ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Նշվեց տարեցների միջազգային օրը

Հոկտեմբերի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Այսօր տոն է, պայծառ ու լուսավոր տոն...
Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց տարեցների միջազգային օրը։
Միջոցառմանը ներկա էին Մասիսի քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Ռ. Աթանեսյանը,Սուրբ Թադևոս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արարատ Օրդոյանը, Մասիսի տարածաշրջանի ԿՄԽԿ֊ի տնօրեն Ռիտա Մանուկյանը և նրանց շահառուները, «Ընտրյալներ» մշակույթի կենտրոն ՀԿ՝ իր նախագահ, տնօրեն Ժասմինա…

Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Մաեստրո

Հոկտեմբերի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Սգում է ազգս, սգում է Մեծանուն Հայի կորստով: Ազգի համար ապրած, նրա վշտով տառապած ՄԵծատառով Մարդը բռնել է անմահության ճանապարհը: Սակայն նրա կատարած անգնահատելի արարաքներն ու աշխատանքները երբեք չի ջնջվելու մեր ազգի հիշողությունից: Պարտավոր ենք միշտ հիշել ու փառաաբանել նրան: Այսօր Սուրենավանի միջնակարգ դպրոցում անցկացվեց մոմավառություն՝ ի հիշատակ շանսոնյե Շառլ…

Անկախության օրվան նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 1, 2018
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցում հանդիսություն կազմակերպվեց Անկախության օրվա առթիվ։ 

27 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: 

«Արվեստը քո մեջ բացահայտիր մանկուց»

Սեպտեմբերի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանի աշակերտներ՝ Տիգրան Հարությունյանն ու Ալեքս Սարգսյանը մասնակցեցին «Բացահայտի՛ր տաղանդդ» մրցույթին: Կեցցե'ք, մեր սիրելի սաներ:
«Բացահայտի՛ր տաղանդդ» մրցույթը բացառիկ հնարավորություն էր տաղանդը ցույց տալու և զարգացնելու համար: Միջոցառումը հագեցած էր նոր բացահայտումներով և անակնկալներով:
Ծրագրի նպատակն էր բացահայտել և հանրայնացնել Կապան համայնքի տաղանդավոր…

Օրը` աշակերտակենտրոն

Սեպտեմբերի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 26-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի տնօրենի աշխատասենյակը շնչում էր աշակերտների խանդավառ ոգևորվածությամբ: Դպրոցի տնօրենը հանդիպում էր  հրավիրել աշակերտական խորհրդին և նորընտիր նախագահին։

Զրույցը կայացավ, գրեթե, միակողմանի ուղերձներով,

- Ես ձեզ լսում եմ,- երեխաներ,- այսպես սկսվեց երկխոսությունը… և երեխաներն այլևս չլռեցին.

առաջարկներ, մտահղացումներ, ցանկություններ, նաև պահանջ ներկայացրեց հանձնարարության պատրաստ աշակերտական…

Ինտեգրված դաս՝ նախագծային մեթոդի տարրերի կիրառմամբ

Սեպտեմբերի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

2018 թ․ սեպտեմբերի 26-ին Կապանի № 2 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի 12-գ դասարանում բաց դաս է կազմակերպվել ռուսաց լեզվից (ուսուցիչ՝ Նարինե Ասատրյան)։
Թեման․ Արվեստ։ Կերպարվեստի ժանրերը։
Գեղանկարիչներ՝ Մարտիրոս Սարյան,  Հովհաննես Այվազովսկի, Դմիտրի Նալբանդյան։
Դասի տիպը․ ինտեգրված դաս՝ նախագծային մեթոդի տարրերի կիրառմամբ:

Դասի նպատակներն էին․
- նպաստել…

Անկախ Հայաստան-27

Սեպտեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 20-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված ՀՀ Անկախության 27-ամյակին կրում էր «Անկախ Հայաստան-27» խորագիրը:

Միջոցառումն սկսվեց  ՀՀ օրհներգի կատարմամբ: Ներկաներին ՀՀ Անկախության օրվա առթիվ ողջունեց դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ. Հակոբյանը: Պատմության ուսուցիչ Ա. Մկրտչյանը ներկայացրեց Անկախության ձեռքբերման պատմական գործընթացը: Աշակերտները ներկայացրին  ՀՀ…

Մեր նախագահը մեր ընտրությունն է

Սեպտեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

    Սեպտեմբերի 25-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները կատարեցին այս ուսումնական տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները:

      Աշակերտական խորհրդի ընտրությունները դպրոցում ժողովրդավարության և քաղաքացիական դաստիարակության նորմ է , որին դպրոցականները վերաբերվում են` որպես պարտականություն:  Այս դեպքում կանոնադրական կամավորության սահմանները համընկնում են պարտավորվածության բարոյական սահմանին:

     Աշակերտական…

Աշակերտական ընդհանուր ժողով

Սեպտեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 24-ին Կապանի N13 հիմնական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանը 6-12-րդ դասարանների աշակերտներին հրավիրել էր առաջին ընդհանուր աշակերտական ժողովի: Ուսումնական տարվա այս օրերը սկզբնական է, ուստի և ելակետային՝ ԱԽ օրինակելի կանոնադրությամբ նախատեսված աշակերտական ինքնավարության ձևավորման ճշգրիտ ժամանակացույցի ապահովման համար: Տնօրեն՝ Զավեն Ստեփանյանը հանդես եկավ ամենամյա ծրագրային ուղերձով՝…

«Անկախ իմ Հայաստան» խորագրով ցերեկույթ` նվիրված Անկախության 27- ամյակին

Սեպտեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած
Լուսապայծառ հոգիներով ճառագած,
Իմ նոր հայրենիք,
Հզոր հայրենիք...

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի մուտքից երևում էր,որ ունկնդիրը պետք է լինենք մի փոթորկահույզ արբեցնող, յուրօրինակ գրական -երաժշտական միջոցառման, որը կրում էր «Անկախ իմ Հայաստան» խորագիրը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)