ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Դպրոցական անցուդարձ

Գիտելիքի օրը Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցում

Սեպտեմբերի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումը մեր դպրոցում համախմբել էր մեծերին ու փոքրերին:Դպրոցամերձ հրապարակը լի էր սաներով,ծնողներով,հյուրերով:Ի դեպ, իր ներկայությամբ մեզ պատվել էր քաղաքապետ պարոն Գևորգյանը:Հանդիսության պաշտոնական մասից,հնչած ուղերձներից հետո մեր ավագ դպրոցի սաները հանդես եկան երաժշտական և գրական համարներով՝ մեկընդմիշտ արժևորելով մարդու կյանքում դպրոցական տարիների կարևորությունը,որը…

Երեխաների շահերի պաշտպանության ծրագրերի ամփոփում Տավուշում

Սեպտեմբերի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Վորլդ Վիժն Հայաստանի կողմից Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս և Ոսկեվան համայնքներում իրականացնում է երեխաների շահերի պաշտպանության ծրագրեր, որոնցում ներգրավված են մոտ 50 երեխա:  Երկու տարվա ընթացքում մասնակցելով մարդու իրավունքների, շահերի պաշտպանության ու այլ վերապատրաստման դասընթացներին, երեխաները հզորացրել են իրենց կարողությունները համայնքային ծրագրեր իրականացելու գործընթացում:  Երկամյա ծրագրի շրջանակում խմբերը բացահայտել…

Ուսումնական տարվա հանդիսավոր մեկնարկ

Սեպտեմբերի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Գիտելիքի և դպրության օրը մեր կարևոր տոներից է, քանզի մաշտոցյան ոսկեղենիկ գիրը, նրանով ստեղծված դպրությունը, այդ հիմքի վրա ձևավորված կրթությունն ու գիտությունն են եղել մեր ազգապահպանության, ազգային ինքնության ձևավորման ու հայ ժողովրդի հարատևության ամենակարևոր գործոնները:

Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցում հանդիսություն կազմակերպվեց գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Դպրոցի սաները, ուսուցիչները, տնօրեն…

Գիտելիքի օր

Սեպտեմբերի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ. 75 հիմնական դպրոցն առավոտից շնչում էր տոնական տրամադրությամբ: Երգ ու պար, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, մեկը մյուսին հաջորդող գեղեցիկ ու օրվա խորհուրդն ամփոփող բանաստեղծություններ: Տոնական օրվա մեկնարկն ազդարարվեց ՀՀ օրհներգով, ապա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հրաչյա Գյոզալյանը տերունական աղոթքից հետո կատարեց օրհնության կարգ, որին հաջորդեց…

Գիտելիքի և դպրության օր

Սեպտեմբերի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Նոր ուսումնական տարին եղավ առավել հագեցած և արդյունավետ Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտների համար, քանզի այն միշտ եղել է գերակա նպատակ: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորելու էր եկել ՀՀ Սյունիքի մարզպետարանի քարտուղարության պետ, Կապանի N13 հիմնական դպրոցի շրջանավարտ Նունե Ավանեսյանը: Նա հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետ…

Ողջույն, դպրոց

Սեպտեմբերի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմն. դպրոցը կրկին իր հյուրընկալ դռները բացեց հարյուրավոր աշակերտների առջև:

Այս տարի դպրոցի համերաշխ ընտանիքը համալրվեց 77 առաջին դասարանցիներով: Ավանդույթի համաձայն կազմակերպվել էր գիտելիքի օրվան նվիրված միջոցառում,
օրհնության արարողակարգով:

Ծնողներին, հյուրերին, աշակերտներին ողջյունեց դպրոցի տնօրեն Ն.Նիկողոսյանը ` բարեմաղթելով բոլորին նորանոր ձեռքբերումներով լի
ուսումնական տարի:

Ուսուցիչների աշխատանքը շարունակում են նաև ամռանը

Օգոստոսի 2, 2018
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի ուսուցիչները իրենց աշխատանքը շարունակում են նաև ամռանը: Ք. Հայրապետյանը և Ֆ. Բաղդասարյանը իրենց մանկավարժական հմտությունները, գիտելիքների պաշարը հարստացնում են Dasaran կրթական կենտրոնում:

 Զգացմունքների և իմպուլսների վերահսկում, տեղին արձագանք ընտրելու կարողություն, երեխայի հետ փոխհարաբերություններ կառուցելու ամենատարբեր մեթոդներ… ահա այս և զանազան այլ հարցերի պատասխաններով լի մի կայարան ուղղորդեց Գնացք 12-ն իր նոր ուղևորներին:
Փորձելով հասկանալ իրենց անձի և մասնագիտության ներդաշնակության սահմանը՝ մեր մանկավարժները մասնագիտական ուղղորդմամբ քննարկեցին իրենց աշխատանքում օգնող կամ խանգարող գծերը, վերաբերմունքը,  ուսուցիչ-աշակերտ
փոխգործակցության օղակում իրենց ստանձնած դերը:

Դե իսկ արդյունքում՝ ոչ միայն բարձր տրամադրություն, այլև նոր ու արդյունավետ գիտելիքներ՝ գալիք ուսումնական տարվան ընդառաջ:

9-րդ դասարանցիները ստացան հիմնական կրթության վկայականներ

Հուլիսի 10, 2018
Դպրոցական անցուդարձ

2018թ․ հուլիսի 9-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները ստացան հիմնական կրթության վկայականներ:

Հպարտությամբ պետք է նշենք,որ դպրոցի մեկ աշակերտ Արման Արթուրի Պետրոսյանը, ստացավ Գերազանցության նշումով հիմնական կրթության վկայական:

Մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ: Հուսով ենք, որ մեր դպրոցում ստացած գիտելիքներով կառաջնորդվեք կյանքում:
Թող…

Էքսկուրսիա Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Սանահին և Հաղպատ վանական համալիրներ

Հուլիսի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Ն. Վանյանի անվան № 5 հիմնական դպրոցի 5բ դասարանի դասղեկ Ն.Կիրակոսյանը հունիսի 30 -ին կազմակերպեց էքսկուրսիա ուսումնադաստիարակչական, գեղագիտական, հայրենասիրական, հոգևոր դաստիարակության, ճանաչողական նպատակներով դեպի Դսեղ՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Սանահին և Հաղպատ վանական համալիրներ։ Աշակերտները ծանոթացան ուշ միջնադարի լավագույն մշակութային, հոգևոր օջախներին, հիացան ճարտարապետական կառուցվածքով, զմայլվեցին Լոռվա…

Ուրախ էքսկուրսիա

Հունիսի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի 6գ դասարանի դասղեկ Ա.Հայրապետյանը էքսկուրսիա կազմակերպեց  ուսումնադաստիարակչական, գեղագիտական, հայրենասի-րական, հոգևոր դաստիարակության, ճանաչողական նպատակներով դեպի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի: Աշակերտները ծանոթացան ուշ միջնադարի լավագույն կառույցներից մեկին, հիացան եկեղեցու ճարտարապետական, գեղագիտական  բարձր հատկանիշներով, գեղեցիկ պուրակով: Տեսան վանքում պահվող սրբությունները՝ Սբ. Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները:

Էքսկուրսիայի ուրախ և անմոռանալի պահերը շարունակեցին «Արծվի թևեր» հանգստյան և վայելքի գոտում:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)