ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > ՏՀՏ նորություններ

«Միացրեք համակարգիչն ու ստուգեք ինտերնետը․ դասը սկսվում է»․ Կրթության նոր ֆորմատ՝ «e-school Armenia»-ի հետ

Փետրվարի 11, 2021
ՏՀՏ նորություններ

Կորոնավիրուսի համավարակը փոխեց աշխարհը։ Հասցված տնտեսական վնասները դեռ հաշվում են, փոխված բիզնես միջավայրն՝ ուսումնասիրում, իսկ մարդիկ հարմարվում են առօրյա գործողությունները նոր ձևով անելուն։

Փոփոխությունների ակնհայտ բացասական հետևանքներից բացի՝ համավարակի ու հատկապես խիստ կարանտինի շրջանն աշխարհում ու Հայաստանում նաև նորը սովորելու առիթ դարձավ։


Շարունակվում են ուսուցիչների ՏՀՏ վերապատրաստումները

Փետրվարի 1, 2021
ՏՀՏ նորություններ

Դասավանդման ընթացքում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ) գործիքների կիրառումը խթանելու նպատակով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում շարունակվում են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կազմակերպած հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումները: 2020 թ.-ի ընթացքում առցանց ՏՀՏ վերապատրաստումներ են իրականացվել շուրջ 1200 ուսուցչի համար:

Համավարակով և առկա վերապատրաստումների անցկացման հնարավորության բացակայությամբ պայմանավորված՝ 2020 թ.-ից համապատասխան…

Մշակվել է դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր

Հունվարի 22, 2021
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր:

Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման գործընթացը: 2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում…

Երեք մեդալ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Դեկտեմբերի 14, 2020
ՏՀՏ նորություններ Միջազգային լուրեր

Դեկտեմբերի 7-14-ը տեղի է ունեցել ֆիզիկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան:

Օլիմպիադան պետք է ամռանը տեղի ունենար Վիլնյուս քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: Օլիմպիադային մասնակցել է 52 երկրի 250 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է հինգ մասնակիցներով, որոնք Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սաներ են:

Օլիմպիադայի արդյունքներով 12-րդ…

Կրթական հարթակների հասանելիությունը մեծացել է․ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների նոր առաջարկները

Նոյեմբերի 28, 2020
ՏՀՏ նորություններ

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունները աջակցում են համաճարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման զարգացման նախաձեռնությանը: Կազմակերպություններն իրենց բաժանորդների համար առաջարկում են կրթական հարթակներում հեռավար ուսուցումն իրականացնելու սակագնային նոր պլաններ.

  1. Beeline ապրանքանիշով հանդես եկող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2020 թվականի նոյեմբերի 16-ից…

Հեռավար կրթության հարթակներ, ռեսուրսներ

Նոյեմբերի 13, 2020
ՏՀՏ նորություններ

Հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօրվանից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ։

Ստորև ներկայացնում ենք հեռավար ուսուցման հիմնական հարթակները, ինչպես նաև համապատասխան ուղեցույցները, առցանց դասընթացները և ռեսուրսները։

ՀՀ…

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն այն դպրոցներին, որտեղ բացակայում են ուսուցիչներ

Նոյեմբերի 9, 2020
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզերի այն դպրոցներին, որտեղ որոշ առարկաների ուսուցիչներ բացակայում են, հնարավորություն է տվել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով՝ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ:

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվության հիման վրա «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում…

«Perspektywy Women in Tech Summit» խորագրով գագաթաժողով

Նոյեմբերի 6, 2020
ՏՀՏ նորություններ

2020 թվականի դեկտեմբերի 8-9-ը տեղի կունենա «Perspektywy Women in Tech Summit» խորագրով առցանց գագաթաժողովը (www.womenintechsummit.pl), որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրների տեխնոլոգիական ոլորտում կին գյուտարարների, ՏՏ ուսանողուհիների, ստարտափ հիմնադիրների և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ներկայացուցիչների հանդիպման և կապեր հաստատելու ամենամեծ հարթակն է:
«Perspektywy Women in Tech Summit» գագաթաժողովին…

Արցախցի հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են

Նոյեմբերի 3, 2020
ՏՀՏ նորություններ

Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցության շուրջ հանդիպումները շարունակվում են:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումն այս անգամ ՀՀ մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ էր, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության ներկայացուցիչը և ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ…

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության ոլորտի ՏՏ մրցանակ

Հոկտեմբերի 22, 2020
ՏՀՏ նորություններ Միջազգային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ, որի այս տարվա թեման է՝ «Արհեստական բանականության կիրառումը՝ ուսման շարունակականության և որակի ապահովման համար»։

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Մրցանակի պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվի:

Մասնակցության համար…