ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Գերմանիայում անցկացվել է «Հայաստանի երեկո» միջոցառումը

Նոյեմբերի 23, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տեղի են ունեցել հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Երկօրյա համերգները կայացել են Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում և Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Համերգներն ուղեկցվել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ջութակահար Նիկոլայ Մադոյանի և…

«Դրվագներ ինքնության. գորգ» ցուցադրությամբ կներկայացվեն հայկական գորգերի եզակի օրինակներ

Նոյեմբերի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ նոյեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։

Ցուցադրությանը կներկայացվեն գորգերի, կարպետների, աղամանների, անկողնապարկերի, խուրջինների և այլ իրերի մի քանի տասնյակ եզակի օրինակներ։

Հավաքածուում ներառված գորգերի և կարպետների…

«Կանխարգելման և արտակարգ իրավիճակների պլաններ» թեմայով դասախոսություններ և փորձի փոխանակում՝ մշակութային հաստատությունների ներկայացուցիչների համար

Նոյեմբերի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ Հայաստանի մշակութային հաստատությունների մասնագետների համար կազմակերպում է «Կանխարգելման և արտակարգ իրավիճակների պլաններ» թեմայով դասախոսությունների և փորձի փոխանակման շարք:

Դասախոսությունների շարքը միջազգային փորձին ծանոթանալու և այն տեղայնացնելու լայն հնարավորություն կտա հայաստանյան մշակութային հաստատությունների (թանգարաններ, գրադարաններ, գիտահետազոտական կենտրոններ, արխիվներ,…

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք կառույցներ և կոթողներ

Նոյեմբերի 22, 2022
Մշակութային լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը, որտեղ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Լեոնիդ Ազգալդյանի հուշակոթող», Արմավիրի մարզի Դալարիկ և Կոտայքի մարզի Կապուտան գյուղերի «Քարայր-կացարաններ», Սոլակ գյուղի «Բնակատեղի» և «Ամրոց-դղյակ», Շիրակի մարզի Կառնուտ գյուղի «Բնակատեղի»…

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Նոյեմբերի 21, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը:

Մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը:

Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

Ջավախքում իրականացվել է «Աշնան մեղեդի․ պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված Վահան Տերյանին

Նոյեմբերի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Նինոծմինդա քաղաքում իրականացրել է «Աշնան մեղեդի պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված ականավոր բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին։

Երեկոյի ընթացքում հայերեն և վրացերեն հնչել են տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։ Կատարումներով հանդես…

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ

Նոյեմբերի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Անդրեաս Օտտենզամերի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրում ընդգրկված են՝ Ֆելիքս Մենդելսոնի երկու մաս «Փառաբանության հիմն» թիվ 2 Սիմֆոնիայից, Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը (1919 թ․ տարբերակ), Յոհաննես Բրամսի Թիվ 1 Սիմֆոնիան։

Անդրեաս Օտտենզամերը Հայաստանի պետական սիմֆոնիկ…

Վահրամ Դումանյանը ներկա է եղել լեգենդար երաժիշտների երևանյան համերգին

Նոյեմբերի 18, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում լեգենդար երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Համերգային ծրագրում հնչել է Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և…

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում տեղի կունենա Երևանի 5-րդ կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի բացումը

Նոյեմբերի 17, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 18-20-ը Կոտայքի մարզում կանցկացվի Երևանի 5-րդ կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը:

Փառատոնը բաղկացած է միջազգային ու ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից. մրցանակներ կշնորհվեն 11 անվանակարգերում: Փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 500 հայտ աշխարհի 68 երկրից: Մրցութային…

Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման աշխատանքները կշարունակվեն 2023 թվականին

Նոյեմբերի 17, 2022
Մշակութային լուրեր

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին:

Տարվա սկզբից մեկնարկած նորոգման և ամրակայման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)