ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Կայացել է Դավիթ Հալաջյանի 60-ամյակին նվիրված համերգը

Հունիսի 11, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 60-ամյակին նվիրված համերգ: Միջոցառմանը ներկայացվել է միջազգային լայն ճանաչում գտած «Լույսի մեսսա» ստեղծագործությունը:

Մինչ համերգի մեկնարկը, կոմպոզիտորի հոբելյանի կապակցությամբ հնչել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր.

«Սիրելի՛…

Մեկնարկում է «Դասարան+Դասական» ծրագրի նոր փուլը

Հունիսի 10, 2022
Մշակութային լուրեր

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-ին կազդարարվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։

Կրթական ծրագիրը կիրականացվի հունիսի 13-26-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:

Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված…

Մնջախաղի թատրոնը «Շերանիկ» բեմադրությամբ կմասնակցի «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին

Հունիսի 10, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի հունիսի 3-11-ին ՌԴ Սերգիև Պոսադ քաղաքում կայանալիք «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին:

Մնջախաղի թատրոնը փառատոնին կներկայանա «Շերանիկ» բեմադրությամբ:

Բեմադրության առիթը 13-րդ դարի հայկական մանրանկարչության խոսուն կերպարներն են, ժանրը պատմական միմոդրաման է:

Բեմադրությունը ներկայացնում է 13-րդ դարի հայկական հռչակավոր մայրաքաղաք Անիի առօրյան:…

Համերգ՝ նվիրված Դավիթ Հալաջյանի 60-ամյակին

Հունիսի 9, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը հունիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 60-ամյակի շրջանակում կներկայացնի միջազգային լայն ճանաչում գտած «Լույսի մեսսա» մեծակտավ ստեղծագործությունը:

Համերգին ելույթներով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր…

ԿԳՄՍՆ աջակցությամբ շարունակվում է «Ափդեյթ» ծրագիրը

Հունիսի 9, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել «Ափդեյթ» ծրագիրը:

Ներկայում մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը՝ «Ափդեյթ 3-ը», որն ամփոփում է նախորդ երկու փուլերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդների՝ Սևանի առափնյա շրջանների համայնքներից հավաքած, գրանցած և նոտայագրած երգային բանահյուսության նմուշները: «Ափդեյթ 3» ծրագրի…

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին դպրոցականները մասնակցում են մեծ խանդավառությամբ

Հունիսի 9, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» կողմից իրականացվող «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

Մայիսի 16-ին մեկնարկած ծրագրի շրջանակում Հայաստանի մշակութային գործիչները, արվեստագետները հանդիպում են ՀՀ մարզերի դպրոցականների հետ, քննարկում հատուկ…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կմասնակցի «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին

Հունիսի 9, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում հունիսի 10-13-ը կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագիրը: Հունիսի 10-11-ը միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին:

Մոսկվա…

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է մրցույթ լուսանկարչության ոլորտում

Հունիսի 9, 2022
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և հումանիտար գիտու­թյունների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդու­թյան հայացքը Մետաքսի ճանա­պարհին» խորագրով միջազգային լուսանկարչա­կան մրցույթի 4-րդ շրջափուլը։

Լուսանկարչական մրցույթը, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին, հնարա­վորություն է ընձեռում երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Մետաքսի ճանապարհի վերաբերյալ:

Մրցույթը կանցկացվի հետևյալ երկու թեմաներով՝ «Հավատք և հոգևորություն» և «Ապրել միասին»։ Ներկայացված լուսանկարները կարող են…

Տեղի կունենա Ե. Չարենցի «Ազգային երազ» պոեմի ռադիոներկայացման պրեմիերան

Հունիսի 8, 2022
Մշակութային լուրեր

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում հունիսի 10-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա գրողի «Ազգային երազ» պոեմի համանուն ռադիոներկայացման պրեմիերան:

Երգիծական և ողբերգական ժանրերին պատկանող այս պոեմը Չարենց երազողի, հայրենասերի, քաղաքացու սթափեցման, զգաստացման կոչն է՝ ուղղված արկածախնդիր ազգային գործիչներին, ժողովրդին: Այն նաև Հայոց եղեռնի արձագանքն է չարենցյան ստեղծագործական աշխարհում։

Վահրամ Դումանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Հունիսի 8, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 7-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…