ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Մշակույթի և սպորտի ոլորտների ռազմավարությունների նախագծերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

Հունվարի 13, 2023
Մշակութային լուրեր Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստին մասնակցել են մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը, սպորտի ոլորտը համակարգող Կարեն Գիլոյանը:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «ՀՀ մշակույթի պահպանության և…

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագիրը կլրացնի ընթերցողական բազմաշերտ լսարանները

Հունվարի 13, 2023
Մշակութային լուրեր

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից գրահրատարակչության ոլորտում մեկնարկել է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային նոր ծրագիրը:

Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել են արտերկրում գործող մոտ 500 գրադարաններ, որոնք համալրվելու են ծրագրի…

«Պետք է առաջ գնանք բոլոր խնդիրների լուծման ճանապարհով». Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ազգային գրադարան

Հունվարի 12, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ազգային գրադարան: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը և տեղակալը շրջել են գրադարանի տարածքում, ծանոթացել կառույցի շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, գրադարանային ծառայություններին: Նախարարին ներկայացվել են գրադարանում կատարվող…

«Քույր դպրոցներ» ծրագրին մասնակցել են Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 900 աշակերտ և դասատու

Հունվարի 12, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թվականի ապրիլ-նոյեմբերին անցկացվել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը:

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված «Քույր դպրոցներ» նախագիծը նախարարության աջակցությամբ իրականացվում է 2019 թվականից:

Ծրագրի նպատակն է մշակութային կրթության, ավելի լայն առումով՝…

Հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը

Հունվարի 11, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ 2022 թվականի ավարտին հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը:

Հրատարակությունը նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին:

Հատորն ընդգրկում է Շնորհալու արձակ գործերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները, ինչպես…

Աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ տեղի է ունեցել «Տոսկա» օպերայի համերգային կատարումը

Հունվարի 11, 2023
Մշակութային լուրեր

Աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ կայացել է Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը:

Համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Պուչինիի այս գլուխգործոցը ներկայացրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Տոսկայում» Հիբլա Գերզմավայի (Ֆլորիա…

Լսումներ` «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում նոր անդամներ ներգրավելու համար

Հունվարի 10, 2023
Մշակութային լուրեր

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2023 թվականի համար կանցկացվեն լսումներ` նոր անդամներ ներգրավելու նպատակով։

Լսումները տեղի կունենան հունվարի 30-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ակադեմիական երեք մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ և թավջութակ։

Մասնակցության համար անհրաժեշտ է․

▪ ձայնագրել ազատ ոճի ծրագիր՝ 15 րոպեից…

Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ կկայանա «Տոսկա» օպերայի համերգային կատարումը

Հունվարի 9, 2023
Մշակութային լուրեր

Հունվարի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ կկայանա Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը:

Պուչինիի այս գլուխգործոցը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Տոսկայում» Հիբլա Գերզմավայի (Ֆլորիա Տոսկա) խաղընկերներն են միջազգային մեծ ճանաչում ունեցող տենոր Արսեն Սողոմոնյանը (Մարիո Կավարադոսի) և բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին…

Ամփոփելով նախորդ տարին` Ս. Փարաջանովի թանգարանը 2023 թվականին հանդես կգա նոր ծրագրերով

Հունվարի 9, 2023
Մշակութային լուրեր

2023 թվականի հունվարի 9-ին լրանում է համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 99-ամյակը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի աշխատակիցները, նրա արվեստի երկրպագուները հունվարի 9-ին կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին և ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին: Այնուհետև Փարաջանովի ու թանգարանի ընկերները, բարեկամները, նրա արվեստի երկրպագուներն ու թանգարանի այցելուները կհավաքվենք…

2022 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ունեցել է 18.158 ընթերցող

Հունվարի 4, 2023
Մշակութային լուրեր

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գրքային ֆոնդը 2022 թվականին համալրվել է 3540 միավոր գրքով. պետական բյուջեից՝ 1996, նվիրատվությամբ՝ 1544: Գրադարանի ֆոնդն այժմ կազմում է 542.869 միավոր:

Գրադարանի սպասարկման 10 բաժիններում 2022 թվականի ընթացքում գրանցվել են ընդհանուր 18.158 ընթերցող, գրքատացքը՝ 427.455 միավոր, որից 6700-ը՝ տեսալսողական:

2022 թ. մայիսի 23-ից գրադարանում…