ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

«Միասին կարող ենք». «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի ներառական ուղղվածությամբ

Օգոստոսի 16, 2022
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն օգոստոսի 18-28-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ, «Միասին կարող ենք» խորագրով:

«Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև…

Այսօր մեծանուն գրող, մտավորական Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակն է

Օգոստոսի 15, 2022
Մշակութային լուրեր

Օգոստոսի 15-ին լրանում է մեծանուն գրող և ազգային-մշակութային գործիչ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, ՀՀ գրողների միության և Վահագն Դավթյանի ընտանիքի անդամների, մտավորականների, արվեստագետների հետ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծանուն գրողի շիրիմին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի…

Ամառային մշակութային ճամբար Ջավախքում

Օգոստոսի 15, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2022 թ. հուլիսի 9-18-ը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում իրականացվել է «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագրով ծրագիրը:

Ծրագրին մասնակցել են Ջավախքի 5 համայնքների (Գանձա, Սաղամո, Փարվանա, Մեծ Արագյալ, Դամալա) 9-15 տարեկան 40 երեխաներ:

10 օրերի ընթացքում գործնական…

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի». գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին

Օգոստոսի 12, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կանցկացնի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին։

Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված…

Տարեցների ձեռարվեստի ցուցադրություն՝ մշակութային ժառանգության պահպանության համար

Օգոստոսի 11, 2022
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Օգոստոսի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Երկարակեցության կենտրոնում» տեղի կունենա «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը ի նպաստ երկրի զարգացման» ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսը:

Ծրագիրն իրականացրել է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհի…

Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը

Օգոստոսի 11, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Բջնի համայնք: Այցի շրջանակում Կոտայքի մարզպետարանի, Բջնիի համայնքապետարանի աշխատակիցների և ոլորտի մասնագետի՝ որմնանկար վերականգնող Արեգ Պետրոսյանի հետ լուծումներ առաջարկելու նպատակով քննարկվել են համայնքի նախկին մշակույթի տանը գտնվող Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության (ամրակայման և…

20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար. Կառավարության որոշում

Օգոստոսի 11, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար:

Մաեստրոյի արձան կպատրաստի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Տվյալ դեպքում անշրջանցելի է նաև Դուրյանի այրու գրավոր ցանկությունը, ըստ որի`…

«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ

Օգոստոսի 11, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան իրականացնում է «Արվեստանոց» նախագիծը, որը նվիրված է հայկական ժամանակակից գեղանկարչության և քանդակի նշանակալի դեմքերին և կերպարվեստի ոլորտի արդի զարգացումներին:

Ծրագրի նպատակն է հասարակության շրջանում զարգացնել հետաքրքրությունը և գիտելիք փոխանցել մշակութային ոլորտի վերաբերյալ, ծանոթացնել մեր ժամանակի ականավոր արվեստագետներին, վերջիններիս ստեղծագործական կյանքին և արվեստի բնագավառում…

Ուջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը

Օգոստոսի 10, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կիրականացնի «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։

Փառատոնի ծրագրում ընդգրկված է 30 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։

ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ

Օգոստոսի 10, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ազդարարել է նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մասին երկփուլանի մրցույթի մասին։

Ծրագիրը նախատեսված է տարբեր եղանակներով տոմսերի վաճառքի համար։ Այն պետք է ներառի՝

  • Էլեկտրոնային տոմսերի տեղեկատվահաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ներառյալ հաշվարկ՝ ըստ սեռերի,…