ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Սեպտեմբերից Չայկովսկու անվան դպրոցում կբացվի երգեհոնի դասարան

Մայիսի 25, 2023
Մշակութային լուրեր

Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում տեղի է ունեցել երգեհոնի շնորհանդես-համերգ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Երգեհոնը դպրոցին է նվիրաբերել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գարրի Եփրիկյանը: Նա սեպտեմբերից ղեկավարելու է նորաբաց երգեհոնային դասարանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել…

Փառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ ընթանում ենք ճիշտ ուղիով. Արա Խզմալյան

Մայիսի 25, 2023
Մշակութային լուրեր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր տրվել է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի մեկնարկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող գլխավոր գրական իրադարձության բացմանը ներկա էր նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվող փառատոնին մասնակցում են շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, ավելի…

«ԴասԱ» կրթական ծրագրին այս տարի մասնակցել են Երևանի և մարզերի 7000 սովորողներ

Մայիսի 25, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասԱ» կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է պատանիներին հնարավորինս հաղորդակից դարձնել բարձրարժեք երաժշտարվեստին, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։

2023 թ․ փետրվարից ծրագրի դասընթացները հաջողությամբ անցկացվել են Երևանի և մարզերի շուրջ երկու տասնյակ դպրոցներում`…

Դպրոցականների համար հիշարժան կլինի վերջին դասին այցելել գրքի փառատոն. Ժաննա Անդրեասյան

Մայիսի 24, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 25-27-ը Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Մեկնարկը կտրվի մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին:

Մայիսի 24-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնին: Ասուլիսի բանախոսներն էին…

«Նա սիրում էր բոլորին». ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանն այսօր կդառնար 100 տարեկան

Մայիսի 24, 2023
Մշակութային լուրեր

2023 թվականի մայիսի 24-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակը:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԿԳՄՍՆ մշակության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն այցելել են Հակոբ Հակոբյանի այրի Մարի Հակոբյանին՝…

Մեկնարկում է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը

Մայիսի 24, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին նախատեսում է իրականացնել «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։

Ծրագրի նպատակն է ամրապնդել թատրոն-դպրոց կապը, նպաստել պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովել ոչ ֆորմալ գեղարվեստական կրթություն։

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ…

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներին

Մայիսի 23, 2023
Մշակութային լուրեր

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայաստանի պատմության թանգարան:

Նրան ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը:

Հայտնի է «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի հաղթող կազմակերպությունը

Մայիսի 23, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականի մարտի 9-ին հայտարարել էր «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ:

Մրցույթին հայտ էր ներկայացրել 3 կազմակերպություն՝ «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Թեք տեղ» մշակութային ՀԿ-ն:

Հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն…

ՌԴ-ում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջազգային փառատոնը

Մայիսի 23, 2023
Մշակութային լուրեր

Մայիսի 15-ից ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է միջազգային փառատոն, որը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:

Հոբելյանական փառատոնը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Արամ Խաչատրյան տրիոյի հետ համատեղ։

Արամ Խաչատրյան տրիոյի մասնակցությունը փառատոնին ներառված է ՀՀ կառավորության կողմից հաստատված…

Մեկնարկում է գրականության ամենամեծ պետական ծրագիրը. մայիսի 25-27-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 6-րդ փառատոնը

Մայիսի 22, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Փառատոնը կմեկնարկի մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին:

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից,…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)