ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

«Պահպանենք ձևավորված լավ ավանդույթները, նաև տեղ տանք նոր և հետաքրքիր գաղափարներին». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոգործիչների հետ

Դեկտեմբերի 29, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերատեսչության ղեկավարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը շրջել է միության տարածքում, ծանոթացել կազմակերպության շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային…

«Աշխատելու ենք որպես միասնական թիմ՝ հանուն մեր երկրի զարգացման». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններին

Դեկտեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Նախարարին ուղեկցել է ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին, կարևորել նրանց գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Ըստ նախարարի՝ թանգարանային ոլորտում նախատեսվում են ակտիվ բարեփոխումներ, որոնք մասնավորապես…

Մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով

Դեկտեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանին:

Նախարարը ողջունել է Ռուզան Սարյանին և գոհունակությամբ նշել, որ անչափ կարևորում է Սարյանի տուն-թանգարանի գործունեությունը. «Սարյանի տուն-թանգարանը վերափոխված այն մշակութային հաստատություններից է, որտեղ տեսանելի են այն տարրերը, որոնք կցանկանայինք տեսնել նաև մյուս թանգարաններում: Բազմիցս առիթ…

«ԴասԱ» և «Իմ սիմֆոնիկը» ծրագրերը նպաստում են դասական երաժշտության տարածմանը պատանիների և երիտասարդների շրջանում

Դեկտեմբերի 28, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականին իրականացրել է «Իմ սիմֆոնիկը» և «ԴասԱ» կրթամշակութային ծրագրերը։

Օրերս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ուսանողների մասնակցությամբ ամփոփվել է «Իմ սիմֆոնիկը» ծրագիրը, որն անցկացվել է Երևանի 9 բուհի ավելի քան 2200 ուսանողի շրջանում։

Ծրագրի նպատակն է ուսանողներին…

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժինը տեղափոխվել է Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցե

Դեկտեմբերի 27, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժինը Երևան քաղաքի Կոմիտաս 51 հասցեից տեղափոխվել է Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2։

Նախարարության կողմից բնակչությանը և զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություների համար աշխատանքային օրեր են սահմանվել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-12:00-ն և 14:30-17:00-ն:

Որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև…

Աշակերտական խորհրդի տարեվերջյան նիստում քննարկվել են մշակույթի և սպորտի զարգացման ռազմավարությունների նախագծերը

Դեկտեմբերի 27, 2022
Մշակութային լուրեր Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի տարեվերջյան նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ ռազմավարության» և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարության և գործողությունների պլանի» նախագծերի քննարկում:

ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ներկայացնելով մշակույթի զարգացման ռազմավարությունը, նշել է, որ այն…

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի շրջանակում հրատարակվել է 5 անուն գիրք

Դեկտեմբերի 27, 2022
Մշակութային լուրեր

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտում մեկնարկել է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագիրը:

Ծրագրի նպատակներն են հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել է արտերկրում գործող մոտ 500 գրադարան, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակում հրատարակված…

«ԵՀՍԿ-ի կատարած ահռելի աշխատանքն այն ճանապարհն է, որով ընդառաջ ենք գնում միմյանց». Արա Խզմալյան

Դեկտեմբերի 26, 2022
Մշակութային լուրեր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ՀՀ ԿԳՄՍՆ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի տեղեկացմամբ` ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»…

«Զարդագիր» ծրագիրն այս տարի անցկացվել է ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի դպրոցներում

Դեկտեմբերի 26, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն 2022 թվականին իրականացրել է «Զարդագիր 2, մաս 3» ծրագիրը։

Ծրագրի շրջանակում անցկացվել է 28 վարպետության դաս՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցներում:

Յուրաքանչյուր վարպետության դաս բաղկացած է 3 մասից. «Զարդագիր» հաղորդաշարի «Հայկական մանրանկարչություն» հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ, գործնական հատված, որի…

Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Դեկտեմբերի 23, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներին և տարիքային խմբերին կներկայացնի տոնական համերգաշար:

Դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը՝ 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ‹‹Ամանորը՝ Սինատրայի երգերով›› խորագրով համերգը՝ Ֆիլհարմոնիկի և հայ լավագույն էստրադային երգիչների կատարմամբ: Կհնչեն Ֆրենկ Սինատրայի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Դիրիժորի…