ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը

Հոկտեմբերի 29, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցաբար։

Միջազգային համաժողովի բացմանը պաշտոնական խոսքով հանդես են եկել…

Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 28, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են:

Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող…

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտն ամբողջությամբ փոխարինվել է

Հոկտեմբերի 28, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին։

Մասնավորապես ամբողջությամբ փոխարինվել է օպերային թատրոնի բեմական հատվածի տանիքաշերտը, ինչպես նաև հիմնանորոգվել է շենքի տանիքը։ Փոխվել է տանիքի ծածկը, այդ թվում տեղադրվել է ջրամեկուսիչ և պաշտպանիչ…

Ստեղծարար ոլորտի զարգացմանը միտված նոր ծրագիր

Հոկտեմբերի 25, 2024
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ազդարարվել է «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Նորաստեղծ արվեստի ջատագովման համայնք («Advocacy Society for the Arts-ASA»)…

Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը

Հոկտեմբերի 25, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և «Փարիզի թանգարաններ» հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր…

«ՌեԱ» փառատոնի շրջանակում մեկնարկել է ReA Comics Art ծրագիրը

Հոկտեմբերի 25, 2024
Մշակութային լուրեր

«ՌեԱ» 16-րդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում ազդարարվել է ReA Comics Art ցուցահանդեսային ծրագիրը, որի նպատակը հայկական պատկերապատման արվեստի զարգացման խթանումն է։

Ցուցադրության բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

«Մենք վստահ քայլերով շարժվում ենք դեպի Հայաստանում պատկերապատման ոլորտի զարգացում, ինչը շատ կարևոր է, քանի որ…

Համերգ՝ երգեհոնային միջազգային փառատոնի շրջանակում

Հոկտեմբերի 25, 2024
Մշակութային լուրեր

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնի հիմնանորոգումից հետո կայացել է առաջին համերգը։

Ծրագիրը ֆինանսավորվել է ԿԳՄՍ նախարարության կողմից և իրականացվել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությամբ։

Համերգը կայացել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնի շրջանակում․ ելույթ է ունեցել հոլանդացի երգեհոնահար Յոխեմ Շուրմանը։

Համերգին ողջույնի խոսքով…

«Թանգարանների կառավարման գործում կարևորվում է նորարարությունը». Ալֆրեդ Քոչարյան

Հոկտեմբերի 24, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 23-26-ն անցկացվում է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի» (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԱՅՍԻ ԷԹԻՔՍ), ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ:

Գիտաժողովի պաշտոնական բացմանը…

Creative Armenia Week. միջազգային գագաթնաժողով՝ նվիրված ստեղծարար ձեռներեցությանն ու նորարար տեխնոլոգիաների ինտեգրմանը

Հոկտեմբերի 21, 2024
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 21-ին Գ․ Սունդուկյանի ազգային ակեդեմիական թատրոնում մեկնարկել է Creative Armenia Week միջազգային գագաթնաժողովը՝ նվիրված ստեղծարար ձեռներեցությանն ու արվեստի ոլորտում նորարար տեխնոլոգիաների ինտեգրմանը։

Գագաթնաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Creative Armenia Week գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Պաննո արվեստի…

Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմով ազդարարվել է «ՌեԱ» 16-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը

Հոկտեմբերի 21, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-ին Կինոյի տանը օսկարակիր ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի մեկնարկը:

Փառատոնի կարգախոսն է՝ «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն»։

Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…