակումը Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցում

Հոկտեմբերի 8, 2018
Դպրոցական անցուդարձ

Խոնարհում և ակնածանք այն մարդկանց հանդեպ,ովքեր կայուն հետագիծ են թողնում, ում կորուստը և բացակայությունը ակնհայտ է առաջին իսկ րոպեից…Խոնարհում ու ակնածանք:Հայի սիրտ ու սեր բաժանող ամենահայ Շառլ Ազնավուրի կյանքը մեկ անգամ էլ ապացուցեց մի կարևոր գիտակցություն՝ կարող ես ապրել երկրագնդի ցանկացած հողատարածքի վրա, դրսևորել հարմարվելու, ստեղծելու,արարելու աներևակայելի շնորհք ու կամք…

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»

Հոկտեմբերի 8, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 5-ին Կապանի N13 հիմնական դպրոցում Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող մոմավառություն։ Ազնավուրն ավելին էր, քան մի ամբողջ ժամանակաշրջան։ 

«Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում…

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Հոկտեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի  անվան  միջնակարգ դպրոցում հոկտեմբերի 4-ին անցկացվեց աշակերտական   խորհրդի  նախագահի ընտրություն:  Թեկնածուներ   էին  առաջադրվել    XԱ   դասարանի   աշակերտուհի  Նարե Խանդանյանը և XԲ  դասարանի աշակերտուհի Տաթևիկ Հարությունյանը, որոնք նախապես  ներկայացրել էին իրենց նախընտրական  ծրագրերը՝  հագեցած  հետաքրքիր մտահղացումներով:

Ընտրությունը   ընթացավ  հետաքրքիր մթնոլորտում: Առավելագույն ձայներով Նարե Խանդանյանը  ընտրվեց   դպրոցի 2018-2019 ուսումնական տարվա աշակերտական    խորհրդի    նախագահ:  Ընտրությունն աշակերտների համար ուսանելի էր:

Սովորողները ծանոթացան ընտրական   իրավունքների   սկզբունքներին և սիրով  կմասնակցեն  աշակերտական խորհրդի, որպես ինքնավարության օղակ, աշխատանքներին:    

Ուսանելի էքսկուրսիա Լճաշենի դամբարանադաշտեր

Հոկտեմբերի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Լճաշենի Ա.Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ Ա  դասարանում ամփոփվեց «Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում» թեման, որն ամրապնդելու նպատակով սեպտեմբերի 28-ին «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հետաքրքիր էքսկուրսիա դեպի Լճաշենի Կիկլոպյան ամրոցներ ու դամբարանադաշտեր: Էքսկուրսիայի ընթացքում ընդգծվեց Հայկական լեռնաշխարում Լճաշեն բնակավայրի դերը, որպես նախնադարյան մարդու հնագույն բնակության կենտրոն, որտեղ…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)