ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

«Դասարվեստ» կրթամշակութային ծրագրի շրջանակում բարձրարվեստ ստեղծագործություններ են ցուցադրվել ՀՀ մարզերում և համայնքներում

Դեկտեմբերի 6, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին իրականացրել է «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագրի շրջանակում ՀՀ 10 մարզերի դպրոցներում աշակերտներին ներկայացվել են բարձրարվեստ ստեղծագործություններ: Ծրագիրն աշակերտներին բացառիկ հնարավորություն է տվել ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը, կառուցվածքին, թանգարանային առարկա հասկացությանը, վերջինիս անվտանգության ու պահպանման հատուկ կանոններին, ինչպես նաև թանգարանի կարևորագույն…

2023 թ. Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների համալրման նպատակով ընդունվում են առաջարկներ

Դեկտեմբերի 5, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 7-ի N 789-Ա որոշմամբ ստեղծված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2023 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրել է առաջարկներ (կցված է):

Շահագրգիռ կազմակերպություններն և անձինք կարող են հանդես գալ նոր առաջարկներով ու նախաձեռնություններով՝ առկա ծրագրերը համալրելու կամ հարստացնելու նպատակով:

Նոր ծրագրերի առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել…

Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ևս մեկ ծրագրի

Դեկտեմբերի 5, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին:

Նոյեմբերի 29-ին «Իմպրեսիոնիզմի ուղիների» գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես ընտրվել է նախագծի անդամ։

Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում եվրոպական մշակութային համայնապատկերում հայկական մշակույթի հանրահռչակման, միջմշակութային երկխոսության և համատեղ նոր ծրագրերի…

Զալցբուրգի համալսարանի hայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը

Դեկտեմբերի 5, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը:

Կարճաժամկետ…

Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական փառատոնը՝ ներկայացնելով մեծանուն արտիստների

Դեկտեմբերի 2, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։

Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա թավջութակահար Սևակ Ավանեսյանը։ Համերգը նվիրված է թավջութակահար Մեդեա Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար, Միխայիլ Գլինկայի Իսպանական նախերգանք թիվ 1 «Capriccio Brnillate»…

«Ձգողականություն». համաշխարհային պրեմիերա՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմում

Դեկտեմբերի 2, 2022
Մշակութային լուրեր

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին ներկայացվում է Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի:

Բեմադրության երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան: Լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր արտիստ…

«Շնորհակալություն եմ հայտնում երաժշտական կրթություն ստացող պատանիներին և նրանց ծնողներին». Արա Խզմալյան

Դեկտեմբերի 2, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ մարզերի, Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների պետական պատվերով սովորող սաները հանդես են եկել «Ավանդույթների պահապանները» խորագիրը կրող հաշվետու համերգով, որը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել էր «Մշակութային աջակցության հիմնադրամը»:

Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ իրեն քաղաքակիրթ կարող է համարել միայն այն ազգը,…

«Ապրելու ենք». կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի «Ապրելու ենք» խորագրով համերգը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի նախաձեռնությամբ Ճարտարապետների միության դահլիճում:

Համերգային ծրագիրը ընդգրկել է հեղինակային ստեղծագործություններ, նոր գործիքավորումներ, երաժշտական նոր ձևավորումներ, արտասահմանյան և հայ հեղինակների…

Կառավարությունը հավանություն է տվել «Ստեղծագործ Եվրոպա» համաձայնագրին

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027 թթ.) մասնակցության մասին» համաձայնագրին:

Համաձայնագիրը ստորագրվել էր ավելի վաղ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Եվրոպական միության նորարարության, հետազոտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելի կողմից:

Համաձայնագիրը…

Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգումը կշարունակվի 2023 թվականին

Դեկտեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

Ավարտվել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման՝ 2022 թ. համար նախատեսված աշխատանքները:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին այցելել են համալիրի տարածք՝ տեղում ստուգելու իրականացված աշխատանքների համապատասխանությունը նախագծին և ընդունելու կատարված…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)